Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին մտադիր է ընդլայնել Հայաստանի հետ բազմավեկտոր համագործակցությունը: Ինչպես հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը, այդ մասին ասվում է Ռոուհանիի ուղերձում`ի պատասխան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքին:
ՙՀուսով ենք, որ Իրանի և Հայաստանի գործադրած ջանքերը կնպաստեն, որպեսզի երկկողմ հարաբերությունները զարգանան բոլոր ուղղություններով: Մենք ընդլայնելու ենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները` փոխըմբռնման, վստահության և փոխադարձ հարգանքի միջոցով՚,-ասել է Իրանի նախագահը: