Դավիթաշեն վարչական շրջանում բուլդոզերներն արմատախիլ են անում ծառերը: Այդ մասին հաղորդում է Eco Fron-ն`կոչ անելով լրագրողներին և քաղաքացիներին կանգնեցնել ծառահատումները:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ակտիվիստ Եղիա Ներսիսյանը, ահազանգն ստացվել է Դավիթաշենի 4-րդ փողոցի 48 տան բնակիչներից: ՙՄի խումբ ակտիվիստներ արդեն մեկնել են այնտեղ`հանգամենքները պարզելու նպատակով՚,- ընդգծել է նա:
Միաժամանակ Դավիթաշենի թաղապետարանում հայտարարել են, որ այդ տարածքը մասնավոր սեփականություն է, և վարչական շրջանի իրավասության մեջ չի մտնում: