Հայաստանի իշխանական շրջանակներում հասունանում է լուրջ դժգոհություն ՎՊ ղեկավար Իշխան Զաքարյանից: Այդ մասին գրում է ՙՀրապարակ՚ թերթը` վկայակոչելով սեփական աղբյուրները: Պարբերականը նշում է, որ դժգոհությունը պայմանավորված է մի շարք պետական կառույցների գործունեությունում վերջին բացահայտումներով, բյուջեի միջոցների յուրացման բազմաթիվ փաստերի հայտաբերմամբ:
Իշխան Զաքարյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերի հիմքում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների պնդումներն են, թե Զաքարյանը չարաշահել է իր լիազորությունները և ստանձնել դատավոր-դատախազի դեր։ Հրապարակման համաձայն, ՎՊ նախագահը տարաձայնություններ ունի նաև իր ենթակաների հետ, որոնք իբր ստուգումների գործընթացում լուրջ խոչընդոտներ են առաջացնում և ինֆորմացիայի արտահոսք ապահովում։ ՙՀրապարակը՚ գրում է, թե Զաքարյանի` պաշտոնը պահպանելու միակ հույսը նախագահ Սարգսյանի վերաբերմունքն է, ով առայժմ դեմ չէ Զաքարյանի պաշտոնավարմանը։