Arminfo.info



Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանըՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Կարդալ ավելին





ԲՀԿ. ԱՄՆ Պետդեպարտամենտի գործողություններում հակասություններ կան
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2013 09:46

 Հայաստանի նկատմամբ ԱՄՆ Պետդեպարտամենտի գործողությունները հակասական են. մի կողմից`ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը շնորհավորում է Սերժ Սարգսյանին ընտրություններում վերընտրվելու կապակցությամբ, մյուս կողմից`հրապարակում զեկույց, որում քննադատում է այդ ընտրությունները, ապրիլի 23-ին մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունից ԱԺ պատգամավոր, կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը`պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Պատգամավորի խոսքով, չի բացառվում նաև, որ Պետդեպարտամենտի զեկույցն արտաքին քաղաքական ասպարեզում Հայաստանի իշխանությունների որոշակի գործողությունների հետևանք էր: ՙՉեմ ցանկանում խորամուխ լինել մանրամասների մեջ, բայց, կարծում եմ, այդ ենթադրությունը գոյություն ունենալու իրավունք ունի՚,- հայտարարել է Ուրիխանյանը:

Իր ամենամյա զեկույցում ԱՄՆ Պետդեպարտեմնտը նշել է, որ 2012 թ. Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում ամենանշանակալից խնդիրները եղել են իշխանությունը փոխելու իրավունքի սահմանափակումները, կոռուպցիան և թափանցիկության բացակայությունը կառավարությունում, ինչպես նաև դատական համակարգի սահմանափակ անկախությունը:

>>>
Թուրք պատմաբան. Ռաֆայել Լեմկինը ստեղծել է ՙցեղասպանություն՚ տերմինը`Օսմանյան Թուրքիայում հայերի հետ տեղի ունեցածը նկարագելու համար
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2013 09:45

 Թուրքիայում շատերը չգիտեն, որ ցեղասպանություն տերմինն սկսել է օգտագործվել հենց Հայոց ցեղասպանությունից հետո. այն շրջանառության մեջ է դրել Ռաֆայել Լեմկինը`ընդգծելով. ՙԵս այդ տերմինն ստեղծել եմ հայերի հետ տեղի ունեցածը պատմելու համար՚: Այդ մասին Zaman-ին հարցազրույցում հայտարարել է թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը:
 
ՙԵվ մենք դրանից հետո քննարկում ենք` 1915թ.-ին ցեղասպանություն եղել է, թե՞ ոչ։ 1915 թ. իրադարձությունները հերքող շրջանակները, օգտվելով ժողովրդի պատմական անիրազեկությունից, ցանկանում են կասկածի տակ դնել այդ հարցը՚,- հայտարարել է նա`ընդգծելով, որ ամենից առաջ թուրքերը պետք է սովորեն ճիշտը խոսել 20-րդ դարասկզբի պատմական իրադարձությունների մասին:

Աքչամի կարծիքով, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո
երկրորդ կարևոր քայլը սահմանները բացելը կլինի։ ՙԱնցյալի խնդիրների լուծումը միայն և միայն այսօրվա հարաբերությունների կարգավորմամբ է հնարավոր։ Սահմանները փակ պահելով և դիվանագիտական հարաբերություններ չհաստատելով՝ խնդիրները չես լուծի՚,- ասել է նա`ավելացնելով, որ երրորդ քայլը Անկարայի կողմից ներողություն խնդրելը պետք է լինի:

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան պետք է հրաժարվի Ադրբեջանին հովանավորելուց: ՙԱնկարան Բաքվից թույլտվություն է խնդրում նույնիսկ իր օդային տարածքով չվերթների իրականացման համար: Հայ-թուրքական արձանագրությունները ևս չվավերացվեցին Բաքվի ճնշման ներքո:  Հուսով եմ, որ քրդական հարցը լուծելու հարցում համարձակ քայլեր ձեռնարկող Թուրքիան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում էլ նման համարձակ քայլեր կանի՚,- ասել է Թաներ Աքչամը:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2013 09:44

 ԱրմԻնֆո գործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 413 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`539,5 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,95 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 414,2 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 541 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13,11 դրամ:

>>>
ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբն ընտրարշավին մասնակից բոլոր ուժերին կոչ է անում շարունակել քաղաքակիրթ քարոզարշավ
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2013 08:53

Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբը դատապարտում է ցանկացած բռնություն և անթույլատրելի է համարում  քարոզարշավը խոչընդոտող ցանկացած ոտնձգություն, միաժամանակ ընտրարշավին մասնակից բոլոր ուժերին  կոչ է անում շարունակել քաղաքակիրթ քարոզարշավ, ասվում է ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի հայտարարության մեջ`ի պատասխան ՀԱԿ կուսակցության հայտարարության:   

Նշենք, որ ապրիլի 22-ին Աջափնյակի 17-րդ թաղամասում հարձակում է կատարվել Հայ ազգային կոնգրեսի երկու ակտիվիստների վրա, որոնք նախընտրական նյութեր էին բաժանում բնակելի շենքում։ Ակտիվիստներից մեկը ծեծի հետեւանքով ծանր մամնական վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Այս առնչությամբ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. ՙՎարչախումբը խուճապի մեջ է, եւ այդ խուճապը կապված է Կոնգրեսի վերջին համագումարի ու դրա անհանգստացնող քաղաքական ռեզոնանսի հետ։ Վարչախմբի խուճապը վկայություն է նաեւ այն իրողության, որ մայրաքաղաքի ընտրություններում ընդդիմության հաղթանակը, իրոք, կարող է լուծել Հայաստանում ամբողջական իշխանափոխության հարցը՚:

>>>
ԵԽԽՎ-ն ափսոսանք է հայտնում 2013 թ.փետրվարին կայացած նախագահական ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ հայկական մի շարք խոշոր քաղաքական ուժերի որոշման առնչությամբ
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2013 08:51

 2013 թ. փետրվարի 18-ին կայացած Հայաստանի նախագահական ընտրությունները հիմնականում լավ էին կազմակերպված և աչքի են ընկել մարդու հիմնարար ազատությունների պահպանման բարձր մակարդակով, ասվում է Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքների համաձայն Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի եզրափակիչ զեկույցում`ներկայացված ապրիլի 22-ին մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ:

Զեկույցի հեղինակ`ԵԽԽՎ-ի կողմից Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացրած պատվիրակության ղեկավար Կարեն Ուոլդսեթն ընտրությունները բնորոշել է որպես ՙժողովրդավարության թեստ՚: Փաստաթղթում ասվում է, որ 2013 թ. Հայաստանի նախագահական ընտրություններն ընթացել են խաղաղ և հանգիստ, թերություններ նկատվել են ընտրատեղամասերի ընդամենը 5% -ում:

Թերությունները, փաստաթղթի հեղինակների համաձայն, վերաբերել են, մասնավորապես,  ընտրացուցակներում անճշտություններին, վարչական ռեսուրսի չարաշահմանը, քվեարկածների անձնագրերում կնիքների հետ կապված խնդիրներին: ՙԱյս ամենը հանգեցնում է ընտրողների շրջանում կասկածների առաջացման՚,- հայտարարել է խորհրդարանականը`ավելացնելով, որ ևս մեկ բացասական երևույթ է տարբեր աղբյուրներից ստացված բողոքների հիման վրա հարուցված քրեական գործերի խիստ պակաս քանակությունը`10 քրեական գործ խախտումների շուրջ 300 դեպքերի առնչությամբ: Ուոլդսեթը նաև քննադատել է վստահված անձանց հաճախակի միջամտությունը քվեարկության գործընթացին, ինչը տեղ-տեղ հանգեցրել է լուրջ խախտումների:

ԵԽԽՎ-ում ափսոսանք են հայտնել նաև ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ մի քանի խոշոր քաղաքական ուժերի որոշման առնչությամբ: Այդ բացասական միտումները, Խորհրդարանական վեհաժողովի դիտորդների գնահատմամբ, խախտում է ընտրական գործընթացի նկատմմաբ հասարակական վստահությունը:

Դրական երևույթների թվում առանձնացվել են սահմանափակումների բացակայությունը ընտրարշավ անցկացնելիս, հավասարակշռված լուսաբանումը պետական լրատվամիջոցների կողմից: Զեկույցի հեղինակները համոզմունք են հայտնել, որ 2013 թ. նախագահական ընտրությունները նախորդների համեմատ ավելի լավ էին կազմակերպված:

>>>
Հարձակվել են Հայ ազգային կոնգրեսի երկու ակտիվիստների վրա, որոնք նախընտրական նյութեր էին բաժանում
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2013 07:02

 Ապրիլի 22-ին Աջափնյակի 17-րդ թաղամասում հանրապետական շարքային բանդիտների խումբը հարձակվել է Հայ ազգային կոնգրեսի երկու ակտիվիստների վրա, որոնք նախընտրական նյութեր էին բաժանում բնակելի շենքում։ Ակտիվիստներից մեկը ծեծի հետեւանքով ծանր մամնական վնասվածք է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, ասվում է Հայ ազգային կոնգրես կուսակցության հայտարարության մեջ:

ՙՍա արդեն չորրորդ դեպքն է, երբ բռնության գործադրմամբ փորձ է արվում խոչընդոտել Հայ ազգային կոնգրեսի քարոզարշավն ու նախընտրական միջոցառումները։ Երեք դեպքում դրա հեղինակները իրենք ներկայացել են ՀՀԿ-ի անունից, չորրորդ դեպքում քաղաքապետարանի մոտ նախընտրական միջոցառումը խոչընդոտողի դերում հանդես է եկել հենց ինքը՝ ոստիկանությունը։ Ընդ որում, առայսօր քաղաքապետական ընտրությունների քարոզարշավին մասնակից ուրիշ որեւէ քաղաքական ուժի քարոզիչներ ու ակտիվիստներ որեւէ խոչընդոտի չեն հանդիպել:

Վարչախումբը խուճապի մեջ է, եւ այդ խուճապը կապված է Կոնգրեսի վերջին համագումարի ու դրա անհանգստացնող քաղաքական ռեզոնանսի հետ։ Վարչախմբի խուճապը վկայություն է նաեւ այն իրողության, որ մայրաքաղաքի ընտրություններում ընդդիմության հաղթանակը, իրոք, կարող է լուծել Հայաստանում ամբողջական իշխանափոխության հարցը։ Ըստ այդմ՝ ակնհայտ է, որ պետական կառույցներից սկսած մինչեւ հանրապետականի շարքերում գտնվող կամ նրա հովանու տակ գործող թաղային թափթփուկների հստակ քաղաքական հրահանգ է իջեցված՝ ամեն կերպ խոչընդոտել Կոնգրեսի քարոզարշավը։ Այդ հրահանգը իջեցվել է ամենավերեւից, եւ, անկախ այն բանից, թե ով է իրականացնում այդ պատվերը՝ ոստկանական ուժերը, թե թաղային խուժանը, նա անձնավորում է վարչախմբի պարագլուխ Սերժ Սարգսյանին՚,-ասվում է հայտարարության մեջ:

>>>
Լիտվայի հայերի միություն. Արա Աբրահամյանի`Տարոն Մարգարյանի աջակցությամբ հանդես գալն հակաբարոյական է
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2013 06:59

 Ապրիլի 15-ին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդես է եկել Երևանի քաղաքապետի ընտրություններում Տարոն Մարգարյանին սատարելու վերաբերյալ հայտարարությամբ: ՌՀՄ-ն դիմել է Լիտվայի հայերի միությանը`իրենց օրինակին հետևելու և Մարգարյանի աջակցությամբ հանդես գալու առաջարկով: Լիտվայի հայերի միությունն ապրիլի 22-ին նիստ է անցկացրել Վիլնյուսում և որոշել մերժել Ռուսաստանի հայերի միության առաջարկը: Այդ մասին ասվում է Լիտվայի հայերի միության`ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:

ՙՈչինչ չունենալով Տարոն Մարգարյանի անձի դեմ և հարգելով նրա հոր` նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը`գտնում ենք, որ  Հայաստանի Հանրապետությունում ցանկացած պաշտոնի որևէ թեկնածուին սատարելը հակաբարոյական է: Առաջին հերթին դա գնահատվում է որպես միջամտություն պետության ներքին հարցերին, առավել ևս, որ Լիտվայում և այլ երկրներում բնակվող Հայաստանի քաղաքացիները, բացառությամբ դիվանագետների, իրավունք չունեն մասնակցելու Հայաստանի համապետական ընտրություններին՚,- ասվում է Միության հայտարարության մեջ:

ՙԿարծում ենք, որ Երևանի, ինչպես և ամբողջ Հայաստանի բնկաչությունն ինքն է որոշում, թե ում տա իր քվեն, իսկ եթե մարդիկ բողոքում են ինչ-որ բանի դեմ, ուրեմն`դրա համար հիմքեր ունեն, և արտերկրի հայկական կազմակերպություններին հարիր չէ միջամտել այդ գործընթացին: Լիտվայի հայերի միությունն այսուհետ էլ շարունակելու են աջակցել հայ ժողովրդին, գործելու է հանուն Հայաստանի բարօրության և օգնելու է մեր հայրանակիցներին՚,- ասվում է Լիտվայի հայերի միության հայտարարության մեջ:

Մայիսի 5-ին Հայաստանում կայանալու են Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները: Ապրիլի 7-ին մեկնարկած ընտրարշավին մասնակցում է յոթ քաղաքական ուժ`Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ՙՕրինաց երկիրը՚, ՙԺառանգությունը՚, ՙԲարգավաճ Հայաստանը՚, Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն և ՙԱռաքելություն՚ կուսակցությունը:

>>>
Հայաստանում բացվել է միջազգային գիտական սիմպոզիոմ, որը նվիրված է լեռնահումքային արդյունաբերության ազդեցությանը մարդկանց առողջության վրա
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2013 06:08

Հայաստանում բացվել է միջազգային գիտական սիմպոզիոմ, որը նվիրված է լեռնահումքային արդյունաբերության ազդեցությանն այդ ոլորտում աշխատող անձանց առողջության վրա անցումային փուլում գտնվող երկրներում:

Իր ելույթում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) նախագահ Էլիզաբեթ Պայնովիչը նշեց, որ շրջակա միջավայրի աղտոտության հետևանքով աշխարհում ամեն տարի քաղցկեղից մահանում է 1.3 մլն.մարդ: Մասնավորապես, էկոլոգիական ռիսկերը վտանգ են ներկայացնում ոչ միայն հանքավայրերում աշխատողների, այլ նաև մերձակա բնակավայրերում ապրողների համար: Այդ ոլորտն իր մեջ կրում է պրոֆեսիոնալ ռիսկեր, որոնք ավելի բարձր են հատկապես եկամուտների ցածր և միջին մակարդակներ ունեցող երկրներում: Ըստ միջազգային փորձագետների գնահատականների, 2030 թվականին քաղցկեղով հիվանդների թիվը կկրկնապատկվի, հետևաբար, հատուկ ուշադրություն է պետք դարձնել շրջակա միջավայրի պաշտպանությանը:

Իր ելույթում ՀՀ բնապահպանության փոխնախարար Հայկ Դարբինյանը կարդաց նախարարի ողջույնի խոսքը և ներկայացրեց գերատեսչության դիրքորոշումը: Նա նշեց, որ վերջին ժամանակներում Հայաստանի լեռնահումքային արդյունաբերությունում ներդրվում են ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչն էապես կրճատում է էկոլոգիական ռիսկերը: Նա նշեց, որ այդ ոլորտի աշխատողներն անցնում են պարտադիր բուժզննում, իսկ ընկերությունների գործունեությունը մոնիտորինգի է ենթարկվում նախարարության մասնագետների կողմից, որոնք գործում են հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

Սիմպոզիումին մասնակցում են նաև ընկերությունների ներկայացուիչները: ՙԳեոթիմ՚ ընկերության գլխավոր էկոլոգ Արմեն Ստեփանյանը լրագրողներին հայտնեց, որ ինչպես արտասահմանում, այնպես էլ Հայաստանում լեռնահումքային և շինարարության ոլորտների գործունեության ազդեցությունը մարդկանց առողջության վրա բացահայտելու ուղղությամբ կատարվում են հետազոտություններ: Որոշ նյութեր, իրոք, իրական վտանգ են ներկայացնում, օրինակ, ռադոնը: Սակայն ռադոնի հանքերում տեղադրված է օդափոխման այնպիսի արդյունավետ համակարգ, որ վտանգը վերանում է, ասաց Ստեփանյանը: Նա համաձայնվեց փոխնախարարի կարծիքին, որ Հայաստանում համաշխարհային փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը նվազեցնում է էկոլոգիական ռիսկերը: Նրա խոսքերով, հայկական մի շարք խոշոր ձեռնարկություններ կիրառում են էկոյոգիական ամենակոշտ նորմեր, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջները: Մասնավորապես, այդ նորմերն է կիրառում նաև
“Գեոթիմ” ընկերություն, որը հանիսանում է Տորոտնոյի ֆոնդային բորսաում ցուցակված Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության դուստր ձեռնարկությունը:

>>>
Հայաստանում Բուլղարիայի դեսպանը գոհ է երկու երկրների միջև համագործակցության մակարդակից
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2013 18:09

Պրն. դեսպան, արդյո՞ք գոհ եք մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մակարդակից: Չնայած այն բանին, որ ճգնաժամի գագաթնակետը, կարծես, հետևում է, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Բուլղարիայում արտադրված ներմուծվող ապրանքների ծավալն անցյալ տարի  կրճատվել է 15,4 %-ով և կազմել  86,5 մլն դոլար, Հայաստանից արտահանվող ապրանքների ծավալը կրճատվել է 15,1 %-ով և կազմել 129,3 մլն դոլար: Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված երկու երկրների միջև ապրանքաշրջանառության անկումը:

Հայաստանի և Բուլղարիայի առևտրատնտեսական հարաբերությունները, կարծում եմ,  վատ չեն զարգանում`հաշվի առնելով, որ երկու երկրներն էլ իրենց մասշտաբներով մեծ չեն, տնտեսության մակարդակն էլ շատ ավելի ցածր է, քան այլ պետությունների մոտ: Այդ պատճառով մեծ ապրանքաշրջանառության հնարավորություններն, ըստ էության, այնքան էլ շատ չեն: Բուլղարական վիճակագրության համաձայն, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները վերջին տարիներին մնում են նախկին մակարդակի վրա: Բուլղարական և հայկական վիճակագրական տվյալները տարբերվում են: Մեր տվյալների համաձայն, ապրանքաշրջանառությունը շատ ավելի ցածր է, քան Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ինչը, ըստ երևույթին, կապված է այն բանի հետ, որ հայաստանյան վիճակագրական ծառայությունը հաշվի է առնում երրորդ երկրներով Հայաստանի շուկա ստացվող բուլղարական ապրանքների ծավալը: Իսկ մեր վիճակագրական ծառայությունը հաշվի է  առնում միայն ուղիղ ապրանքաշրջանառությունը: Անշուշտ, կարելի է և պետք է փոխգործակցության նոր հնարավորություններ գտնել: Կարծում եմ, ներուժ դեռ կա, բայց համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասաբար է անդրադարձել երկու երկրների տնտեսությունների վրա: Եվ այն, որ երկու երկրների միջև ապրանքափոխանակությունը պահպանվում է նախկին կայուն մակարդակի վրա, արդեն դրական արդյունք է: Իսկ անկումը, որն արձանագրել է հայկական վիճակագրական ծառայությունը, հավանաբար, վերաբերում է բուլղարական արտադրության այն ապրանքատեսակներին, որոնք հանրապետություն են ներմուծվում երրորդ երկրների միջոցով: Իսկ Բուլղարիայի վիճակագրության տվյալներով, վերջին երեք տարիներին երկու երկրների միջև ուղիղ ապրանքաշրջանառությունը պահպանվում է կայուն մակարդակում և կազմում է շուրջ 26 մլն եվրո: Բնականաբար, անհրաժեշտ է ապրանքափոխանակման ընդլայնման, մատակարարվող ապրանքների տեսականու մեծացման նոր ուղիներ գտնել, բայց այս ամենը գտնվում է Հայաստանի և Բուլղարիայի միջկառավարական հանձնաժողովների իրավասության ներքո, որոնք հավաքվում են երկու տարին մեկ անգամ և վերլուծում շուկայի միտումները ու նախանշում երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված որոշակի միջոցներ: Պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ Հայաստանը և Բուլղարիան զարգանում են շուկայական տնտեսության սկզբունքներով, և պետությունը անմիջականորեն չի կարգավորում առևտրատնտեսական հարաբերությունները, որոնք իրականացվում են երկու երկրների գործարարների և ձեռնարկությունների միջև ուղղակի շփումների միջոցով: Իսկ միջկառավարական հանձնաժողովը կարող է զարգացման որոշակի ճանապարներ նախանշել և տեսնել, թե ինչ օգնություն կարող է ցուցաբերել այս կամ այն ոլորտին, չէ որ բոլոր հարաբերությունները կարգավորվում են ազատ շուկայական հիմունքով:

Հայաստանի և Բուլղարիայի միջև Ի՞նչ համատեղ տնտեսական նախագծերի կամ ձեռնարկությունների մասին կարելի է այսօր խոսել:

Հայաստանի և Բուլղարիայի միջև ստեղծված ուղիղ գործարար շփումների շնորհիվ արդեն գործում է մի քանի համատեղ ձեռնարկություն: Հայաստանում շահագրգռված են բուլղարական մեքենաշինական արտադրանքով գինու, պանրի և այլ մթերքների արտադրության համար: Ուղիղ շփումներ են հաստատվել մեր ձեռնարկությունների և Հայաստանի գործարարների միջև, որոնք մեզանից արտադրանք են գնում, տեղադրում դրանք և սկսում արտադրություն, և փոխգործակցության այդ մակարդակով ձեռներեցները բավականին աշխուժորեն համագործակցում են: Բուլղարիայում հաստատված հայ համայնքի ներկայացուցիչները նույնպես ստեղծել են մի քանի համատեղ ֆիրմաներ: Անցած տարի հանդիպել եմ Բուլղարիայի հայ ձեռներեցներից մեկի հետ, ով ստեղծում է չրերի արտադրության ձեռնարկություն: Եվս մի քանի ֆիրմաներ արտադրություն են սկսում Բուլղարիայի համար այդքան ոչ ավանդական այդ ոլորտում: Երբ 2011 թվականին ես նոր էի ժամանել Հայաստան, տպավորված էի չրերի այդքան մեծ տեսականուց: Ամենայն հավանականությամբ, կա որոշակի խորշ Բուլղարիայի համար ոչ ավանդական ապրանքների արտադրության համա: Գոյություն ունեն նաև մի քանի գրասենյակ, որոնք զբաղվում են զբոսաշրջային բիզնեսի զարգացմամբ, նրանք կազմակերպում են Հայաստանի քաղաքացիների հանգիստը Բուլղարիայի առողջարաններում:

Քաղաքական երկխոսությունը երկու երկրների միջև գտնվում է բարձր մակարդակում, բարձր է նաև գերատեսչությունների, առանձին նախարարությունների միջև համագործակցության մակարդակը, և դեսպանություններն աջակցություն են տրամադրում այդ ուղղությամբ: 2012 թվականին մեր քաղաքական և մշակութային հարաբերություններին նոր լիցք է հաղորդվել: Կայացել է մի քանի բարձր մակարդակի  այց, մասնավորապես, Բուլղարիայի վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, այնուհետև դա արել է մշակույթի նախարարը: Հայաստանի մշակույթի նախարարն իր հերթին անցյալ տարվա օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին պաշտոնական այցով մեկնել էր Բուլղարիա, որտեղ մասնակցել էր Բուլղարիայում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում անցկացվող միջոցառումներին:

Երկու երկրների միջև ստորագրվել են նաև մի շարք երկկողմ փաստաթղթեր տնտեսական հարաբերությունների խորացման շուրջ:

Հետաքրքիր է, հայկական արտադրության ի՞նչ ապրանքներով է հետաքրքրված բուլղարական կողմը:

Վերջին տարիների Հայաստանից Բուլղարիա է առաքվում, հիմնականում, պղնձի հանքաքար և պղնձի խտանյութ, ալյումինի փայլաթիթեղ, ինչպես նաև շինարարական քարեր, էպոքսիդի խեժ և հայկական կոնյակ: Իսկ Բուլղարիան Հայաստան է արտահանում, հիմնականում, դեղորայք, կոսմետիկա, մաքրող միջոցներ, կահույք, մեքենաշինական արտադրանք:

Բուլղարիայի և Թուրքիայի հաշտեցումն ինչպե՞ս կարելի է կիրառել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների պարագայում: Կարո՞ղ են արդյոք երկու երկրները օգտվել Բուլղարիայի փորձից այդ բավականին նրբանկատ հարցում:

Եվ’ Հայաստանը, ե’վ Թուրքիան, իհարկե, կարող են օգտվել Բուլղարիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների դրական զարգացման փորձից, բայց այստեղ որևէ խորհուրդ տալն աննպատակահարմար է: Բուլղարիայի և Թուրքիայի միջև շատ լավ հարաբերություններ են հաստատվել քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում: Շատ կարևոր է, որ մեր երկրները կարողացել են բարիդրացիական հարաբերություններ կառուցել, և այդ դրական օրինակից, անշուշտ, կարելի է օգտվել: Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումը դրական քայլ կլիներ թե’ Հայաստանի, թե’ Թուրքիայի, թե’ ամբողջ տարածաշրջանի ահմար: Եվ Բուլղարիան կողջունի այդ քայլը, որը, կարծում եմ, պետք է արվի, և վստահ եմ, որ կարվի առաջիկա տարիներին: Բայց նախաձեռնույթունը պետք է բխի երկու կողմից:

Բայց ինչպես հայտնի է, Հայաստանն արդեն կատարել է առաջին քայլը`2009 թ. առանց նախապայմանների ստորագրելով հայ-թուրքական արձանագրությունները, բայց փաստաթղթերն այդպես էլ չեն վավերացվել թուրքական կողմից: Եվ գնդակը հիմա թուրքական կողմու՞մ է:

Ինձ հայտնի է, որ ծագել են որոշակի դժվարություններ, բայց ես չէի ցանկանա մեկնաբանել բանակցությունները`ով է ճիշտ, ով մեղավոր: Բայց հուսով եմ, որ վաղ թե ուշ երկու երկրներին կհաջողվի փոխընդունելի լուծում գտնել և պայմանավորվածություն ձեռքբերել, քանի որ դա բխում է երկու երկրների ընդհանուր շահերից:

>>>
Հայ ընդդիմադիր գործիչը խորհուրդ է տալիս հաշվի չառնել ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցները
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2013 12:44

 Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության առաջնորդ Գուրգեն Եղիազարյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում խորհուրդ է տվել հաշվի չառնել ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցները, քանի որ, նրա կարծիքով, հիշյալ կառույցի խոսքերն ու գործողությունները չեն համընկնում:

ՙ2008 թ. փորձը ցույց տվեց, որ այդ զեկույցները որևէ կարևոր նշանակություն չունեն: Այն բանից հետո, երբ Պետդեպարտամենտն իր զեկույցում ամոթանք տվեց իշխանությանը`2008 թ. խայտառակ խնդրություններ անցկացնելու և տասը մարդու մահվան համար, 2012 թ. այցի ժամանակ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ տարածաշրջանի բոլոր նախագահները պետք է օրինակ վերցնեն Սերժ Սարգսյանից`մոռանալով փաստաթղթի ներքո իր ստորագրության մասին՚,- նշել է նա: Ըստ որում, քաղաքական գործիչը նշել է, որ զեկույցը որոշակի ուղերձներ է պարունակում, որոնք Հայաստանի իշխանությունները լավ հասկացել են:

Իր ամենամյա զեկույցում ԱՄՆ Պետդեպարտեմնտը նշել է, որ 2012 թ. Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում ամենանշանակալից խնդիրները եղել են իշխանությունը փոխելու իրավունքի սահմանափակումները, կոռուպցիան և թափանցիկության բացակայությունը կառավարությունում, ինչպես նաև դատական համակարգի սահմանափակ անկախությունը:

>>>
ՀՀԿ ներկայացուցիչ. ԱՄՆ Պետդեպարտամենտի քննադատությունից Հայաստանի իշխանությունները կարող են իրենց համար օգտակար եզրակացություններ անել
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2013 12:43

 ԱՄՆ Պետդեպարտամենտի քննադատությունից Հայաստանի իշխանությունները կարող են իրենց համար օգտակար եզրակացություններ անել, ապրիլի 22-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցությունից ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը`պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Նրա խոսքով, ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցներն այլ երկրների իշխանությունների ուշադրությունն իրենց իսկ երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների խնդիրների վրա հրավիրելու յուրօրինակ գործիք են: ՙՀամաձայն եմ, որ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության նման փաստաթղթերն իրենց բովանդակությամբ շատ սուր են: Վերջին զեկույցը նման հերթական փաստաթղթերից մեկն է, որը, կարծում եմ, կարող է օգտակար լինել մեր երկրի ղեկավարության համար: Դա ինչ-որ չափով կստիպի իշխանություններին այլ կերպ նայել Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին, ճիշտ գնահատել և վերլուծել գոյություն ունեցող իրողությունները՚,- նշել է նա: Միաժամանակ հանրապետականը վստահ է, որ վերոհիշյալ փաստաթուղթն ամբողջովին չի արտացոլում այն ջանքներն ու միջոցները, որոնք գործադրվում են Հայաստանի կողմից առաջադրված խնդիրները լուծելու համար:

Իր ամենամյա զեկույցում ԱՄՆ Պետդեպարտեմնտը նշել է, որ 2012 թ. Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում ամենանշանակալից խնդիրները եղել են իշխանությունը փոխելու իրավունքի սահմանափակումները, կոռուպցիան և թափանցիկության բացակայությունը կառավարությունում, ինչպես նաև դատական համակարգի սահմանափակ անկախությունը:

>>>
Գրանթ Թորնթոնի նոր անդամ ընկերություն Ղրղզստանում
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2013 12:43


Երևան:  ԱրմԻնֆո: Գրանթ Թորնթոն Հայաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի համատեղ նախաձեռնությամբ նոր անդամ ընկերություն է հիմնադրվել Ղրղզստանում:

Նորաստեղծ ընկերության ղեկավար է նշանակվել Գրանթ Թորնթոն Տաջիկստանի տնօրեն-բաժնետեր Գուրգեն Հակոբյանը: Ընկերության գրասենյակը գործում է Բիշքեկ քաղաքում եւ հաճախորդներին տրամադրում աուդիտորական եւ խորհրդատվական ծառայություններ:
ՙՇատ ուրախ եմ, որ ԱՊՀ մեր երեք ընկերությունները նախաձեռնել են ընդլայնել Գրանթ Թորնթոնի ծածկույթը: Ղրղզստանը զարգացող տնտեսություն ունի, որ մեծ հնարավորություններ կարող է ընձեռել մեր կազմակերպությանը: Շնորհավորում եմ նրանց, քանի որ հաջողվեց կառուցել հաճախորդների կայուն բազա եւ ամրապնդել մեր ներկայությունը տարածաշրջանում՚,- ասել է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Էդ Նասբաումը:

ՙՎերջին տարիներին Գրանթ Թորնթոնի հայաստանյան ընկերությունը ակտիվ գործունեություն է ծավալել Միջին Ասիայում, քայլեր ձեռնարկել մեր ցանցի ծածկույթն ընդլայնելու ուղղությամբ եւ ձեռք է բերել հաճախորդներ տեղական շուկաներում: Արդյունքում մի քանի տարի առաջ մենք դուստր ընկերություն հիմնադրեցինք Տաջիկստանում, եւ ուրախ եմ, որ այժմ էլ նոր ընկերություն ունենք նաեւ Ղրղզստանում: Այդ շուկան աճի հետաքրքիր հեռանկարներ ունի մեր ընկերության համար՚, -այս առիթով նշել է Գուրգեն Հակոբյանը:

>>>
ՙInteractive TV՚ ընկերությունը խաբել է լրագրողներին, թաքցնելով զրուցակցի անունը
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2013 12:42

 ՙInteractive TV՚ ընկերությունը խաբել է լրագրողներին, թաքցնելով իր միակ զրուցակցի անունը:

Այս տարվա ապրիլի 15-ին կայացած մամուլի ասուլիսում ընկերության տնօրեն Արսեն Բաբաջանյանը ներկայացրեց Interactive TV ընկերության զարգացման ծրագիրը, որի համաձայն, 5 տարում թվային հեռուստատեսությունն ու մալուխային ինտերնետը հասանելի կլինեն ամբողջ Երևանում: Նրա խոսքերով, Interactive TV-ն 2007 թվականին տրամադրում է թվային հեռուստատեսության, իսկ 2012 թվականից` նաև սիմետրիկ ինտերնետի ծառայություններ, հիմնականում Երևանի ՙԿենտրոն՚ և ՙԱրաբկիր՚ համայնքներում:

Պատասխանելով լրագրողների բազմաթիվ հարցերին, կապված ընկերությունը Ucom-ին վաճառելու հետ, Բաբաջանյանը նշեց, որ այդ հարցում դեռ չկա հստակություն, իսկ սեփականատիրոջ փոփոխություն ընկերությունում տեղի չի ունեցել: Վստահություն ներշնչելու նպատակով նա հավելեց, որ Interactive TV-և կզարգանա ինքնուրույն, հատկապես, որ երկու ընկերություններն իրենց ծառայությունները մատուցում են տարբեր տեխնոլոգիաներով: Մասնավորապես, Ucom-ը մատուցում է օպտիկաային, իսկ Interactive TV-ն` կոաքսիալ մալուխներով:

Սակայն, ԱրմԻնֆո գործակալությանը բացահայտել է, որ տնօրենը խաբում է լրագրողներին, գցելով նրանց թյուրիմացության մեջ, քանի որ 2012 թվականի նոյեմբերի 29-ից Interactive TV ընկերության բաժնետոմսերի 100-ը պատկանում է Ucom ընկերությանը: Բաժնետոմսերի վաճառքի մասին առաջարկը Interactive TV ընկերությունից Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ուղղվել 2012 թվականի մայիսին: Հուլիսի 11-ի նիստում կարգավորող մարմինը թույլատրել է Ucom-ին վաճառել Interactive TV ընկերությունում` Պավլիկ Մարգարյանին պատկանող 70% և Կարեն Մարգարյանին պատկանող 30% բաժնետոմսերը:

Ինչպես այն ժամանակ ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտնել էր Կարեն Մարգարյանը. ՙՄենք որոշեցինք այդ բիզնեսը հանձնել նրանց, ովքեր զարգացման առումով ավելի պատասխանատու է այդ ոլորտում՚:

>>>
Էթիկայի հանձնաժողովը վարույթ է հարուցել Գագիկ Խաչատրյանի դեմ
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2013 11:58

 Հայաստանի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2013 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ փաստերը ստուգելու նպատակով:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի մամուլի ծառայությունից, միաժամանակ, նույն որոշմամբ հանձնաժողովն առաջարկել է Գագիկ Խաչատրյանին քննարկվող հարցի վերաբերյալ10-օրյա ժամկետում ներկայացնել իր առարկությունները և բացատրությունները:

Նշենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին ՙԹԻ՚ ՀԿ-ը, հիմք ընդունելով ՙՀայկական ժամանակ՚ օրաթերթի 2012 թվականի հոկտեմբերի 18-ի համարում (#180/3104/) հրապարակված ՙՄենքումերոնքով աշխատում են՚ և ՙՊայքարի իրական մարտիկը՚ հոդվածները, դիմում է ներկայացրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Հոդվածներն անդրադառնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից իրականացվող կամ ՙվերահսկվող՚ ձեռնարկատիրական գործունեությանը: Ըստ թերթի հրապարակման՝ Գագիկ Խաչատրյանին է պատկանում ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող ՙԱլեքսերվ՚ ընկերությունը, որը, հաղթելով այդ ապրանքի մատակարարման մրցույթում, այս տարվա ապրիլ ամսին ՙԳնումների աջակցման կենտրոն՚ ՊՈԱԿ-ի հետ կնքել է շրջանակային պայմանագիր:

Բացի այդ, ըստ թերթի վերոնշված հրապարակումների` պետական եկամուտների կոմիտեի նախագահի անվան հետ են կապվում նաև այլ ընկերություններ, ինչպես օրինակ, ՙԱպեյրոն՚ ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում), ՙՄեգաֆուդ՚ ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում և արտադրություն), ՙԳալաքսի՚ սուպերմարկետը, ՙՄեգա մոթորս՚ ՍՊԸ-ն (ՙՄիցուբիշիի՚ ներկայացուցիչը ՀՀ-ում), ՙՍանտա ֆե՚ սրճարանը, ՙԳալաքսի՚ հացի գործարանը, ՙՄեգա սպորտ՚ խանութների ցանցը, ՙԽրոնոգրաֆ՚ թանկարժեք ժամացույցների խանութ-սրահը, ՙՉիմեգ՚ ՍՊԸ-ն, ՙՅուքոմ՚ ընկերությունը (արբանյակային հեռարձակում, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ), ՙԱմասիայի՚ կաթի գործարանը, ՙԱլյանս՚ մաքսային տերմինալը և այլն՚:

ՙԹԻ՚ ՀԿ-ը, դիմելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, խնդրել էր իր լիազորությունների շրջանակում ստուգել հրապարակումներում նշված փաստերի իսկությունը, պարզել՝ առկա է արդյո՞ք շահերի բախման իրավիճակ կամ նման ռիսկ պաշտոնավարման և միաժամանակ ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում, ներդրումները կառավարելիս չեն օգտագործվել արդյո՞ք պաշտոնական դիրքը և լիազորությունները:

Նշենք, որ լրագրողների հետ հանդիպմանը Գագիկ Խաչատրյանը հերքել է իր առնչությունը բիզնեսին:

>>>
Պատգամավոր. ՙԲարգավաճ Հայաստանը՚ պետք է իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2013 11:57


 ՙԲարգավաճ Հայաստանը՚ պետք է իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն, Facebook-ի իր էջում գրել է ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:

ՙՓաստ է, որ Հայաստանի ծանր վիճակի գլխավոր պատճառը քաղաքական մենաշնորհն է: Իշխանություններից բացի, բոլորն են խոսում դրա մասին: Կարելի է ասել, որ այդ մենաշնորհի վերացումը և քաղաքական դաշտում իշխանության տարբեր թևերի միջև հակակշիռների ստեղծումը դարձել է ոչ իշխանական ուժերի հնարավոր համագործակցության գլխավոր գրավականը:

Երևան քաղաքի իշխանությունը վերցնելու միջոցով՝ մենք առաջին կարևոր քայլն արած կլինենք քաղաքական համակարգում այդ հակակշիռների մեխանիզմի ստեղծման ճանապարհին, առանց որի պարզապես անհնար է երկրում ժողովրդավարություն հաստատել և տնտեսական զարգացում ապահովել:

Իմ ֆեյսբուքյան գրառումներից մեկում ես մի անգամ անդրադարձել էի կառավարման ձևերի շուրջ առկա տարբեր փիլիսոփայական մոտեցումներին: Կուզենայի այդ միտքը կրկին մեջբերել.
ՙՀայաստանում այսօր առկա կառավարման համակարգը, անկախ մեր կամքից, այնպիսի դրսևորում է ստացել, որ ամբողջությամբ տեղավորվում է կառավարման հոբսյան մոդելի մեջ: Թոմաս Հոբսն իր ՙԼեվիաթան՚ (1651թ.) աշխատությունում գովերգում է միահեծան և ուժեղ կառավարչի անհրաժեշտությունը: ՙՔանի որ մարդիկ գործում են միայն իրենց սեփական շահերից ելնելով,- ասում է նա,- ուստի որքան էլ կառավարիչը դաժան և անարդար լինի, քաղաքացիները պարտավոր են հնազանդ լինել իշխանությանը, այլապես կլինի քաոս՚:

Հայաստանում այսօր մեր խնդիրն է անցնել նույն ժամանակարջանի անգլիացի մեկ այլ մտածող Ջոն Լոկի առաջ քաշած կառավարման մոդելին: Լոկը համարում էր, որ մարդկանց խառնվածքը և բնավորությունը ձևավորվում են նրանց փորձառությամբ: Ըստ նրա՝ մարդիկ ծնվում են ազատ և հավասար երեք անօտարելի բնական իրավունքներով՝ կյանքի, ազատության և սեփականության: Իշխանության գոյության և գործունեության իմաստը և նպատակն այն է, որ նա պաշտպանի քաղաքացիների այդ իրավունքները, և ձախողելու դեպքում քաղաքացիներն իրավունք ունեն իշխանությունը փոխել: Լոկի այս գաղափարներն այսօր դրված են աշխարհի բոլոր ժողովրդավարական սահմանադրությունների հիմքում: Նույնը կարելի է ասել Հայաստանի մասին՝ մի տարբերությամբ, որ դրանք մնում են թղթի վրա՚:

Ահավասիկ, կառավարման համակարգում այսպիսի կիրառական ոստյուն կատարելու համար անհրաժեշտ է, որ մենք կարողանանք նորովի սահմանել և արժեվորել ընդդիմության տեղն ու դերը ժողովրդավարության ձգտող Հայաստանի նման երկրի համար: Արդյունավետ քաղաքական հակակշիռներ ունենալու համար անհրաժեշտ է, որ ընդդիմությունն ուժեղ լինի, ունենա այլընտրանքային հստակ գաղափարական հենք, ծրագիր, անընդհատ ձգտի իշխանության, բայց միաժամանակ պատրաստ լինի հետապնդելու ազգային շահերը և երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար երկխոսության մեջ մտնելու քաղաքական հակառակորդների հետ:

Արդյունավետ ընդդիմություն կարելի է ունենալ միայն այն պայմաններում, երբ քաղաքական ուժը կամ ուժերը ամբողջությամբ չեն փակում իշխանության հետ երկխոսության մեջ լինելու բոլոր դռները, ոչ էլ իրենց ամեն մի ընդդիմադիր թվացող քայլ կուլիսներում համաձայնեցնում են իշխանության հետ:

Այսօր, հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և առաջիկա տարիներին սպասվող ներքաղաքական հնարավոր զարգացումները և հատկապես այն, որ ԲՀԿ-ն առանց ինքն իրեն ընդդիմադիր հռչակելու՝ այդպիսի դերակատարում է ստանձնել, ես կարծում եմ (սա իմ անձնական տեսակետն է), որ ՙԲարգավաճ Հայաստանը՚ խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի սկզբում պետք է փոխի իր քաղաքական կարգավիճակը և իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն:Համոզված եմ, որ դրանից կշահի երկիրը, քաղաքական համակարգը և վերջիվերջո՝ քաղաքացին՚:

>>>
Ընդդիմադիր. Սուիցիդը Տիգրան Սարգսյանից ազատվելու միակ ճանապարհ է
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2013 11:04

Հայ ժողովրդի համար վարչապետ Տիգրան Սարգսյանից ազատվելու միակ ճանապարհը դա սուիցիդն է: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Հայաստանի Սոցիալ Դեմոկրատական ՙՀնչակյան՚ կուսակցության անդամ, Երևանի ավագանու թեկնածու Գուրգեն Եղիազարյանը:

Նրա խոսքերով, Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակեց Տիգրան Սարգսյանին, ով իր գործունեության ընթացքում ենթարկվել էր բազմաթիվ քաղաքական ուժերի և տնտեսագետների սուր քննադատությանը: Վերանշանակվեցին նաև ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքերով, նախագահը Տիգրան Սարգսյանին նպատակադրված նշանակեց վարչապետի պաշտոնում, որպեսզի երկում առկա վատ սոցիալ-տնտեսական իրավիճակի քննադատությունն ուղղվի նրան: ՙՀայ ժողովուրդն այլ շանսեր չունի Սարգսյանի ՙբեղմնավոր՚ գործունեությունից ազատվելու, բացին նրա ինքնասպանությունը՚,-հայտարարել է քաղաքական գործիչը: Նա նաև նկատել է, որ Հայաստանը վերածվել է ՙվարունգային՚ երկրի, որտեղ նախագահը մտածում է ոչ թե երկրի կառավարման, այլ վարնունգը ճիշտ աճեցնելու մասին: Ընդդիմադիրը նաև հայտարարել է, որ ՀՀ նախագահի աշխատակազմը հասարակական կազմակերպությունների միջոցով գողանում է պետբյուջեի միջոցները:

>>>
Ընդդիմադիր. Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի նախագահական ընտրություններին չմասնակցեց գումար չունենալու պատճառով
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2013 11:02

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններին չմասնակցեց գումար չունենալու պատճառով։ Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Հայաստանի Սոցիալ Դեմոկրատական ՙՀնչակյան՚ կուսակցության անդամ, Երևանի ավագանու թեկնածու Գուրգեն Եղիազարյանը:

Նրա խոսքերով, ընտրություններին չմասնակցելը Տեր-Պետրոսյանը պաշտոնապես պատճառաբանեց տարիքով: Գ. Եղիազարյանը նկատել է, որ ՙտարիքը մեր և մի քանի հոգու համար էր ասված, ովքեր կհավատային, բայց այնտեղ նշվում էր նաև մի շարք այլ տեխնիկական պատճառներ՚, հավելելով, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույնպես, առկա է եղել ֆինանսական պրոբլեմը: ՙԱյժմ էլ, Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-ը և քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը նույնպես ունեն ֆինանսական պրոբլեմներ, բայց պայքարը կշարունակվի՚,-հայտարարել է նա: Նա նաև հերքել է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերն այն մասին, որ ՀԱԿ-ը ֆինանսական աջակցություն է ստանում ԲՀԿ-ից, որի ստեղծումը նախաձեռնված է ՀՀ երրոդ նախագահ և Կոնգրեսի ՙթշնամի՚ Ռոբերտ Քոչարյանի կողմից:

Եղիազարյանը նաև հայտարարել է, որ չի հասկանում Րաֆֆի Հովհաննիսյանի ՙՆոր Հայաստան՚ շարժմանը միանալու կապակցությամբ քննարկումներ անցկացնելու ՀԱԿ կուսակցության որոշումը, քանի որ, նրա կարծիքով, անիմաստ է միանալ մի մարդու, որը ժողովրդին ոչ մի տեղ չի տանում, թյուրիմացության մեջ դնելով ընդդիմադիր բլոր ուժերին: ՙԻնչի՞ համար է Րաֆֆի Հովհաննիսյանն ստեղծում շարժումը: Որպեսզի բողոքող զանգվածներին տանի աղոթելո՞ւ… Ինչույ է նա հերոսացնում նախագահին, որը հերոս չի հանդիսանում: Հերոսը Մոնթե Մելքոնյանն է, բայց ոչ Սերժ Սարգսյանը: Պարզ է, որը նրա հիմնական նպատակը ընդդիմության շարքերը պառակտելն է՚,-ընդգծել է նա: Նա նաև հավելել է, որ միակ մարդը, ով կարող է փոխել իրավիճակը, դա Լևոն Տեր-Պետրոսյանն է, իսկ Րաֆֆիի Հովհաննիսյանը, որքան էլ պայքարի, չի կարող ընտրվել: ՙՑանկացած մեկը կարող էր նախագահ ընտրվել, նույնիսկ՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանը, բայց ոչ Րաֆֆին՚,-եզրափակել է նա:

>>>
Լեհական LOT ավիաընկերությունը հունիսին կվերսկսի ուղիղ չվերթները դեպի Երևան
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2013 10:09

Լեհական LOT ավիաընկերությունն ամռանը կվերսկսի ուղիղ չվերթները դեպի Երևան: Այս մասին ապրիլի 22-ին, Երևանում իր աշխատանքներն սկսած` հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի շրջանակներում հայտարարել է Լեհաստանի էկոնամիկայի փոխանախարար Տոմաշ Տոմչիկևիչը:

ՙLOT ավիաընկերության գլխավոր տնօրենն ասաց, որ արդեն հունիսի երկրորդ կեսին կվերսկսվի Վարշավայից Երևան ուղիղ չվերթների իրականացումը՚,-տեղեկացրել է փոխնախարարը: Նրա խոսքերով, ՙառանց ուղիղ հաղորդակցությունների դժվար է խոսել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման մասին՚:

Հիշեցնենք, որ լեհական ավիաընկերությունը, բրիտանական British Airways և լատվիական Air Baltic ընկերությունների հետ մեկտեղ անցյալ տարվա կեսերին դադարեցրել էին դեպի Երևան չվերթների իրականացումը: Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Արտեմ Մովսեսյանը մարտի վերջին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ նրանք դադարեցրեցին թռիչքները ՙկոմերցիոն նկատառումներով՚: Պատճառների շարքում նշվում էր նաև ՙոչ ազատ երկինքը՚, ինչպես նաև ՙԶվարթնոց՚ օդանավակայանի բարձր գները: Ներկայումս, ՙԱրմավիա՚ ընկերությանն անվճարունակ հայտարարելուց հետո, դեպի Հայաստան ավիաթռիչքներ են իրականացնում ՙԱերոֆլոտ՚,  SarAvia, S7, Polet Airlines, UTair, Transaero, Lufthansa, Air France, Austrian Airlines, ինչպես նաև Aseman Airlines, Czech Airlines և Fly Dubai. ավիաընկերությունները:

>>>
ՀԱԿ-ը ՀՀ Ոստիկանության ղեկավարից պահանջում է միջոցներ ձեռնարկել ՀԱԿ քարոզարշավի նկատմամբ խոչընդոտները բացառելու ուղղությամբ
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2013 09:44


 ՙՀայ Ազգային Կոնգրես՚ ԱԺ խմբակցության ղեկավար, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ընտրական շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանը նամակ է հղել ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որում նշել է Երևանի ավագանում ընտրություններում ՀԱԿ քարոզարշավի նկատմամբ խոչընդոտների մասին:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀԱԿ մամուլի ծառայությունից, նամակում, մասնավորապես, նշվոի, է. ՙԻնչպես Ձեզ հավանաբար հայտնի է, Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը մասնակցում է Երեւանի ավագանու մայիսի 5-ին կայանալիք ընտրություններին: Ապրիլի 17-ին եւ 18-ին մեր կուսակցության ակտիվիստները,  նախընտրական քարոզչություն իրականացնելիս, հանդիպել են իշխող Հանրապետական կուսակցության, նրա համակիրների կողմից կազմակերպված` ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու եւ քարոզչություն անող քաղաքացիներին ահաբեկելու փորձերի: Մասնավորապես, Ավանում եւ Կենտրոնում նախընտրական քարոզչական նյութեր բաժանող մեր ակտիվիստներին մոտեցել են մարդիկ, ովքեր քարոզչության իրականացման դադարեցման ապօրինի պահանջներ են ներկայացրել, սպառնալիքներ տեղացել, որոշ դեպքերում անգամ բռնություն կիրառել: Կատարվածի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել  iLur.am տեղեկատվական կայքում: Ապրիլի 19-ին արդեն Ձեր ենթակայության տակ գտնվող ոստիկանական ստորաբաժանումները խոչընդոտել են Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների կողմից Երեւանի քաղաքապետարանի դիմաց կազմակերպված ոչ զանգվածային միջոցառում հանդիսացող նախընտրական ակցիայի իրականացմանը: Մասնավորապես, ոստիկանությունը, կոպտորեն խախտելով քաղաքացիների ընտրական իրավունքը, ազատ տեղաշարժի եւ ցույցեր, հավաքներ ու երթեր անցկացնելու իրավունքները, պատնեշներ է կազմակերպել երթի մասնակիցների առաջ, այնուհետեւ բռնություն կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, հրմշտոց սարքել՝ նպատակ ունենալով ձախողել նախընտրական ակցիան:

Ոստիկանության անգործությունը Հայ Ազգային Կոնգրեսի կողմից իրականացվող նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու ապօրինի փորձերի նկատմամբ, ինչպես նաեւ հենց ոստիկանության կողմից քաղաքացիների սահմանադրական ազատությունների եւ ընտրական իրավունքի խախտումները վկայում են, որ ոստիկանությունը օրինականությունը եւ իր գործունեության մեջ քաղաքական չեզոքություն պահպանելու փոխարեն, կատարում է իշխող քաղաքական ուժի ապօրինի հրամանները:
Պահանջում եմ անմիջապես դադարեցնել քաղաքացիների իրավունքների ոտնահարումը եւ ապօրինությունները, քաղաքական չեզոքության դիրքերից պատշաճորեն պահպանել հասարակական կարգը, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների: Առաջարկում եմ Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական շտաբին տեղյակ պահել ընտրական գործընթացի օրինականության պահպանման համար պատասխանատու ոստիկանական պաշտոնյաների անունների եւ կոնտակտային տվյալների մասին, ինչը թույլ կտա ապօրինությունների կանխման նպատակով արագ արձագանքման մեխանիզմներ ստեղծել՚,-ասված է նամակում:

Հիշեցնենք, որ մարտի 21-ին լրացավ Հայաստանի քաղաքական ուժերի կողմից Երևանի ավագանում ընտրությունների թեկնածուների առաջադրման նպատակով փաստաթղթերի ընդունման ժամկետը: Ըստ սահմանված կանոնակարգի, ցուցակների գրանցումը տեղօ ունեցավ մինչև մարտի 31-ը, իսկ քարոզարշվը մեկնարկեց ապրիլի 7-ին: Մայիսի 4-ին մայրաքաղաքում կհայտարարվի ՙլռության օր՚, իսկ մայիսի 5-ին տեղի ունենա քվեարկությունը: Ըստ ՀՀ ԿԸՀ տվյալների, ընտրցուցակները հաստատելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված ժամկետներում ներկայացրել են` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՙԱռաքելություն՚ կուսակցությունը և ՙԲարև Երևան՚ դաշինքը: Ըստ վերջին տվյալների, ընտրություններին ներկա կլինեն 261 դիտորդներ:

>>>
ՀՀ նախագահի հրամանագրով պաշտպանության նախարար է նշանակվել Սեյրան Օհանյանը
 Երկուշաբթի, 22 Ապրիլի 2013 09:42

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Պաշտպանության նախարար է նշանակվել Սեյրան Օհանյանը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

ՙՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար՚,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

ՀՀ կառավարությունն ապրիլի 9-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմանակալության արարողությունից հետո հրաժարական տվեց: Հրաժարականի դիմումը ներկայացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Մինչև նոր կառավարության ձևավորումը բոլոր նախարարները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը, սակայն, գտնվելով ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում:

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով