Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ կրկին փակել են Արմավիր-յումրի ճանապարհը:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, այս անգամ պատճառն այն է, որ Մյասնիկյան, Խանջյան, Հացիկ և Լուկաշին գյուղերի բնակիչները դժգոհ են բերքի մթերման գնից և դրա իրացման ծավալներից:
Նրանց խոսքով, անցած տարվա համեմատ այս տարի ծիրանի բերքը երեք անգամ ավելի է, և մասնավոր ընկերությունները, օգտվելով իրավիճակից, ծիրանը մթերում են 1 կգ դիմաց 50 դրամ գնով:
Նշենք, որ ծիրանի միջին գինը շուկայում կազմում է մեկ կգ դիմաց 300-400 դրամ: Ավելի վաղ ՙՍպայկա՚ ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը հայտարարել է, որ իրենց ըկերությունը ծիրան է մթերում 1 կգ դիմաց 400-500 դրամով, սակայն նախազգուշացրել է, որ գները կարող են իջնել: