Arminfo.info



Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունըANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունը
Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցումԿարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Փաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ ՍրբազանինՓաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ Սրբազանին
Սիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համարՍիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համար
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն "ոչ" է ասում Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս միակողմանի զիջումների օգտին հանդես եկող ուժերին
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ալեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքումԱլեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքում
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարըՀայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանըՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
Այսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի ԵրևանԱյսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան
Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ինՄիրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
Կիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժելԿիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժել
Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետՄինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Կարդալ ավելին





Գեոթիմ ընկերության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ նախագիծն արժանացելէ ՈՒԵՖԱ-ի մրցանակին
 Երեթշաբթի, 7 Մայիսի 2013 14:44

 Գեոթիմ ընկերության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ՝ ՙՍպորտի և խաղաղության դպրոցներ՚ նախագիծը ՙմասսայական ֆուտբոլ՚ անվանակարգում 53 երկրների ծրագրերի մեջ արժանացելէ ՈՒԵՖԱ-ի HatTrick ծրագրի մրցանակին, որպես համայնքային լավագույն ծրագիր: Այս մասին է նշվում ընկերությունից ստացված հաղորդագրության մեջ: Մրցանակի մասին տեղեկատվությունը տեղադրված է նաև ՈՒԵՖԱ-իկայքում

Ապրիլի 27-ին տեղիունեցած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 11-րդ տարեկան ժողովի ընթացքում ՙմասսայական ֆուտբոլի լավագույն ծրագիր՚ մրցանակը ՀՖՖ-ին է հանձնել ՈՒԵՖԱ-ի Hattrick կոմիտեի անդամ, Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սաֆարյանը:

Գեոթիմի և ՀՖՖ-ի համատեղ ծրագիրը նպատակ ուներ` խրախուսել ֆուտբոլի և սպորտի զարգացումը մասնակից համայնքներում (Գորայք, Սարավան, Գնդեվազ),
նպաստել երեխաների և երիտասարդների զարգացմանը և շփմանը՝ սպորտի, առողջ ապրելակերպի, թիմային աշխատանքի և նախաձեռնողականության զարգացման միջոցով,
աջակցել սպորտային, մշակութային և միջանձնային փորձի փոխանակմանը:

2012 թ. ընթացքում ավելի քան 140 երեխա Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի Սարավան, Գորայք և Գնդեվազ համայնքներից մասնակցեցին նախագծին: Ծրագրի կարգախոսը՝ ՙՄեկ թիմ, մեկ նպատակ՚, արտահայտում էր ծրագրի  էությունը` բոլոր գործընկերների՝ Գեոթիմի, ՀՖՖ-ի և համայնքների համատեղ ջանքերով նպաստել երեխաների զարգացմանը` ինտերակտիվ միջոցառումների, ամառային ճամբարի, ֆուտբոլային մրցաշարերի, միջհամայնքային մրցույթների միջոցով:

Ծրագրի ընթացքում երեխաները նաև գիտելիք ձեռք բերեցին առողջ ապրելակերպի մասին, սովորեցին թիմային աշխատանքի միջոցով խնդիրներ լուծել: Ծրագրի շրջանակներում համայնքի դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները ձեռք բերեցին մարզչի հմտություններ և սպորտի ու ֆիզիկական պատրաստվածության բնագավառում տեխնիկական նորամուծություններ սովորեցին,  որոնք այժմ կիրառում են համայնքների դպրոցներում: Ծրագիրը Գեոթիմի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի մաս է և նպատակ ունի խրախուսելու սպորտը և թիմային աշխատանքը Ամուլսարի ազդակիր համայնքների՝ Գորայքի, Սարավանի, Գնդեվազի երեխաների շրջանում: Ծրագիրը նաև ուղղված է միջհամայնքային կապերի ամրապնդմանը, հանդուրժողականության և միմյանց ճանաչելու կարևորության ընդգծմանը:

Գեոթիմն այժմ աջակցում է ծրագրի շարունակությանը և ընդլայնմանը՝ ներառելով 160 երեխա Գորայքից, Սարավանից, Գնդեվազից և Կեչուտից: Դպրոցի 4 մանկավարժներ նույնպես կլինեն ծրագրի մասը 2013թ. ընթացքում:

Կորպորատիվ պատասխանատվությունը Գեոթիմի համար ոչ միայն հիմնական գործառույթների միջազգային բարձր չափանիշներինհամապատասխանեցումն է,  մասնավորապես՝ բնապահպանական և սոցիալական լավագույն կառավարումը, ֆինանսական թափանցիկությունը և հաշվետու լինելը: ՙՄենք նաև, որպես սոցիալական պատասխանատվության մաս ենք դիտարկում համայնքների համար առավելագույն օգուտների ապահովումը, այդ թվում՝ հանրային և մշակութային կյանքի բարելավման ոլորտում՚,-ասված է հաղորդագրությնա մեջ:

Հիշեցնենք, որ ՙԳեոթիմ՚ ՓԲԸ-ն 2006 թվականից լայնամասշտաբ գեոլոգիական-հետազոտական աշխատանքներ է իրականացնում Ամուլսարի ոսկու հանքերում: Այն հանդիսանում է ԽՍՀՄ փլուզվելուց հետո հայտնաբերված միակ ոսկու հանքը: Ընկերության միակ բաժնետերն է Lydian International ընկերությունը: 2009 թվականին Lydian International ընկերության բաժնետեր դարձավ EBRD-ն, իսկ 2012 թվականի մարտի 21-ին իր մասնաբաժինն ընկերության կապիտալում հասցրեց 6.80%-ի, իսկ ընկերության բաժնետոմսերի 10.23%-ը պատկանում է IFC-ին, որը հանդիսանում է Համաշխարհային Բանկի խմբի անդամ:

>>>
ԲՀԿ մամուլի քարտուղար. ԲՀԿ 100 հազար ձայնը երևանյան ընտրություններում վատ ցուցանիշ չէ`երկրում ստեղծված իրավիճակի պայմաններում
 Երեթշաբթի, 7 Մայիսի 2013 14:42

 Այն 100 հազար ձայնը, որը ստացել է ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում, վատ ցուցանիշ չէ`երկրում ստեղծված նախընտրական իրավիճակի և ընտրությունների բուն գործընթացի պայմաններում: ԱրմԻնֆո-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել ԲՀԿ մամուլի քարտուղար, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Ըստ որում, նա ընդգծել է, որ ԲՀԿ-ն միշտ ավելիին է ձգտում: ՙՊետք է ընդգծեմ, որ Հայաստանում բոլոր ընտրություններն ապացուցում են երկրում ստեղծված իրավիճակի անհեթեթությունը և տարօրինակությունը, երբ ընտրությունների արդյունքները չեն արտացոլում իրական հասարակական տրամադրությունները: Այս համատեքստում, իհարկե, Երևանում 100 հազար ձայնը վատ ցուցանիշ չէ, բայց ոչ բավարար՚,- հայտարարել է Ուրիխանյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն մտադիր է բողոքարկել ընտրությունների արդյունքները կամ հրաժարվել Երևանի Ավագանու խորհրդում մանդատներից`Ուրիխանյանն ընդգծել է, որ ներկայումս կուսակցությունը վերլուծում է ընտրությունների, նախընտրական արշավի, ստեղծված հետընտրական իրավիճակի արդյունքները, և կոնկրետ որոշումներ կընդունվեն այդ վերլուծությունների արդյունքում:

Նշենք, որ երևանյան ընտրություններում ԲՀԿ-ն ստացել է 97.189 ձայն կամ 23,07%:

>>>
Քանոնահար Նարեկ Ղազազյանը մենահամարգ կտա Երևանում
 Երեթշաբթի, 7 Մայիսի 2013 14:09

 ՙԱզգային պատկերասրահ՚ IX միջազգային երաժշտական փառատոնը շարունակում է անակնկալներ մատուցել: Հերթական նվերը հանդիսատեսին քանոնահար Նարեկ Ղազազյանի համերգն է: 16-ամյա երաժիշտը մեծ ճանաչում է ձեռք բերել ՙԴասական Եվրատեսիլ-2012՚ մրցույթին մասնակցելուց հետո, որում նա III տեղն է զբաղեցրել:

Մայիսի 7-ին Ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում տեղի կունենա Ղազազյանի առաջին երևանյան մենահամերգը Եվրատեսիլին մասնակցելուց հետո:

ՙԱզգային պատկերասրահ՚ IX միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է ապրիլի 28-ին: Ընդհանուր առմամբ փառատոնի շրջանակներում տեղի կունենա 6 համերգ:

>>>
Օմբուդսմենը քաղաքացիներին կոչ է անում լինել աչալուրջ և տեղեկացնել սննդի ժամկետանց ապրանքների վաճառքի մասին
 Երեթշաբթի, 7 Մայիսի 2013 13:41

 Հայաստանի Օմբուդսմենի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ սննդամթերքի անվտանգությունը երաշխավորում է իրավունքներից ամենակարևորը` մարդու կյանքի իրավունքը: Նշվում է, որ դեռևս 2010 թվականի վերջին ՀՀ կառավարության որոշմամբ ներդրվել է սննդամթերքի որակի նկատմամբ հսկողության բավականին արդյունավետ մեխանիզմ՝ ՀՀ վարչապետի անմիջական վերահսկողությամբ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը այս կապակցությամբ հատուկ նշել է, որ ՙՀայաստանում վաճառվող սնունդը պետք է որակյալ և անվտանգ լինի: Մեր սեղաններին վտանգավոր սննդամթերք չպետք է լինի: Մենք խստացրել ենք վերահսկողությունը. նահանջ այդ դաշտում չի լինելու ոչ մի պատճառաբանությամբ՚:
 
Գրասենյակը նշում է, որ սննդի անվտանգության այս համակարգի միջոցով իրականացվում են մշտադիտարկումներ և ստուգումներ, որոնք ուղղված են մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր սննդամթերքի արտադրության և շրջանառության կանխմանն ու արգելմանը: Լիազոր մարմնի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում վտանգավոր մի շարք սննդամթերքների ներմուծումը կամ իրացումը կասեցվել ու արգելվել է, իսկ անորակ սննդամթերքը` ոչնչացվել: Համակարգը գործում է ամբողջ հանրապետության տարածքում` գոյություն ունեն դրա գործունեությունն ապահովող մարզային կենտրոններ, ինչպես նաև սահմանային հսկիչ կետեր:
 
Հայտարարության մեջ ասված է, որ անվտանգ սննդի ապահովման խնդիրը պետական մարմինների պարտականությունն է, սակայն այս գործում հատուկ կարևոր դեր ունի յուրաքանչյուրը: Անհրաժեշտ է զանգահարել 43-40-40 թեժ գծի հեռախոսահամարով, եթե`      հանդիպել եք ժամկետանց սննդամթերքի, սննդամթերքի վրա չկան մակնշումներ` դրա արտադրության կամ պիտանելիության ժամկետի, վայրի, ներմուծողի կամ արտադրողի մասին, փաթեթների վրա առկա մակնշումներն անընթեռնելի են, առևտրի օբյեկտում սննդամթերքը և ոչ պարենային ապրանքները վաճառվում են համատեղ՝ նույն բաժնում, առևտրի օբյեկտում առկա են վատ սանիտարահիգիենիկ պայմաններ:
 
ՙՆոր ստեղծված մեխանիզմի շնորհիվ վերջին երկու տարվա ընթացքում բացահայտվել է սննդի անվտանգության պահանջների խախտման ավելի քան 2000 դեպք: Նման դեպքերի բացահայտումը ամենևին չի նշանակում, որ վատթարացել է սննդի որակը, այլ միայն վկայում է այն մասին, որ բացահայտվում և կանխվում են մեր կյանքի ու առողջության համար ավելի մեծ թվով վտանգներ: Պետք է հետևողականորեն շարունակել սկսված դրական գործընթացը և նպաստել մեր շուկաներում անորակ և վնասակար սննդի իսպառ վերացմանը՚,-ասված է Պաշտպանի գրասենյակի հայտարարության մեջ:

>>>
Տարոն Մարգարյան. Երևանի ավագանու ընտրությունները կայացան մրցակցային ու քաղաքակիրթ պայքարի մթնոլորտում
 Երեթշաբթի, 7 Մայիսի 2013 13:40

 Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպմանն  ու անցկացմանը և իր խոսքում, մասնավորապես, նշել է. <<Երևանի ավագանու ընտրությունները կայացան մրցակցային ու քաղաքակիրթ պայքարի մթնոլորտում:

>>>
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանը
 Երեթշաբթի, 7 Մայիսի 2013 13:39

 Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպան Քրիստեր Միխելսոնը (նստավայրը՝ Հելսինկի):

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին պրն. Միխելսոնն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-ֆիննական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու երկու երկրների միջև բազմոլորտ և փոխշահավետ համագործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական, կրթամշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ներուժն ու հնարավորությունները: Դեսպան Միխելսոնը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է իր երկրի տնտեսական առաջնահերթություններն ու այդ ոլորտում ձեռքբերումները:

Հանրապետության Նախագահը և Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին:

>>>
Արմեն Մարտիրոսյան. ՙԲարև Երևան՚ դաշինքի ներկայացվածությունը մայրաքաղաքային խորհրդարանում չի խանգարի ընդդիմության միավորմանը
 Երեթշաբթի, 7 Մայիսի 2013 13:21

 ՙԲարև Երևան՚ դաշինքի ներկայացվածությունը մայրաքաղաքային խորհրդարանում չի խանգարի ընդդիմության միավորմանը, մայիսի 7-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով գլխավորում էր ՙԲարև Երևան՚ դաշինքի ցուցակն Ավագանու խորհրդի ընտրություններում: 

ՙՈրպես քաղաքական գործիչ`ես կողմնակից եմ այն բանին, որ դաշինքը վերցնի մանդատները`չնայած մենք 7 մանդատ կունենանք խորհրդարանում: ՙԺառանգություն՚ խմբակցությունը խորհրդարանում ապացուցել է, որ փոքրաթիվությունը խոչընդոտ չէ, եթե մարդիկ ուզում են աշխատել՚,- հայտարարել է քաղաքական գործիչը: Ինչ վերաբերում է Երևանի Ավագանու խորհրդում ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության հետ դաշինքի ջանքերի համախմբմանը, նա ընդգծել է, որ սկզբում ՙբարգավաճները՚ պետք է կողմնորոշվեն, թե քաղաքական դաշտի ոչ ճամբարում են գտնվում: ՙՄիավորում չի լինի, բայց կլինի համագործակցություն, ինչի շնորհիվ կլուծվեն շատ խնդիրներ՚,- նշել է քաղաքական գործիչը:

Մարտիրոսյանը նաև նշել է, որ ողջունում է ընդդիմադիր ողջ դաշտի համախմբման և միասնական ընդդիմադիր ճակատ ձևավորելու վերաբերյալ ՙԱռաքելություն՚ կուսակցության հայտարարությունը: Իսկ ԱրմԻնֆո-ի այն հարցին, թե արդյոք այդ ճակատում տեղ ունի ԲՀԿ-ն, մայրաքաղաքային ընտրություններից և կաշառք բաժանելու վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններից հետո, քաղաքական գործիչը նշել է. ՙԵթե միասնական, ուրեմն պետք է համախմբվի ողջ ընդդիմությունը, իսկ ԲՀԿ-ն առաջին հերթին պետք է հայտարարի իր ընդդիմադիրության մասին՚,- ընդգծել է նա: Քաղաքական գործիչը նշել է, որ ժամանակն է մի կողմ դնել բոլոր ամբիցիաները և պայքար սկսել երկրի ապագայի համար:

>>>
Արմեն Մարտիրոսյան. ՙԺառանագություն՚ կուսակցությանն իշխանության ներկայացուցիչներն էին կաշառք առաջարկում
 Երեթշաբթի, 7 Մայիսի 2013 13:20

 ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով գլխավորում էր ՙԲարև Երևան՚ դաշինքի ընտրացուցակը Երևանի ավագանու ընտրություններում, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, հաստատել է տեղեկությունն այն մասին, որ համահանրապետական ընտրությունների նախաշեմին ՙԺառանգություն՚ կուսակցությանը բազմաթիվ անգամներ առաջարկել են հարյուր հազարավոր դոլարների կաշառք:

Նշենք, որ մայիսի 7-ին ինտերնետում տեսանյութ է հայտնվել, որտեղ Մարտիրոսյանը, ապրիլի 9-ին միջադեպից հետո, երբ նրան բերման էին ենթարկել, ոստիկանության անվտոմեքենայով գնալիս փորձում է ազդել իրավապահների ինքնագիտակցության վրա, պնդելով, որ ինքը պայքարում է նրանց համար, նրանց արժանապատիվ կյանքի համար, որ իրեն որինչ պետք չէ, որ իրեն ու իր կուսակիցներին բազմաթիվ անգամներ հարյուր հազարավոր դոլարների կաշառք են առաջարկել, բայց նրանք հրաժարվել են դրանից:

Սակայն, քաղաքական գործիչը հրաժարվել է հստակեցնել, թե հատկապես ով է առաջարկել կաշառքը, պատճառաբանելով, որ կարող է զրկվել իշխանությունում գտնվող ինֆորմացիայի իր աղբյուրներից: ՙԵս երբեք չեմ բացում ինֆորմացիայի իմ աղբյուրը: Միայն մի բան կասեմ, որ առաջարկները եղել են իշխանական ճամբարից՚,-ընդգծել է նա:

Նշենք, որ համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 335 Հոդվածի, հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

>>>
ԲՀԿ վերջին կադրը կլքի կառավարության շարքերը. սպորտի և երիտասարդության նոր նախարար կդառնա Յուրի Վարդանյանը
 Երեթշաբթի, 7 Մայիսի 2013 13:19

 ԲՀԿ  վերջին կադրը կառավարությունում` սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը, առաջիկա օրերին հրաժեշտ կտա իր պաշտոնին: Իր մոտալուտ պաշտոնանկության մասին Ռոստոմյանը հաղորդել է նույնիսկ Նախարարությունում:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀԿ աղբյուրները, նրա տեղում կնշանակվի ծանրամարտի օլիմպիական չեմպիոն, ռեկորդակիր, Հայաստանի նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը:

>>>
Օմբուդսմեն. Երևանի ավագանու ընտրությունները եղել են ազատ և մրցակցային
 Երեթշաբթի, 7 Մայիսի 2013 13:18

Երևանի ավագանու 2013 թվականի մայիսի 5-ի ընտրությունների վերաբերյալ Պաշտպանի 116 թեժ գիծը ստացել է ընդամենը 19 ահազանգ: Այս մասին ասվում է Օմբուդսմենի գրասենյակի`ԱրմԻնֆո ստացված հաղորդագրության մեջ:

ՙՀամեմատության համար անհրաժեշտ է նշել, որ նախորդած Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ Երևան քաղաքում Պաշտպանի աշխատակազմը ստացել էր 178 ահազանգ, իսկ նախորդած Նախագահի ընտրությունների ժամանակ՝ 214 ահազանգ: Հաշվի առնելով նախորդած ընտրությունների համեմատությամբ եղած ահազանգերի սակավաթվությունը՝ քվեարկության օրը Պաշտպանի արագ արձագանքման խմբերը շրջել են քաղաքում և հանդիպել են տեղամասերում եղած քաղաքացիներին, դիտորդներին, վստահված անձանց և լրագրողներին՝ առաջարկելով իրենց աջակցությունը և փորձելով ստանալ լրացուցիչ տեղեկություններ հնարավոր ընտրախախտումների մասին: Սեփական նախաձեռնությամբ կատարված 66 շրջայցերի արդյունքում ստացվել է 2 բողոք:

Այս ընտրությունների ողջ ընթացքում Պաշտպանին ուղղված ահազանգերի և բողոքների վիճակագրությունը հետևյալն է. ընտրացուցակներում առկա անճշտությունների, նույնականացման քարտով ընտրություններին մասնակցելու և քվեարկության ավարտից հետո ընտրատեղամաս մուտք գործելու վերաբերյալ խորհրդատվության համար (10 զանգ), ընտրատեղամասում կուտակումների վերաբերյալ (6 ահազանգ), ընտրակաշառքի բաժանման մասին (2 ահազանգ), լրագրողի նկատմամբ բռնության վերաբերյալ (1 ահազանգ), դիտորդին ահաբեկելու և տեսախցիկը խլելու մասին (1 բողոք), դիտորդի ոչ պատշաճ վարքագիծ (1 ահազանգ):

Հիմք ընդունելով սեփական ահազանգերը, նաև ուշադրությամբ հետևելով լրատվամիջոցների, տեղական ու միջազգային դիտորդական կազմակերպությունների, քաղաքական ուժերի, պետական մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության մեջ առկա խախտումների մասին փաստական տվյալներին՝ Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ կարող ենք կատարել հետևյալ եզրահանգումները:

Ընտրությունները եղել են մրցակցային: Բոլոր մրցակից ուժերը ունեցել են քարոզչության ազատ պայմաններ, իսկ տեղամասերում ունեցել են բավարար ներկայացվածություն ու իրական հնարավորություն վերահսկելու քվեարկության և ձայների հաշվարկի գործընթացը: Լրագրողները և հասարակական կազմակերպությունների դիտորդները աննախադեպ ակտիվությամբ են հետևել ընտրությունների ողջ գործընթացին և հանրությանն իրազեկել են գրեթե յուրաքանչյուր՝ նույնիսկ աննշան շեղման մասին: Դիտորդական կազմակերպությունների և լրագրողների բոլոր ճշտված և չճշտված հրապարակումները էական և ոչ էական խախտումների, այդ թվում՝ կասկածների ու ենթադրությունների վերաբերյալ, չեն գերազանցել 600-ը: Նախորդած ընտրությունների համեմատ՝ Ոստիկանությունը  առավել օպերատիվությամբ և լրիվությամբ է արձագանքել քաղաքացիական հասարակության կողմից բարձրաձայնված բոլոր ընտրակեղծիքների մասին ահազանգերին և այդքանով հանդերձ հայտնաբերել և առանձնացրել է արժանահավատ միայն 143 ահազանգ: Լցոնման, ընտրակաշառքի բաժանման, կրկնակի քվեարկության և այլ էական ընտրախախտումների վերաբերյալ գոնե առերևույթ հիմնավոր ահազանգերը շուրջ հինգ տասնյակ են, մինչդեռ գրանցված արդյունքներով մրցակից ուժերի միջև եղած ձայների տարբերությունը էականորեն գերազանցում է ընտրախախտումների մասին հրապարակված կասկածների այս ծավալը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարելի է փաստել, որ Երևանի ավագանու ընտրությունները եղել են ազատ, իսկ դրանց արդարությանը չհավատալու իրավական հիմքերը ներկայումս բացակայում են:

Ընտրությունների գործընթացի ընդհանուր դրական պատկերի վրա բացասական ազդեցություն են ունեցել մի քանի թաղամասերում կասկածելի գործողություններ կատարող տեղաբնակ տղամարդկանց անթույլատրելի ակտիվությունը, որի պատճառով եղել են քաղաքացիների անհարկի կուտակումներ, ընտրողների ուղղորդման կասկածներ, ընտրական գործընթացի մի քանի մասնակիցների աշխատանքի խոչընդոտում և հոգեբանական ճնշում: Մտահոգիչ էին նաև առանձին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից գրանցամատյանում համապատասխան գրառումները չթույլատրելու վերաբերյալ շուրջ մեկ տասնյակ ահազանգերը՚,-  ասվում է հաղորդագրության մեջ:

>>>
Հայաստանի կառավարության կազմը չի փոխվի
 Երեթշաբթի, 7 Մայիսի 2013 13:17

Հայաստանի կառավարության կազմը բացարձակապես փոփոխություն չի կրի: Այդ մասին գրում է ՙՀրապարակ՚ թերթը:

Աղբյուրի համաձայն, այսօր երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստում կքննարկվի նոր կառավարության հարցը: Հրապարակման հեղինակների տվյալներով, այն խոսակցությունները, թե երկու նախարար կկորցնեն իրենց պորտֆելները, խիստ չափազանցված են: ՙԵթե մինչ այս Սերժ Սարգսյանը ՙդանդաղ էր շտապում՚, ավագանու ընտրություններից հետո ընդհանրապես չի շտապում, կառավարության կազմում ոչ մի փոփոխություն չի լինելու՚, - նշում են հրապարակման հեղինակները, ավելացնելով, թե իրենց պաշտոններում կմնան նաև կառավարության այնպիսի ՙերկարակյացներ՚, ինչպես` բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը

ՙՀայկական ժամանակն՚ իր հերթին նշում է, որ կառավարության կազմը կարող է փոխվել, եթե կառավարող կուսակցության և նախկին կոալիցիոն կուսակցության` ԲՀԿ առաջնորդները համաձայնության հանգեն: ՙԵրեկ քաղաքական կուլիսներում խոսվում էր Ս.Սարգսյան - Գ.Ծառուկյան հնարավոր հանդիպման մասին, որը, ըստ որոշ տեղեկությունների, կարող է կայանալ այսօր՚, - նշում են հրապարակման հեղինակները, ավելացնելով, թե ՀՀԿ-ում և ԲՀԿ-ում թերթի աղբյուրները հայտնել են, որ կոալիցիայի ձևավորման հարց դեռ չի քննարկվել: ՙՀՀԿ-ն երեկ պաշտոնապես հայտարարեց, որ իրենք բաց են համագործակցության համար, թեև կուսակցության մի թևը կտրականապես դեմ է ԲՀԿ-ի կոալիցիայում ընդգրկվելուն: Եթե կողմերը համաձայնության չգան, նոր կառավարության կազմում որևէ էական փոփոխություն տեղի չի ունենալու՚, - նշվում է հրապարակման մեջ:

Միևնույն ժամանակ ՙԱռավոտ՚ թերթը հրապարակել է խորհրդարանի փոխխոսնակ, հանրապետական Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունը ԲՀԿ-ի կոալիցիա վերադառնալու վերաբերյալ: ՙԵս չեմ պատկերացնում կոալիցիայում մի քաղաքական ուժի, որը նախկինում արդեն եղել է կոալիցիայում, հետո` լքել այն` ասելով, որ ինքը կապ չունի, մեղավոր չէ: Քաղաքական ուժն, առհասարակ, պետք է գիտակցի իր քաղաքական պատասխանատվությունը՚, - հայտարարել է նա ՙԱռավոտ՚ թերթին:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ
 Երեթշաբթի, 7 Մայիսի 2013 13:16

 ԱրմԻնֆո գործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 415 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`542 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`13,3 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 416 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 545 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13,3 դրամ:



>>>
Բնապահապանության նախարարությունը հանդես է եկել Թուխմանուկի հանքավայրի պաշտպանությամբ
 Երեթշաբթի, 7 Մայիսի 2013 13:15

 Հայաստանի Հանրապետության բնապահապանության նախարարությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական բացասական եզրակացություն է տվել. ՙՄեգո Գոլդ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի աշխատանքային նախագծին: ՙԳեգամետ Պլյուս՚ փակ բաժնետիրական ընկերության կողմից փորձաքննության ներկայացված Գեղարքունիքի մարզի Շորժայի մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտների հանքավայրի շահագործման նախագծին: ՙՎարդենիսի քարհանք վարչություն՚ բաց բաժնետիրական ընկերության կողմից փորձաքննության ներկայացված Ողջաբերդի անդեզիտաբազալտների հանքավայրի ՙԼեսնոյե՚ տեղամասի շահագործման նախագծին: Բնապահպանության նախարարությունը, բացի վերոնշյալից, ՙՄեղրաձոր Գոլդ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն է վերադարձրել փորձաքննության ներկայացված Մեղրաձոր համայնքում նախատեսվող ոսկու կորզման արտադրամասի նախագծային փաստաթղթերը:

Նշենք, որ նշված նախագծերից գրեթե բոլորն էկոլոգների և տեղի բնակիչների դժգոհությունն են հարուցել`շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության պատճառով: Մասնավորապես`ՙՀայաստանի կանաչների միության՚ ղեկավար Հակոբ Սանասարյանը նշել է, որ Թուխմանուկ հանքավայրի շահագործումը վտանգ է ներկայացնում ոչ միայն Մելիք գյուղի, այլ նաև ողջ Արարատյան դաշտավայրի համար. պոչերը ծանր մետաղներ են պարունակում, որոնք ոռոգման համակարգով ներթափանցում են գյուղատնտեսական արտադրանքի մեջ:

Տարեսկզբին Մեղրաձոր համայնքի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել նախագահի նստավայրի մոտ ցիանային ֆաբրիկա կառուցելու ՙՄեղրաձոր Գոլդի՚ ծրագրերի դեմ: Նշվել է, որ վերջինիս գործունեությունը հավանական ռիսկեր է պարունակում, քանի որ այն նախատեսվում է կառուցել Ծաղկաձոր-Մեղրաձոր-Հանքավան առողջարանային գոտում: Ինչ վերաբերում է Շորժայի հանքավայրին, ապա այստեղ ՙԷկոԼուրը՚ ուշադրությունը հրավիրել է ՙՍևանա լճի մասին՚ օրենքի խախտման վրա, քանի որ հանքավայրի շահագործումը ոչնչացնում է լճի էկոհամակարգի անբաժանելի մասը հանդիսացող Արեգունի լեռնաշղթան:

>>>
ԲՀԿ. Ընտրական մեխանիզմը մեր երկրում կարիք ունի հիմնովին վերափոխման
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 15:08

 ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախընտրական շտաբը շնորհակալություն է հայտնում բոլոր այն երևանցիներին, ովքեր մայիսի 5-ին քվեարկել են սեփական խղճի և քաղաքական համոզմունքների համաձայն՝ անկախ նրանից, թե որ կուսակցությանն են տվել իրենց ձայնը: Այդ մասին ասվում է ԲՀԿ նախընտրական շտաբի`ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:

ԲՀԿ նախընտրական շտաբը շնորհակալություն է հայտնում նաեւ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր քվեարկել են ԲՀԿ օգտին: ՙՎստահեցնում ենք՝ ձեզանից յուրաքանչյուրի ձայնը մեզ համար կարևոր է հետագա քաղաքական պատասխանատվության և հետագա ծրագրերի մշակման համար:

Թե ինչպես անցան ընտրությունները` արձանագրեցին զանգվածային լրատվության բազմաթիվ միջոցներ, դիտորդական կազմակերպություններ, կազմվեցին տասնյակ արձանագրություններ, գրվեցին հատուկ կարծիքներ: ԲՀԿ նախընտրական շտաբն առաջիկա օրերին կվերլուծի կուտակված տեղեկատվությունն ու փաստերը: Մայիսի 5-ի ավագանու ընտրությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ ընտրական մեխանիզմը մեր երկրում կարիք ունի հիմնովին վերափոխման՚,- ասվում է հայտարարության մեջ:

Մայիսի 5-ի քվեարկության ընթացքում ԶԼՄ-ների կողմից բազմաթիվ խախտումներ են արձանագրվել, և բազմիցս շոշափվել է ԲՀԿ անունը: Մասնավորապես`ընդդիմադիր կուսակցությանը մեղադրում են 20 հազար դրամ ընտրակաշառք բաժանելու մեջ:

>>>
ԱԳ նախարարն ընդունել է Արտաքին քաղաքականության դանիական ասոցիացիայի անդամներին
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 14:55

Մայիսի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Արտաքին քաղաքականության դանիական ասոցիացիայի շուրջ 30 ներկայացուցիչների, որոնց կազմում էին պետական պաշտոնյաներ, խորհրդարանի նախկին անդամներ, դեսպաններ, առաջատար փորձագետներ և լրագրողներ` ասոցիացիայի տնօրեն Կլաուս Կարստեն Պեդերսենի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, օգտվելով առիթից՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց 2011 թ. նոյեմբերին Կոպենհագեն իր այցելության շրջանակներում  Արտաքին քաղաքականության դանիական ասոցիացիայում ջերմ ընդունելության, իր ելույթը կազմակերպելու համար և կարևորեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ասոցիացիայի անդամներն այցելում են Հայաստան։

Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբադյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, միջազգային կառույցներում Հայաստանի ներգրավվածությունն ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

>>>
Քաղաքագետ. Համագործակցությունը ՙԲարև Երևան՚-ի և ՙԲարգավաճ Հայաստան՚-ի միջև գործնականում բացառվում է
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 14:49

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո Հայաստանի ընտրական գործընթացները 4-ամյա դադար կվերցնեն: Ենթադրվում է, որ այդ դադարը կարող է օգտագործվել ընդդիմության կողմից` ջանքերը միավորելու նպատակով: Սակայն, պատկերացնել, օրինակ, բավականին դժվար է պատկերացնել համագործակցությունը ՙԲարև Երևան՚-ի և ՙԲարգավաճ Հայաստան՚-ի միջև, ավելին, գործնականում` դա անհնար է: Այսօր լրագրողներին նման կարծիք է արտահայտել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

ՙՀայաստանի քաղաքական կուսակցություններն իզուր փարձեր են անում ցանկացած ընտրություններում հաղթել ալիքի վրա, իներցիայով, հաջողություն ապահովելով նախընտրական քարոզարշավում: Սակայն, իրականում վիճակը մի փոքր այլ է, և այդ նույն ՀԿ-ի հաջողությունները բոլոր վերջին ընտրություններում բացատրվում և հիմնվում է երկարատև նախապատրաստումների և, հիմնականում, մարզերում կատարված աշխատանքների վրա: Իսկ Հայաստանի քաղաքական կուսակցութոյւնների մեծ մասը, բացառությամբ ՀՅԴ-ի, բացառապես քաղաքային են և իրենց, անգամ տարրական, ներկայությունը չունեն մարզերում՚,-հայտարարել է Իսկանդարյանը:

Այս առումով, ըստ քաղաքագետի, ընդդիմության հաջողության միակ հույսը նրանց միավորվելն է, ինչը, նրա կարծիքով, քիչ հավանական է: ՙԻսկ ինչ վերաբերվում է Րաֆֆի Հովհաննիսյանի հաջողությանը նախագահական ընտրություններում, ապա դա բացատրվում է մյուս ընդդիմադիր ուժերի չմասնակցելով, և Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն ակնհայտորեն դա հաստատեցին: Այդ 8.5%-ն է, որը հավաքեց ՙԲարև Երևան՚ դաշինքը, հանդիսանում է Հովհաննիսյանի ու նրա կուսակցության ընտրազանգվածը: Հավաքած 37%-ը պահպանելու համար նա պետք է կիրառեր որոշակի տեխնոլոգիաներ, ինչը չարվեց՚,-ամփոփել է քաղաքագետը:

>>>
Ստեփան Սաֆարյան. Ընտրատեղամասում ԲՀԿ-ն ընդդիմադիր խաղեր էր խաղում, իսկ դրանից դուրս`հանրապետական
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 14:48

 ՙԲարև Երևան՚ դաշինքի համամասնական ցուցակում չորրորդ համար Ստեփան Սաֆարյանն Ավագանու խորհրդի ընտրություններում ակնկալում էր ստանալ ընտրողների ձայների 20-30%-ը: Այդ մասին մայիսի 6-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է նա`պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

Նա նաև նշել է, որ Երևանում չէր կարող ընտրողների այնպիսի բարձր մասնակցություն լինել, ինչպես նախօրեին կայացած մայրաքաղաքային ընտրություններում ընտրողների 53,53% մասնակցությունը: ՙՎստահ եմ, որ ցուցակերն ուռճացված են եղել, որտեղից էլ ձայնագողություն է կատարվել հօգուտ կառավարող կուսակցության՚,- ընդգծել է Սաֆարյանը: Նա նաև նշել է, որ դաշինքին հաջողվել է պահպանել իր ձայները հաշվարկի ընթացքում, սակայն  չի հաջողվել պայքարել կրիմինալի և կաշառքի դեմ ընտրատեղամասից դուրս: ՙԱփսոս, որ ընտրատեղամասերում ՙԲարգավաճ Հայաստանն՚ ընդիմադիր խաղեր էր խաղում և պաշտպանում քվեները, իսկ դրա սահմաններից դուրս`Հանրապետական կուսակցության խաղը խաղում՚,- հայտարարել է նա: Ըստ որում, քաղաքագետն ընդգծել է, որ ՙԲարև Երևանը՚ մայրաքաղաքային խորհրդարանի շրջանակներում ԲՀԿ հետ կհամագործակցի միայն այն բանից հետո, երբ վերջինս հայտարարի իր ընդդիմադիր կողմնորոշման մասին:

Սաֆարյանը հաղորդել է, որ դաշինքը չի պատրաստվում համակերպվել արդյունքների հետ և անպայման մի քանի հարյուր ընտրատեղամասում ձայների վերահաշվարկ կպահանջի: Դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի հայտարարության առնչությամբ, թե անհրաժեշտ է  վայր դնել մանդատներն Ավագանու խորհրդում`այդպիսով բողոք հայտնելով անարդար ընտրությունների առնչությամբ, Սաֆարյանն ընդգծել է, որ այսօրվանից քննարկումեր կսկսվեն այդ հարցի շուրջ. ՙՄենք հարգում ենք Սիմոնյանի կարծիքը, սակայն չեմ կարծում, թե մենք հրաժարվենք մանդատներից՚,- ասել է նա:

>>>
Մոնսերատ Կաբալիեն ելույթ կունենա Երևանում
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 14:47

Հայտնի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն և Հայաստանի երիտասարդական նվագախումբը համերգ կտան Երևանում: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են նվագախմբի մամլո ծառայությունում, համերգը տեղի կունենա հունիսի 9-ին:

Մոնսերատ Կաբալիեն ամենից առաջ հայտնի Է իր բելկանտոյի տեխնիկայով: Երգչուհուն միջազգային հռչակ Է բերել Լուկրեցիա Բորջիայի դերերգը համանուն օպերայում: 1988 թ. նա
Queen խմբի մեներգիչ Ֆրեդի Մերկյուրիի հետ ձայնագրել է Barcelona ալբոմը:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հիմնադրվել է 2005 թվականին Սերգեյ Սմբատյանի կողմից: Նվագախումբը հանդես է եկել աշխարհի տարբեր հանրաճանաչ դահլիճներում` Փարիզի Opera Garinier, Բեռլինի Konzerthaus, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ համերգասրահ, Չայկովսկու անվան համերգասրահ:

>>>
ՀՀ նախագահ. հատուկ քննչական ծառայության նախկին պետը չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրը
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 14:46

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն: Հանրապետության Նախագահը ծառայության աշխատակազմին ներկայացրել է օրերս իր հրամանագրով նշանակված ՀՀ հատուկ քննչական ծառայության նոր պետ Վահրամ Շահինյանին:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահը խոսել է նաև նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի ազատման պատճառների ու ծառայության առջև դրված խնդիրների մասին: ՙՄիրզոյանի ազատման առիթը եղել է ապօրինությունը կոնկրետ քրեական գործով, բայց պատճառն այլ էր: Պատճառն այն էր, որ Անդրանիկ Միրզոյանը չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրը, իսկ ես խնդիր էի դրել պարոն Միրզոյանի առջև, որպեսզի մեծ ջանքեր գործադրի Հատուկ քննչական ծառայության կայացման դժվարին գործում: Հատուկ քննչական ծառայությունը պետք է կայանար որպես ինստիտուցիոնալ անկախ և քրեական արդարադատության իրականացման գործում ինքնուրույն մասնակից: Ցավոք, մինչև հիմա այդպես չէ: Սա այն ծառայությունն է, որտեղ պետք է աշխատեն բացառապես գործին նվիրված ինքնուրույն, պրոֆեսիոնալ և հնարավորինս օբյեկտիվ մտածողություն ունեցող մարդիկ: Այս ծառայությունը չի կարող լինել կամակատար՚,- ընդգծել է Հանրապետության Նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ իրավապահ մարմինների մասին խոսելիս շատ լավ գիտակցում է, որ ամենադժվար վիճակում թերևս Հատուկ քննչական ծառայության աշխատողներն են, որովհետև շատ դեպքերում նրանք ստիպված են լինում վարել քրեական գործեր, որոնցով անցնում են իրենց գործընկերները: Բայց մյուս կողմից էլ, ըստ Նախագահի, նրանք պետք է հասկանան, որ դա իրենց կոչումն է, և ով պատրաստ չէ դրան, ուրեմն չպետք է այս համակարգում աշխատի. ՙԱյստեղ պետք են մարդիկ, մասնագետներ, ովքեր պատրաստ են ճշմարտությանն ուղիղ նայել և եթե տեսնեն, որ իրենց գործընկերները, բարեկամները, ընկերներն իրենց գործունեությամբ խաթարում են մեր երկրի, մեր պետական կառույցների ընթացքը, ապա պարտավոր են միջոցներ ձեռնարկել՚,- ասել է Նախագահը:

Հանրապետության ղեկավարը, անդրադառնալով նաև ավելի քան 5 տարվա ընթացքում ՀՀ ՀՔԾ աշխատանքում եղած որոշակի ձեռքբերումներին, կարևորել է նախաքննական մարմնի աշխատակիցների աշխատանքային ունակությունների և մասնագիտական գիտելիքների հետևողական կատարելագործման անհրաժեշտությունը:Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ ՀՔԾ նորանշանակ պետ Վահրամ Շահինյանի գլխավորությամբ ծառայությունը շատ կարճ ժամկետում վերջնականապես կկայանա և վստահեցրել է, որ այդ ընթացքում և՛ պարոն Շահինյանը, և՛ ծառայության յուրաքանչյուր աշխատակից, ով գիտակցում է իր կոչումը, կարող է ակնկալել իր և ՀՀ կառավարության աջակցությունը:

Հիշեցնենք, որ Միրզոյանն ազատվել էր մայիսի 3-ին:

>>>
Հայ դիտորդ. Ընդդիմությունը և իշխանությունները համատեղ ջանքերով խախտումներ են կազմակերպել երևանյան ընտրություններում
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 14:45

Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում խախտումներ տեղի են ունեցել առավելապես ընդդիմադիր ուժերի մեղքով, քանի որ նրանք մեծամասնություն են կազմել ընտրահանձնաժողովների կազմում, ինչպես նաև ունեցել են շատ վստահված անձինք, և օգտվելով դրանից`կարող էին պատշաճ վերահսկողություն կազմակերպել ընտրությունների ընթացքի նկատմամբ: Այդ մասին այսօր մամլո ասուլիսում հայտարարել է ՙԸնտրական համակարգեր կենտրոն՚ ՀԿ նախագահ Վահրամ Վարդանյանը:

Ըստ որում, նա հավաստիացրել է, որ ընդդիմությունը և իշխանությունները համատեղ ջանքերով խախտումներ են կազմակերպել Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում: Նա տեղեկացրել է, որ իրենք դիտորդական առաքելություն են իրականացրել 11 և 12 ընտրատարածքներում /Շենգավիթ և Էրեբունի համայնքներ/: Վարդանյանի խոսքով, մի շարք ընտրատեղամասերում լարված մթնոլորտ է տիրել, արձանագրվել են ընտրողների կուտակումներ, մի քանի քվեաթերթիկ նետելու փորձեր, ինչպես նաև սահմանափակ են եղել դիտորդների և լրագրողների հնարավորությունները, կեղծիքներ են նկատվել ձայների հաշվարկի ընթացքում: Խոսելով ընտրական գործընթացի որակի մասին`նա ընդգծել է. ՙԿարծում եմ, որ այս ընտրությունները որակապես ավելի լավն էին, քան անցած նախագահական ընտրությունները՚:

ՙԵրիտասարդական ակումբների դաշնություն՚ ՀԿ նախագահ Ատոմ Մխիթարյանն իր հերթին հայտարարել է, որ իրենց դիտորդական առաքելությունը գոհ է Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների որակից: Նա հաղորդել է, որ իրենք 38 դիտորդներով կարողացել են լինել 100 ընտրատեղամասերում, որտեղ արձանագրել են մարդկանց ոչ մեծ կուտակումներ, մեծաթիվ վստահված անձանց ներկայություն ընտրատեղամասերում, որոշ անձանց օգնելու դեպքեր:

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով