ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը ցանկություն է հայտնել ղարաբաղյան խնդիրը քննարկել Հայաստանի և Ադրբնեջանի պատվիրակությունների հետ: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի ՙՆովոստի՚ լրատվական գործակալությունը:
ՙԵս կցանկանայի օգտվել ադրբեջանական և հայկական պատվիրակությունների հետ այդ հարցը քննարկելու հնարավորությունից՚, - ասել է նա մամուլի ասուլիսում: Ընդ որում Վեհաժողովի ղեկավարը չի ճշտել, թե երբ է մտադիր անցկացնել հանդիպումը:
Մինյոնը հիշեցրել է ԵԽԽՎ շրջանակում գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի գծով հանձնախմբի մասին: Նա նաև նկատել է, որ Մինսկի խմբի միջնորդների մշակած մադրիդյան սկզբունքները հիմք են այդ ուղղությամբ աշխատանքի համար: