Գեոթիմ ընկերության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ՝ ՙՍպորտի և խաղաղության դպրոցներ՚ նախագիծը ՙմասսայական ֆուտբոլ՚ անվանակարգում 53 երկրների ծրագրերի մեջ արժանացելէ ՈՒԵՖԱ-ի HatTrick ծրագրի մրցանակին, որպես համայնքային լավագույն ծրագիր: Այս մասին է նշվում ընկերությունից ստացված հաղորդագրության մեջ: Մրցանակի մասին տեղեկատվությունը տեղադրված է նաև ՈՒԵՖԱ-իկայքում
Ապրիլի 27-ին տեղիունեցած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 11-րդ տարեկան ժողովի ընթացքում ՙմասսայական ֆուտբոլի լավագույն ծրագիր՚ մրցանակը ՀՖՖ-ին է հանձնել ՈՒԵՖԱ-ի Hattrick կոմիտեի անդամ, Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սաֆարյանը:
Գեոթիմի և ՀՖՖ-ի համատեղ ծրագիրը նպատակ ուներ` խրախուսել ֆուտբոլի և սպորտի զարգացումը մասնակից համայնքներում (Գորայք, Սարավան, Գնդեվազ),
նպաստել երեխաների և երիտասարդների զարգացմանը և շփմանը՝ սպորտի, առողջ ապրելակերպի, թիմային աշխատանքի և նախաձեռնողականության զարգացման միջոցով,
աջակցել սպորտային, մշակութային և միջանձնային փորձի փոխանակմանը:
2012 թ. ընթացքում ավելի քան 140 երեխա Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի Սարավան, Գորայք և Գնդեվազ համայնքներից մասնակցեցին նախագծին: Ծրագրի կարգախոսը՝ ՙՄեկ թիմ, մեկ նպատակ՚, արտահայտում էր ծրագրի էությունը` բոլոր գործընկերների՝ Գեոթիմի, ՀՖՖ-ի և համայնքների համատեղ ջանքերով նպաստել երեխաների զարգացմանը` ինտերակտիվ միջոցառումների, ամառային ճամբարի, ֆուտբոլային մրցաշարերի, միջհամայնքային մրցույթների միջոցով:
Ծրագրի ընթացքում երեխաները նաև գիտելիք ձեռք բերեցին առողջ ապրելակերպի մասին, սովորեցին թիմային աշխատանքի միջոցով խնդիրներ լուծել: Ծրագրի շրջանակներում համայնքի դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները ձեռք բերեցին մարզչի հմտություններ և սպորտի ու ֆիզիկական պատրաստվածության բնագավառում տեխնիկական նորամուծություններ սովորեցին, որոնք այժմ կիրառում են համայնքների դպրոցներում: Ծրագիրը Գեոթիմի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի մաս է և նպատակ ունի խրախուսելու սպորտը և թիմային աշխատանքը Ամուլսարի ազդակիր համայնքների՝ Գորայքի, Սարավանի, Գնդեվազի երեխաների շրջանում: Ծրագիրը նաև ուղղված է միջհամայնքային կապերի ամրապնդմանը, հանդուրժողականության և միմյանց ճանաչելու կարևորության ընդգծմանը:
Գեոթիմն այժմ աջակցում է ծրագրի շարունակությանը և ընդլայնմանը՝ ներառելով 160 երեխա Գորայքից, Սարավանից, Գնդեվազից և Կեչուտից: Դպրոցի 4 մանկավարժներ նույնպես կլինեն ծրագրի մասը 2013թ. ընթացքում:
Կորպորատիվ պատասխանատվությունը Գեոթիմի համար ոչ միայն հիմնական գործառույթների միջազգային բարձր չափանիշներինհամապատասխանեցումն է, մասնավորապես՝ բնապահպանական և սոցիալական լավագույն կառավարումը, ֆինանսական թափանցիկությունը և հաշվետու լինելը: ՙՄենք նաև, որպես սոցիալական պատասխանատվության մաս ենք դիտարկում համայնքների համար առավելագույն օգուտների ապահովումը, այդ թվում՝ հանրային և մշակութային կյանքի բարելավման ոլորտում՚,-ասված է հաղորդագրությնա մեջ:
Հիշեցնենք, որ ՙԳեոթիմ՚ ՓԲԸ-ն 2006 թվականից լայնամասշտաբ գեոլոգիական-հետազոտական աշխատանքներ է իրականացնում Ամուլսարի ոսկու հանքերում: Այն հանդիսանում է ԽՍՀՄ փլուզվելուց հետո հայտնաբերված միակ ոսկու հանքը: Ընկերության միակ բաժնետերն է Lydian International ընկերությունը: 2009 թվականին Lydian International ընկերության բաժնետեր դարձավ EBRD-ն, իսկ 2012 թվականի մարտի 21-ին իր մասնաբաժինն ընկերության կապիտալում հասցրեց 6.80%-ի, իսկ ընկերության բաժնետոմսերի 10.23%-ը պատկանում է IFC-ին, որը հանդիսանում է Համաշխարհային Բանկի խմբի անդամ: