Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության առաջնորդ Գուրգեն Եղիազարյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում խորհուրդ է տվել հաշվի չառնել ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցները, քանի որ, նրա կարծիքով, հիշյալ կառույցի խոսքերն ու գործողությունները չեն համընկնում:
ՙ2008 թ. փորձը ցույց տվեց, որ այդ զեկույցները որևէ կարևոր նշանակություն չունեն: Այն բանից հետո, երբ Պետդեպարտամենտն իր զեկույցում ամոթանք տվեց իշխանությանը`2008 թ. խայտառակ խնդրություններ անցկացնելու և տասը մարդու մահվան համար, 2012 թ. այցի ժամանակ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ տարածաշրջանի բոլոր նախագահները պետք է օրինակ վերցնեն Սերժ Սարգսյանից`մոռանալով փաստաթղթի ներքո իր ստորագրության մասին՚,- նշել է նա: Ըստ որում, քաղաքական գործիչը նշել է, որ զեկույցը որոշակի ուղերձներ է պարունակում, որոնք Հայաստանի իշխանությունները լավ հասկացել են:
Իր ամենամյա զեկույցում ԱՄՆ Պետդեպարտեմնտը նշել է, որ 2012 թ. Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում ամենանշանակալից խնդիրները եղել են իշխանությունը փոխելու իրավունքի սահմանափակումները, կոռուպցիան և թափանցիկության բացակայությունը կառավարությունում, ինչպես նաև դատական համակարգի սահմանափակ անկախությունը: