Հայաստանում բացվել է միջազգային գիտական սիմպոզիոմ, որը նվիրված է լեռնահումքային արդյունաբերության ազդեցությանն այդ ոլորտում աշխատող անձանց առողջության վրա անցումային փուլում գտնվող երկրներում:
Իր ելույթում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) նախագահ Էլիզաբեթ Պայնովիչը նշեց, որ շրջակա միջավայրի աղտոտության հետևանքով աշխարհում ամեն տարի քաղցկեղից մահանում է 1.3 մլն.մարդ: Մասնավորապես, էկոլոգիական ռիսկերը վտանգ են ներկայացնում ոչ միայն հանքավայրերում աշխատողների, այլ նաև մերձակա բնակավայրերում ապրողների համար: Այդ ոլորտն իր մեջ կրում է պրոֆեսիոնալ ռիսկեր, որոնք ավելի բարձր են հատկապես եկամուտների ցածր և միջին մակարդակներ ունեցող երկրներում: Ըստ միջազգային փորձագետների գնահատականների, 2030 թվականին քաղցկեղով հիվանդների թիվը կկրկնապատկվի, հետևաբար, հատուկ ուշադրություն է պետք դարձնել շրջակա միջավայրի պաշտպանությանը:
Իր ելույթում ՀՀ բնապահպանության փոխնախարար Հայկ Դարբինյանը կարդաց նախարարի ողջույնի խոսքը և ներկայացրեց գերատեսչության դիրքորոշումը: Նա նշեց, որ վերջին ժամանակներում Հայաստանի լեռնահումքային արդյունաբերությունում ներդրվում են ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչն էապես կրճատում է էկոլոգիական ռիսկերը: Նա նշեց, որ այդ ոլորտի աշխատողներն անցնում են պարտադիր բուժզննում, իսկ ընկերությունների գործունեությունը մոնիտորինգի է ենթարկվում նախարարության մասնագետների կողմից, որոնք գործում են հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
Սիմպոզիումին մասնակցում են նաև ընկերությունների ներկայացուիչները: ՙԳեոթիմ՚ ընկերության գլխավոր էկոլոգ Արմեն Ստեփանյանը լրագրողներին հայտնեց, որ ինչպես արտասահմանում, այնպես էլ Հայաստանում լեռնահումքային և շինարարության ոլորտների գործունեության ազդեցությունը մարդկանց առողջության վրա բացահայտելու ուղղությամբ կատարվում են հետազոտություններ: Որոշ նյութեր, իրոք, իրական վտանգ են ներկայացնում, օրինակ, ռադոնը: Սակայն ռադոնի հանքերում տեղադրված է օդափոխման այնպիսի արդյունավետ համակարգ, որ վտանգը վերանում է, ասաց Ստեփանյանը: Նա համաձայնվեց փոխնախարարի կարծիքին, որ Հայաստանում համաշխարհային փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը նվազեցնում է էկոլոգիական ռիսկերը: Նրա խոսքերով, հայկական մի շարք խոշոր ձեռնարկություններ կիրառում են էկոյոգիական ամենակոշտ նորմեր, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջները: Մասնավորապես, այդ նորմերն է կիրառում նաև
“Գեոթիմ” ընկերություն, որը հանիսանում է Տորոտնոյի ֆոնդային բորսաում ցուցակված Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության դուստր ձեռնարկությունը: