Arminfo.info



Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինԿոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում`
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյունՀայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է արդեն 20 սահմանային սյուն
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամԿյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
ԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներիցԱԺ նախագահը դեռ նամակ չի ստացել ՌԴ Դաշնության խորհրդի իր գործընկերներից
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահՏարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր մարտահրավերներ է առաջ բերում թե՛ Հայաստանի, թե՛ Սիրիայի համար. ԱԺ նախագահ
Եվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետԵվրախորհրդարան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29-ի նախապատրաստման հետ
Ռուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովինՌուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովին
Հայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համարՀայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համար
Զախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրերԶախարովա. Ինչպե՞ս գործի ՀԱՊԿ-ը, ըստ էության, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել Ադրբեջանին հանձնել մի շարք բնակավայրեր
ՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներումՀՀ ԱԺ պատգամավոր. Կարևոր է զարգացնել հայ-ֆրանսիական համագործակցությունը տարածաշրջանային և տեղական մակարդակներում
Եղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակելԵղիշե Կիրակոսյան. Եվրոպական դատարանը և ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երբեք Հայաստանն ագրեսոր կամ օկուպանտ երկիր չեն որակել
Քաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն էՔաղաքագետ. Հայաստանում իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է
Պետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկըՊետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը
Քենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն ԱրցախՔենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն Արցախ
Ռուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա ՀայաստանումՌուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա Հայաստանում
Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածըԿիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածը
Հայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացիՀայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացի
Հայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայքՀայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայք
2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ2026 թվից Հայաստանում դպրոցական ավարտական քննությունները կդառնան բուհերի ընդունելության քննություններ
Հայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհներըՀայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհները
ՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
Հանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչովՀանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչով
Ապրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումԱպրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Բրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներինԲրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներին
Հունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվենՀունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն
Նիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման էՆիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման է
Թուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունըԹուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը
Կարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերըԿարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերը
Ռուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասինՌուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին
Զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի ԾիծեռնակաբերդԶորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի Ծիծեռնակաբերդ
Ջո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասինՋո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
Թուրքիայի «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբԹուրքիայի «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ
Արամ Ա կաթողիկոս. Կովկասում սկսել է ձևավորվել պանթուրանական նոր շարժում, որի նպատակը լինելու է Հայաստանը խեղդելու փորձըԱրամ Ա կաթողիկոս. Կովկասում սկսել է ձևավորվել պանթուրանական նոր շարժում, որի նպատակը լինելու է Հայաստանը խեղդելու փորձը
Հայաստանի ԱԳՆ. Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջևՀայաստանի ԱԳՆ. Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջև
Մակրոնը կոչ է արել չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասինՄակրոնը կոչ է արել չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
Զորյան ինստիտուտը պատասխանել է Փաշինյանին. Հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող 126 գիտնականներ 2000 թվակնին հաստատել են Հայոց ցեղասպանության անհերքերի փաստը եւ Արեւմուտքին հորդորել են պաշտոնապես ճանաչել այնԶորյան ինստիտուտը պատասխանել է Փաշինյանին. Հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող 126 գիտնականներ 2000 թվակնին հաստատել են Հայոց ցեղասպանության անհերքերի փաստը եւ Արեւմուտքին հորդորել են պաշտոնապես ճանաչել այն
Թյուրքագետ. Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բավարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջներըԹյուրքագետ. Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բավարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջները
Այլևս երբեք. Հայաստանի վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդինԱյլևս երբեք. Հայաստանի վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդին
Գարեգին Բ. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հարգում ենք գոյաբանական նոր սպառնալիքների պայմաններումԳարեգին Բ. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հարգում ենք գոյաբանական նոր սպառնալիքների պայմաններում
ֆրանսիացի լրագրող Լեո Նիկոլյանին անցանկալի անձ հայտարարելու առնչությամբֆրանսիացի լրագրող Լեո Նիկոլյանին անցանկալի անձ հայտարարելու առնչությամբ
Աշխարհի հայերը հիշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներինԱշխարհի հայերը հիշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին
Նոր իշխանությունը Նոր իշխանությունը "նոր պատմություն" է գրում
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացըՀայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացը
Բագրատ Սրբազան. «Երկրապահ» եւ նրա ղեկավար Սասուն Միքայելյան, հիշեք ձեր առաքելության մասին. դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեքԲագրատ Սրբազան. «Երկրապահ» եւ նրա ղեկավար Սասուն Միքայելյան, հիշեք ձեր առաքելության մասին. դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2024 թվականի 1-ին եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման  41 դեպքԽոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2024 թվականի 1-ին եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման  41 դեպք
Հայաստանի սահմանների փոփոխությունը կարող է կատարվել բացառապես հանրաքվեի հիման վրա ․ հայտարարությունՀայաստանի սահմանների փոփոխությունը կարող է կատարվել բացառապես հանրաքվեի հիման վրա ․ հայտարարություն
Ալիև. Պաշտոնական Բաքուն համաձայնություն է տվել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը ՂազախստանումԱլիև. Պաշտոնական Բաքուն համաձայնություն է տվել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակների զետեղման արարողությանը մամուլի ներկայությունը սահմանափակելու մասին կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ. ՀԺՄՀայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակների զետեղման արարողությանը մամուլի ներկայությունը սահմանափակելու մասին կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ. ՀԺՄ
Ոսկեպարի գյուղապետ. Այս միակողմանի զիջումների արդյունքում մեր գյուղի ճակատագիրը կախված է լինելու ԱդրբեջանիցՈսկեպարի գյուղապետ. Այս միակողմանի զիջումների արդյունքում մեր գյուղի ճակատագիրը կախված է լինելու Ադրբեջանից
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունըՀայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
"Միասին" շարժումն Ազգային ժողովի պատգամավորներին կոչ է անում ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
ՀՅԴ բյուրո. Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումներըՀՅԴ բյուրո. Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները
Էրդողանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել կողմնորոշվել առկա իրողություններով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համարԷրդողանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել կողմնորոշվել առկա իրողություններով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար
Քաղաքացիները փակել են Նոյեմբերյանի ճանապարհը. իրավիճակը տեղում լարված էՔաղաքացիները փակել են Նոյեմբերյանի ճանապարհը. իրավիճակը տեղում լարված է
Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։
Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի հարակից տարածքում իրականացվում են ականազերծման աշխատանքներ․ԱԱԾԲաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի հարակից տարածքում իրականացվում են ականազերծման աշխատանքներ․ԱԱԾ
«Մենք կանք». Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ«Մենք կանք». Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ
Գրիգորյան. ՌԽԶ-ն Արցախից մեկնել է Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման կետեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համարԳրիգորյան. ՌԽԶ-ն Արցախից մեկնել է Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման կետեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար
Կարդալ ավելին





Առէկսիմբանկ ազպրոմբանկի խումբը մասնակցել է ՙԴիջիթեք՚ վեցերորոդ ամենամյա բիզնես ֆորումին:
 Երեթշաբթի, 25 Հունիսի 2013 13:12

 ՙԱռէկսիմբանկ ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ –ն մասնակցել է  ՙԴիջիթեք՚ վեցերորոդ ամենամյա բիզնես ֆորումին: Առէկսիմբանկը առաջին հայկական բանկն է, որը սերտիֆիկացվել է VISA ընկերության կողմից ինտերնետ-էքվայրինգ իրականացնելու համար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, հայկական շուկայում նման ծառայության բացակայությունը երկար ժամանակ համարվում էր ինտերնետ առևտրի զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը: Հիմա իրավիճակը հիմնովին փոխվում է:

ՙՍկսած 2013թ-ից ինտերնետ խանութների քանակը կտրուկ աճել է: Մենք միջինում միացնում ենք տվյալ ծառայությանը երկու կազմակերպություն` մեկ ամսվա ընթացքում: Ինչպես նշվեց, այսօր մենք միակ բանկն ենք Հայաստանում, որը սպասարկում է էլեկտրոնային վճարումներ, այդ իսկ պատճառով մեզ համար կարևոր է այդ ծառայության հնարավորությունների մասին տեղեկատվությունը հասցնել հնարավորինս մեծ թվով օգտատերերի: ՙԴիջիթեք՚ բիզնես ֆորումի հարթակը հիանալի հնարավորություն է դրա համար: Բացի  էլէկտրոնային առևտրի ծառայությունից, մենք ներկայացրեցինք ֆորումի մասնակիցներին մեր բանկի VISA BUSINESS վճարային քարտի նոր հնարավորությունների մասին` առաջարկելով կազմակերպություններին և ընկերություններին շահավետ սպասարկման պայմաններ` կորպորատիվ քարտերի միջոցով: Ֆորումի  շրջանակներում մեր տաղավար այցելեցին ոչ ընդհանուր մասնակիցները, այլև` պետական կառույցների, Կենտրոնական Բանկի և Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ: Եվ դա զարմանալի չէ, քանի որ էլեկտրոնային առևտուրն ինչ-որ իմաստով հանդիսաում է երկրի տնտեսության զարգացման արտացոլումը և, եթե մենք լինենք հաջողակ  այս ոլորտում, կկարողանանք ապագայում ակնկալել լուրջ տնտեսական առաջընթաց՚,-՚,-ասաց բացման արարողության ժամանակ ՙԱռէկսիմբանկ ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ Մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը:

Հիշեցնենք որ 2000թ-ին ՀՀ կառավարությունը հայտարարեց ՏՏ ոլորտը առաջնային` Երկրի տնտեսության համար: Այսօրվա դրությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գործում է մոտ 350 կազմակերպություն, որոնցում աշխատում են շուրջ 10.000 աշխատակիցներ: ՙԴիջիթեք՚ Բիզնես ֆորումը կազմակերպվել է տեղեկատվական և կոմունիկացիոն տեխնոլոգիաների ներդնումը խթանելու նպատակով` ՀՀ տնտեսության տարբեր բնագավառների արդիականացման համար:Այս տարի ֆորումին մասնակցել են 62 ընկերություններ, այդ թվում 43 տեղական և 19 օտարերկրյա կազմակերպություններ:

>>>
Իրանի նորընտիր նախագահը հայտարարել է Հայաստանի հետ բազմավեկտոր համագործակցությունն ընդլայնելու մտադրության մասին
 Երեթշաբթի, 25 Հունիսի 2013 13:12

Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին մտադիր է ընդլայնել Հայաստանի հետ բազմավեկտոր համագործակցությունը: Ինչպես հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը, այդ մասին ասվում է Ռոուհանիի ուղերձում`ի պատասխան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքին:

ՙՀուսով ենք, որ Իրանի և Հայաստանի գործադրած ջանքերը կնպաստեն, որպեսզի երկկողմ հարաբերությունները զարգանան բոլոր ուղղություններով: Մենք ընդլայնելու ենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները` փոխըմբռնման, վստահության և փոխադարձ հարգանքի միջոցով՚,-ասել է Իրանի նախագահը:

>>>
Հայ տղամարդկանց շուրջ 50%-ը կանոնավոր ծխում է, ինչն աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է
 Երեթշաբթի, 25 Հունիսի 2013 13:10

Հայաստանում առողջապահության ոլորտի քաղաքականությամբ զբաղվող առանցքային պետական պաշտոնյաներն ու մասնագետները քննարկեցին Համաշխարհային բանկի ՙԲարելավելով առողջապահական համակարգի արդյունքները Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում՚ նոր զեկույցը: Վերլուծության համաձայն, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) երկրներում առողջապահական արդյունքները վերջին 50 տարիների ընթացքում ամենադանդաղն են առաջխաղացում արձանագրել: Զեկույցը առաջարկում է բարելավել առողջապահական հիմնական արդյունքները, ապահովել համարժեք ֆինանսավորում և հզորացնել ինստիտուցիոնալ հիմքերը, որպեսզի տարածաշրջանում առողջապահության համակարգը կատարելագործվի:

ԵԿԱ-ի և Արևմտյան Եվրոպայի երկրների միջև կյանքի տևողության տարբերությունը 1960-ականներից ի վեր մեծացել է, մինչդեռ միջին եկամուտ ունեցող այլ տարածաշրջաններում կյանքի տևողությունը հավասարվել, ապա և գերազանցել է ԵԿԱ ցուցանիշը: Մինչև 1990 թվականը Հայաստանի արձանագրած ցուցանիշը դեռևս անգերազանցելի է ներկայումս երկրի արձանագրած ցուցանիշների հետ համեմատած: Բոլորովին վերջերս, տարածաշրջանի բոլոր երկրներում արձանագրվել է դրական միտում, սակայն Արևմտյան Եվրոպայի երկրներին հասնելու համար դեռևս երկար ճանապարհ է սպասվում:

ՙԵԿԱ-ի բնակչության շրջանում ամենատարածվածը սրտանոթային հիվանդություններն են՚,- նշել է Օուեն Սմիթը, ով Համաշխարհային բանկի առողջապահության ոլորտի առաջատար տնտեսագետն է և զեկույցի համահեղինակը: ՙԱյս խմբի հիվանդություններով է պայմանավորված Արևմտյան Եվրոպայի և ԵԿԱ-ի միջև արձանագրված կյանքի տևողության տարբերության կեսից ավելին: Տարածաշրջանում սրտանոթային հիվանդությունների նման տարածվածությունը ինքնաբերաբար պետք է հանդիսանա համարժեք քաղաքականության որդեգրման թիրախ՚: Սրտանոթային հիվանդություններով պայմանավորված մահացության կրճատման համար անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ: Դրանց շարքում ամենակարևոր երկուսը ծխախոտն ու ալկոհոլն են:

Համաշխարհային բանկի փորձագետներն ուշադրությունը հրավիրում են այն հանգամանքի վրա, որ հայ տղամարդկանց շուրջ 50%-ը կանոնավոր ծխում է, ինչն աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: Հայաստանում սրտանոթային մահացության կրճատման համար անհրաժեշտ կլինի ծխախոտի առավել խիստ հարկման, նախնական բուժօգնության միջոցով բարձր ճնշման բարելավված դիտրակման և առողջապահական համակարգի բոլոր մակարդակներում ծառայությունների մատուցման որակի բարձրացման համադրությունը:

Զեկույցը առաջարկում է, որ տարածաշրջանի առողջապահական օրակարգում կանխարգելումն ու բուժումը հավասարապես արժանանան ուշադրության ՝ մասնավորապես արդյունավետ ծախսային միջոցառումների ներդրման միջոցով:

Հայաստանում առողջապահական համակարգի խոցելի կետերից մեկը ֆինանսական ապահովությունն է, քանի որ տնային տնտեսությունների մի զգալի մասը բժշկական ծախսերի արդյունքում ենթակա է աղքատացման վտանգին: Միևնույն ժամանակ աղքատների և հարուստների միջև առողջապահության մատչելիության անհավասարության առումով տարածաշրջանում երկիրը արձանագրել է բարձր ցուցանիշներից մեկը: Ֆինանսական պաշտպանվածության բարելավման համար կպահանջվի աջակցության որոշակի ընդլայնված փաթեթի համադրություն, խոցելի խմբերի դեպքում առողջապահական ծրագրերի առավել լավ թիրախավորում և ոչ ֆորմալ վճարումների կրճատում:

ՙՖինանսատնտեսական ճգնաժամը ստիպեց, որպեսզի Հայաստանում ամենաաղքատ տնային տնտեսությունների կեսը նվազեցնի առողջապահական ծախսերը՚,- նշում է Ժան Միշել Հապին, ով Հայաստանում ղեկավարում է Համաշխարհային բանկի գրասենյակը: ՙՈրպեսզի առավել բարձրորակ առողջապահական ծառայությունները լարցուցիչ բեռ չառաջացնեն տնային տնտեսությունների վրա, առաջարկում ենք բարելավել ծառայությունների թիրախավորումը աղքատների համար, միևնույն ժամանակ բարելավելով հանրային առողջապահական ծախսերի արդյունավետությունը՚:

Պետական բյուջեն անարդյունավետ առողջապահական ծասերից պաշտպանելու նպատակով զեկույցն առաջարկում է հիվանդանոցային լրացուցիչ ենթակառուցվածքից ազատվելու, ծառայությունների մատուցման նորարարական մոտեցումներ որդեգրելու, ծառայություններ մատուցողի կատարողականի վերաբերյալ տեղեկատվությունը ամբողջացնելու միջոցով բարելավել արդյունավետությունը: Ավելին, կարևոր է նաև նվազեցնել թե կառավարության, թե տնային տնտեսությունների կողմից դեղամիջոցներին հատկացվող գումարի չափը՝ ավելի լավ գնումների մեթոդաբանության կիրառման և դեղատոմսերի առավել տրամաբանված դուրս գրման միջոցով: 

Զեկույցը նշում է ավելի լավ արդյունքներ արձանագրելու գործում ունիվերսալ դեղատոմսի բացակայության փաստը: Չնայած որ Հայաստանը վերջին տարիներին ինստիտուցիոնալ հատվածում որոշակի առաջընթաց է արձանագրել, բավական քանականությամբ անելիք կա՝ մասնավորապես առողջապահական ծառայություններ մատուցողների հաշվետվունակության ամրացման և ֆինանսական աղբյուրների մոբիլիզացման առումով:  Տարբերակներից մեկը առաջարկում է որդեգրել դեռևս ԵԿԱ-ում բացակայող, բայց առավել զարգացած երկրներում առողջապահական համակարգը կառավարող կիրառվող հիմնական բաղադիրչները:

>>>
Հարուցվել է քրեական գործ` համալսարանի ավագ հաշվապահների կողմից ուսանողների վարձավճարները յուրացնելու փաստի առթիվ
 Երեթշաբթի, 25 Հունիսի 2013 13:09

ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ` համալսարանի երկու ավագ հաշվապահների կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստի առթիվ:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայությունում, Երևանի պետական համալսարանի ռեկտորի կողմից ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նշված կրթական հաստատության երկու ավագ հաշվապահները, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խախտելով ռեկտորի հրամանի պահանջները, 2010-2012թթ. ընթացքում համալսարանի ուսանողներից կանխիկ գանձել են առանձնապես խոշոր չափերով ուսման վարձավճարներ:

Ըստ ռեկտորի` թիվ 188&26 հրամանի` 2013թ. հունվարի 1-ից արգելվել է կանխիկ դրամով վճարումների կատարումը, այդ թվում` աշխատավարձերի, դրան հավասարեցված վճարների, կրթաթոշակների վճարումը, ուսանողներից ուսման վարձավճարների կանխիկ գանձումը և պահանջվել է դրանք կատարել բանկային փոխանցման միջոցով:

Ուսանողների կողմից կանխիկ մուծված վարձավճարների դիմաց հաշվապահները տրամադրել են վարձավճարները վճարելու վերաբերյալ կտրոններ, սակայն այդ գումարները համալսարանի դրամարկղ չեն մուտքագրել` յուրացնելով մի քանի տասնյակ միլիոնների հասնող գումարներ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը:

>>>
Դավիթաշեն վարչական շրջանում բուլդոզերներն արմատախիլ են անում ծառերը
 Երեթշաբթի, 25 Հունիսի 2013 12:54

Դավիթաշեն վարչական շրջանում բուլդոզերներն արմատախիլ են անում ծառերը: Այդ մասին հաղորդում է Eco Fron-ն`կոչ անելով լրագրողներին և քաղաքացիներին կանգնեցնել ծառահատումները:

Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ակտիվիստ Եղիա Ներսիսյանը, ահազանգն ստացվել է Դավիթաշենի 4-րդ փողոցի 48 տան բնակիչներից: ՙՄի խումբ ակտիվիստներ արդեն մեկնել են այնտեղ`հանգամենքները պարզելու նպատակով՚,- ընդգծել է նա:

Միաժամանակ Դավիթաշենի թաղապետարանում հայտարարել են, որ այդ տարածքը մասնավոր սեփականություն է, և վարչական շրջանի իրավասության մեջ չի մտնում:

>>>
Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղարը հերքել է Aristotle-ի հետ համագործակցության վերաբերյալ տեղեկատվությունը
 Երեթշաբթի, 25 Հունիսի 2013 09:34

Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանն ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հերքել է այն տեղեկատվությունը, թե երկրորդ նախագահի գրասենյակը համագործակցություն է սկսել ամերիկյան Aristotle լոբբիստական խմբի հետ: ՙԴա իրականությանը չի համապաատսխանում՚, - հավաստիացրել է Սողոմոնյանը:

Հունիսի 25-ին ՙԺամանակ՚ թերթը տարածել է տեղեկատվություն, որի համաձայն, երկրորդ նախագահի գրասենյակը վերջերս որոշել է  համագործակցություն սկսել ամերիկյան Aristotle լոբբիստական խմբի հետ: Ըստ պարբերականի տվյալների, կազմակերպությունը, հիմնականում, զբաղվում է լոբբիստական գործունեությամբ ԱՄՆ պետական և քաղաքական շրջանակներում` օտարրեկրյա քաղաքական գործչի օգտին, Իսկ կազմակերպության հետ աշխատանքը կհամակարգի Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Նաև նշվում է, որ ԱՄՆ նախկին դիվանագետն ակնկալում է համագործակցել, հիմնականում, ԱՄՆ ՙՀայ դատի՚ հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի հետ:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Երեթշաբթի, 25 Հունիսի 2013 09:31

 Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում  այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 410 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 537 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,4 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 411 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 540,5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,6 դրամ 1 ռուբլու դիմաց:

>>>
Նալբանդյան. Ցյուրիխի արձանագրությունների վավերացումն ու իրագործումը կախված է Թուրքիայից
 Երեթշաբթի, 25 Հունիսի 2013 09:30

 Ցյուրիխի արձանագրությունների վավերացումն ու իրագործումը կախված է Թուրքիայից: Հունիսի 24-այդ մասին հայտարարել է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ պատվիրակների հարցերին: Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության հաստատման գործընթացը Երևանի նախաձեռնությունն էր: ՙԲանակցությունների երկար և ծանր գործընթացից հետո մենք հանգեցինք համաձայնության և 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրեցինք արձանագրություններ: Դժբախտաբար, Թուրքիան հրաժարվեց վավերացնել փաստաթղթերը և կատարել ստանձնած պարտավորությունները` առանց նախապայմանների՚, - հիշեցրել է նա:

Նալբանդյանի ասելով, Հայաստանի դիրքորոշումն այդ առումով համընկնում է բազմաթիվ երկրների, այդ թվում` Եվրախորհրդի անդամների, ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշմանը: ՙԱյսօր գնդակը Թուրքիայի դաշտում է: Արձանագրությունների վավերացումը և կատարումը Թուրքիայի ձեռքում է՚, - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

>>>
ԱԳՆ ղեկավար. Հայաստանի դիրքորոշումը համընկնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների դիրքորոշմանը
 Երեթշաբթի, 25 Հունիսի 2013 08:47

 Հայաստանի դիրքորոշումն ամբողջությամբ համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների դիրքորոշմանը: Հունիսի 24-այդ մասին հայտարարել է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ պատվիրակների հարցերին:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Նալբանդյանը նշել է, որ Երևանն ամբողջությամբ պաշտպանել է նաեւ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարների նախկին հայտարարությունները, ի տարբերություն Ադրբեջանի, որը պաշտպանում է միայն մեկ սկզբունք: ՙՀայաստանը մշտապես հայտարարել է երեք սկզբունքների պաշպանության մասին՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշում եւ պետությունների տարածքային ամբողջականություն: Չնայած սադրիչ հայտարարություններից ձեռնպահ մնալու վերաբերյալ մշտապես հնչող կոչերին` Բաքուն շարունակում է ռազմատենչ հռետորությունը եւ այլատյացության քարոզչությունը՚, - ասել է նախարարը:

Նալբանդյանը նաեւ նշել է, որ ԵԽ-ն կարող է մեծ ներդրում ունենալ երկխոսության և վստահության ամրապնդման միջոցների ապահովման հարցում: Բացի այդ, սառեցված հակամարտությունների հարցը Գերագույն քարտուղարը ներառել է Նախարարների կոմիտեի առաջնային խնդիրների ցանկում:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանն օգտագործելու է Նախարարների կոմիտեում իր նախագահությունը` որպես հակամարտությունը լուծելու լավ հնարավորություն, Նալբանդյանն ընդգծել է, որ հայկական կողմը խնդիր չունի բանակցություններ վարելու եւ երկխոսություն հաստատելու հարցում: Նա հիշեցրել է, որ տասնյակ հանդիպումներ են կայացել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ, ինչպես նաեւ մի քանի հանդիպումներ ավելի բարձր մակարդակով:

Նրա ասելով, խնդիրն այն է, որ կողմերից մեկը մերժում է բոլոր սկզբունքները, որոնք առաջարկվում են համանախագահների կողմից, անգամ՝ ուղղված վստահության միջոցների ամրապնդմանը: Նա նաև հաղորդել է, որ առաջիկա օրերին պատրաստվում է  հանդիպել ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահների հետ:

>>>
Հայաստանի ԱԱԾ Պաշտպանության նախարարության սպային ձերբակալել է լրտեսության համար կասկածանքով
 Երեթշաբթի, 25 Հունիսի 2013 08:26

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունում լրտեսության վերաբերյալ  քննվող քրեական գործի  շրջանակներում իրականացված քննչական և օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունիսի 22-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարության N  զորամասի պայմանագրային զինծառայող, Կապան քաղաքի բնակչուհի, չամուսնացած, 1982թ. ծնված Մանե Արտաշեսի Մովսիսյանը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ՀՀ ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի փաստեր, որոնք վկայում են, որ Մ. Մովսիսյանը 2012թ. հունվարից` մինչ  զինծառայության անցնելը, համացանցի միջոցով ծանոթացել է <<Օդնոկլասսնիկի>>, mail.ru agent և ՙFacebook՚  սոցցանցերում ՙS Dr՚, ՙSeryan Dervisyan՚,  ՙTigran Dervisyan՚ պրոֆիլներով  հանդես եկող, Թուրքիայի տարածքում գործող Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակցի հետ և վերջիններիս նամակագրական կապը  շարունակվել է նաև Մ. Մովսիսյանի ՀՀ ՊՆ-ում ծառայության անցնելուց հետո: Առկա տվյալների համաձայն, Մ. Մովսիսյանն Ադրբեջանի հատուկ ծառայություններին է փոխանցել ծառայության ընթացքում իրեն հասանելի դարձած ՀՀ վերաբերյալ ռազմական բնույթի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Նմանատիպ հանցագործություն կատարելու համար ԼՂՀ ԱԱԾ կողմից ձերբակալվել են 2 անձիք, որոնցից մեկը հանդիսանում է ԼՂՀ ՊԲ զինծառայող: Վերջիններս ևս համացանցի միջոցով հավաքագրվել էին վերոնշյալ պրոֆիլներով հանդես եկող Ադրբեջանի  հատուկ ծառայությունների աշխատակցի կողմից և այժմ ԼՂՀ դատարանում նրանց հանդեպ ընթանում է դատաքննություն:

>>>
Թերթ. Հայաստանի իշխանական շրջանակներում հասունանում է լուրջ դժգոհություն ՎՊ ղեկավար Իշխան Զաքարյանից
 Երեթշաբթի, 25 Հունիսի 2013 08:25

Հայաստանի իշխանական շրջանակներում հասունանում է լուրջ դժգոհություն ՎՊ ղեկավար Իշխան Զաքարյանից: Այդ մասին գրում է ՙՀրապարակ՚ թերթը` վկայակոչելով սեփական աղբյուրները: Պարբերականը նշում է, որ դժգոհությունը պայմանավորված է մի շարք պետական կառույցների գործունեությունում վերջին բացահայտումներով, բյուջեի միջոցների յուրացման բազմաթիվ փաստերի հայտաբերմամբ: 

Իշխան Զաքարյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերի հիմքում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների պնդումներն են, թե Զաքարյանը չարաշահել է իր լիազորությունները և ստանձնել դատավոր-դատախազի դեր։ Հրապարակման համաձայն, ՎՊ նախագահը տարաձայնություններ ունի նաև իր ենթակաների հետ, որոնք իբր ստուգումների գործընթացում լուրջ խոչընդոտներ են առաջացնում և ինֆորմացիայի արտահոսք ապահովում։ ՙՀրապարակը՚ գրում է, թե Զաքարյանի` պաշտոնը պահպանելու միակ հույսը նախագահ Սարգսյանի վերաբերմունքն է, ով  առայժմ դեմ չէ Զաքարյանի պաշտոնավարմանը։

>>>
Արմավիրի ֆերմերները կրկին փակել են ճանապարհը
 Երկուշաբթի, 24 Հունիսի 2013 11:52

Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ կրկին փակել են Արմավիր-յումրի ճանապարհը:

Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, այս անգամ պատճառն այն է, որ Մյասնիկյան, Խանջյան, Հացիկ և Լուկաշին գյուղերի բնակիչները դժգոհ են բերքի մթերման գնից և դրա իրացման ծավալներից:

Նրանց խոսքով, անցած տարվա համեմատ այս տարի ծիրանի բերքը երեք անգամ ավելի է, և մասնավոր ընկերությունները, օգտվելով իրավիճակից,  ծիրանը մթերում են 1 կգ դիմաց 50 դրամ գնով:
Նշենք, որ ծիրանի միջին գինը շուկայում կազմում է մեկ կգ դիմաց 300-400 դրամ: Ավելի վաղ ՙՍպայկա՚ ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը հայտարարել է, որ իրենց ըկերությունը ծիրան է մթերում 1 կգ դիմաց 400-500 դրամով, սակայն նախազգուշացրել է, որ գները կարող են իջնել:

>>>
ԵԽԽՎ ղեկավարը պատրաստ է Ղարաբաղի խնդիրը քննարկել հայկական և ադրբեջանական պատվիրակություների հետ
 Երկուշաբթի, 24 Հունիսի 2013 11:33

ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը ցանկություն է հայտնել ղարաբաղյան խնդիրը քննարկել Հայաստանի և Ադրբնեջանի պատվիրակությունների հետ: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի ՙՆովոստի՚ լրատվական գործակալությունը:

ՙԵս կցանկանայի օգտվել ադրբեջանական և հայկական պատվիրակությունների հետ այդ հարցը քննարկելու հնարավորությունից՚, - ասել է նա մամուլի ասուլիսում: Ընդ որում Վեհաժողովի ղեկավարը չի ճշտել, թե երբ  է մտադիր անցկացնել հանդիպումը:

Մինյոնը հիշեցրել է ԵԽԽՎ շրջանակում գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի գծով հանձնախմբի մասին: Նա նաև նկատել է, որ Մինսկի խմբի միջնորդների մշակած մադրիդյան սկզբունքները հիմք են այդ ուղղությամբ աշխատանքի համար:

>>>
Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի կապակցությամբ պաշտոնանկ է արվել վեց սպա
 Ուրբաթ, 21 Հունիսի 2013 12:58

Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի կապակցությամբ, որի հետևանքով սպանվել էր ժամկետային ծառայության զինվոր Լյուքս Ստեփանյանը և ծանր վիրավորվել մյուս զինծառայողը` Հրաչյա Սարգսյանը, պաշտոնանկ է արվել այդ զորամասի վեց սպա: Քննարկվում է նաև գումարտակի հրամանատարին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, որն այդ ժամանակ գտնվել է պահակազորային ծառայության մեջ: Այս մասին ՙԱզատույթուն՚ ռադիոկայանին հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչպես տեղեկացրել է Արծրուն Հովհաննիսյանը, հետաքննությունը ցույց է տվել, որ պահակազորային ծառայության հսկողությունն իրականացնող սպան այդ պահին չի գտնվել պահակազորում: Թե որտեղ է նա գտնվել, պաշտոնապես չի նշվում: ՙՆրա գործը կառանձնացվի որպես առանձին քրեական վարույթ: Պահակազորային և կայազորային ծառայության Կանոնադրությունը, որն ունի օրենիքի ուժ, պատասխանատու անձի կողմից պահակազորային ծառայությունը խախտելու համար նախատեսում է քրեական պատասխանատվություն, եթե դա հիմնավորվի՚,-ասել է մամուլի քարտուղարը:

Նրա խասքերով, պաշտոնանկ են արվել գնդի հրամանատարի երկու տեղակալները, շտաբի պետի անձնակազմի գծով տեղակալը, ինչպես նաև այդ գումարտակի, այսինքն դիվիզիոնի, հրամանատարն ու նրա տեղակալը: Նշված սպաներին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր Հովհաննիսյանը չի տեսնում:-

>>>
ՙԱրմավիայի նախկին աշխատակիցները Բաղդասարովից պահանջում են վաճառել անձնական գույքը և վճարել պարտքերը
 Ուրբաթ, 21 Հունիսի 2013 12:54

 ՙԱրմավիա՚ ընկերության նախկին աշխատակիցներն ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովից պահանջում են վաճառել անձնական գույքը և վճարել պարտքերը:

Նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ կառավարության շենքի մոտ, պահանջելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպում: Կառավարության ներկայացուցիչը նրանց հետ հանդիպմանը խոստացել է, որ առաջիկա օրերին չվճարված աշխատավարձերի հարցը կլուծվի:

>>>
Փորձագետ. Հայաստանը պետք է պաշտոնական մակարդակով իր բողոքն արտահայտի Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու կապակցությամբ
 Ուրբաթ, 21 Հունիսի 2013 12:51

Հայաստանը պետք է պաշտոնական մակարդակով իր բողոքն արտահայտի Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու կապակցությամբ: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կանադայում Հայաստանի նախկին դեսպան, ՙՄոդուս Վիվենդի՚ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

ՙՄոսկվան հայտարարում է, որ եթե ՌԴ-ն այդ զենքը չվաճառեր, ապա մեկ այլ երկիր կվաճառեր: Սա անհասկանալի և անտրամաբանական պատասխան է, սակայն ավելի անհամարժեք է հայկական կողմի ռեակցիան, որը փորձում է արդարացնել գործարքը՚,-նշել է նա: Փորձագետը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը, որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր, պետք է իր գործըներոջը դասեր տնտեսական շահերից վեր: Հայաստանը միշտ էլ հավատարիմ է եղել Ռուսաստանին, մեկ անգամ չէ, որ Արևմուտքը հրաժարվել է աջակցել Երևանին, հայտարարելով, որ Երևանը հանդիսանում է Մոսկվայի դաշնակիցը: Իսկ Ռուսաստանը դա չի գնահատում՚,-նշել է քաղաքագետը:

Պապյանը նշել է նաև, որ հանդիսանալով ԵԱՀԿ Մինսի խմբի համանախագահ երկիր, Ռուսաստանը բարոյական իրավունք չուներ զինել այդ երկիրը, որն ամեն րոպե հայտարարում է Ղարաբաղում ռազմական գործողությունները վերսկսելու ցանկության մասին: ՙԱնկասկած, Ռուսաստանը չի ցանկանում պատերազմի վերսկսումը, սակայն, եթե, այնուամենայնիվ, այն վերսկսվի, ապա զոհերը կլինեն ավելի շատ, ահա թե ինչի մասին պետք է մտածեն իշխանությունները՚,-հայտարարել է փորձագետը: Նա նաև հավելել է, որ այդ գործարքը չի կարող բանակցային գործընթացում թուլացնել Հայաստանի դիրքերը, քանի որ ունի քաղաքական, ոչ թե ռազմական բնույթ:

Նշենք, որ Ադրբեջանը Ռուսաստանից գնել է մոտ 1 մլրդ.դոլարի սպառազինություններ: Սա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմական համաձայնագրերի առաջին խոշոր փաթեթը չէր, քանի որ 2010-2011 թվականներին նույնպես տեղի են ունեցել նման գործընթացներ, և այն ժամանակ գործարքի ընդհանուր գումարը կազել է մոտ 3 մլրդ.դոլար:

>>>
Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
 Ուրբաթ, 21 Հունիսի 2013 12:50

 Հունիսի 21-ին Հայաստանի տարածքի մեծ մասում սպասվում են անձրևներ, ամպրոպ և կարկուտ, հնարավոր է ուժեղ քամի` 22 մ/վրկ արագությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՙՀայհիդրոմետ՚ ծառայությունը, օրվա երկրորդ կեսին ցիկլոնը կտեղափոխվի դեպի հարավ, որտեղ կարող է դիտվել անբարենպաստ եղանակ` անձրևներ, սելավ, ինչպես նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով:

Իսկ շաբաթ օրը հանարեպութան տարածքի մեխծ մասում կդիտվի առանց տեղումների եղանակ:

Երևանում այսօր հիմնականում կդիտվի ամպամած եղանակ, ցերեկը հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպ, քամու արագությոնը` 10-15 մ/վրկ.: Ցերեկը ջերմաստիճանը կլինի +22+24 աստիճան, իսկ երեկոյան` +16+18 աստիճան: -կ-

>>>
Ջրի սակագինը Երևանում 2013 թվականի հուլիսի 21-ից կնազի 2.2 տոկոսով
 Ուրբաթ, 21 Հունիսի 2013 12:49

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում սահմանեց` սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունն այսուհետ կազմելու է 170.256 դրամ/խմ` գործող 174.059 դրամ/խմ-ի փոխարեն: Այսպիսով ջրի սակագինն էժանացավ ընդամենը 3.8 դրամով, թեև էժանացումը ավելի զգալի պետք է լիներ: Որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 21-ից:

Նիստի ժամանակ ներկաներից մեկը հետաքրքրվեց` 2006թ-ին, երբ պայմանագիրը կնքվում էր, հանրությանը մատուցվեց, որ գոյություն ունի սակագնի աստիճանական նվազեցման դինամիկ ժամանակացույց և 2016թ-ին պետք է նվազի մինչև 90 դրամ/խմ.

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը հայտարարեց, որ դա ուժի մեջ է և անկախ ամեն ինչից վերջին 10-րդ տարում մենք կունենանք 90 դրամ բազիսային սակագին գումարած համապատասխան չորս գործոններով ճշգրտումները:

Նշված սակագինը կգործի Երևանում և Արարատի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում: Բաղրամյանը նշել է, որ սակագները փոխելու նպատակով Հանձնաժողովին էր դիմել ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը: Հետաքրքրական է, որ ընկերությունն առաջարկել է սակագինը սահմանել 166.044 դրամ: Նա նշել է, որ սակագինը ձևավորելիս հաշվի է առնվում հետևյալ 4 գործոնները` ինֆլյացիան, էլեկտրաէներգիայի գինը, ՀՀ դրամի փոխարժեքը և ջրի սպառման ծավալները: Նա նշել է, որ սակագինը կարող էր լինել ավելի ցածր, եթե չլիներ էլեկտրաէներգիայի սակագների հուլիսի 7-ից սպասվող աճը: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Գ.Բաղրամյանը հիշեցրել է, որ ջրի սակագինը վերանայվում է:

>>>
ՀՀ արդարադատության նախարար. համաներում չի լինելու
 Ուրբաթ, 21 Հունիսի 2013 12:48

 Չնայած Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետի հետ կապված` հասարակության ակնկալիքներին, Հայաստանում համաներում չի լինելու:

Այս տեղեկությունը պաշտոնապես ՙՀրապարակ՚ թերթին է փոխանցել ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ՙՈչ, համաներում չի լինելու, հայտարարում եմ պաշտոնապես՚:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ
 Ուրբաթ, 21 Հունիսի 2013 09:40

ԱրմԻնֆո գործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 411 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`542 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12.5 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 412 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 546 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12.7 դրամ:

>>>



Մեկնաբանվողներ
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում