ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախընտրական շտաբը շնորհակալություն է հայտնում բոլոր այն երևանցիներին, ովքեր մայիսի 5-ին քվեարկել են սեփական խղճի և քաղաքական համոզմունքների համաձայն՝ անկախ նրանից, թե որ կուսակցությանն են տվել իրենց ձայնը: Այդ մասին ասվում է ԲՀԿ նախընտրական շտաբի`ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
ԲՀԿ նախընտրական շտաբը շնորհակալություն է հայտնում նաեւ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր քվեարկել են ԲՀԿ օգտին: ՙՎստահեցնում ենք՝ ձեզանից յուրաքանչյուրի ձայնը մեզ համար կարևոր է հետագա քաղաքական պատասխանատվության և հետագա ծրագրերի մշակման համար:
Թե ինչպես անցան ընտրությունները` արձանագրեցին զանգվածային լրատվության բազմաթիվ միջոցներ, դիտորդական կազմակերպություններ, կազմվեցին տասնյակ արձանագրություններ, գրվեցին հատուկ կարծիքներ: ԲՀԿ նախընտրական շտաբն առաջիկա օրերին կվերլուծի կուտակված տեղեկատվությունն ու փաստերը: Մայիսի 5-ի ավագանու ընտրությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ ընտրական մեխանիզմը մեր երկրում կարիք ունի հիմնովին վերափոխման՚,- ասվում է հայտարարության մեջ:
Մայիսի 5-ի քվեարկության ընթացքում ԶԼՄ-ների կողմից բազմաթիվ խախտումներ են արձանագրվել, և բազմիցս շոշափվել է ԲՀԿ անունը: Մասնավորապես`ընդդիմադիր կուսակցությանը մեղադրում են 20 հազար դրամ ընտրակաշառք բաժանելու մեջ: