ՙԱրմավիա՚ ընկերության նախկին աշխատակիցներն ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովից պահանջում են վաճառել անձնական գույքը և վճարել պարտքերը:
Նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ կառավարության շենքի մոտ, պահանջելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպում: Կառավարության ներկայացուցիչը նրանց հետ հանդիպմանը խոստացել է, որ առաջիկա օրերին չվճարված աշխատավարձերի հարցը կլուծվի: