Հունիսի 21-ին Հայաստանի տարածքի մեծ մասում սպասվում են անձրևներ, ամպրոպ և կարկուտ, հնարավոր է ուժեղ քամի` 22 մ/վրկ արագությամբ:
Ինչպես տեղեկացնում է ՙՀայհիդրոմետ՚ ծառայությունը, օրվա երկրորդ կեսին ցիկլոնը կտեղափոխվի դեպի հարավ, որտեղ կարող է դիտվել անբարենպաստ եղանակ` անձրևներ, սելավ, ինչպես նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով:
Իսկ շաբաթ օրը հանարեպութան տարածքի մեխծ մասում կդիտվի առանց տեղումների եղանակ:
Երևանում այսօր հիմնականում կդիտվի ամպամած եղանակ, ցերեկը հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպ, քամու արագությոնը` 10-15 մ/վրկ.: Ցերեկը ջերմաստիճանը կլինի +22+24 աստիճան, իսկ երեկոյան` +16+18 աստիճան: -կ-