ՙԲարև Երևան՚ դաշինքի ներկայացվածությունը մայրաքաղաքային խորհրդարանում չի խանգարի ընդդիմության միավորմանը, մայիսի 7-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով գլխավորում էր ՙԲարև Երևան՚ դաշինքի ցուցակն Ավագանու խորհրդի ընտրություններում:
ՙՈրպես քաղաքական գործիչ`ես կողմնակից եմ այն բանին, որ դաշինքը վերցնի մանդատները`չնայած մենք 7 մանդատ կունենանք խորհրդարանում: ՙԺառանգություն՚ խմբակցությունը խորհրդարանում ապացուցել է, որ փոքրաթիվությունը խոչընդոտ չէ, եթե մարդիկ ուզում են աշխատել՚,- հայտարարել է քաղաքական գործիչը: Ինչ վերաբերում է Երևանի Ավագանու խորհրդում ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության հետ դաշինքի ջանքերի համախմբմանը, նա ընդգծել է, որ սկզբում ՙբարգավաճները՚ պետք է կողմնորոշվեն, թե քաղաքական դաշտի ոչ ճամբարում են գտնվում: ՙՄիավորում չի լինի, բայց կլինի համագործակցություն, ինչի շնորհիվ կլուծվեն շատ խնդիրներ՚,- նշել է քաղաքական գործիչը:
Մարտիրոսյանը նաև նշել է, որ ողջունում է ընդդիմադիր ողջ դաշտի համախմբման և միասնական ընդդիմադիր ճակատ ձևավորելու վերաբերյալ ՙԱռաքելություն՚ կուսակցության հայտարարությունը: Իսկ ԱրմԻնֆո-ի այն հարցին, թե արդյոք այդ ճակատում տեղ ունի ԲՀԿ-ն, մայրաքաղաքային ընտրություններից և կաշառք բաժանելու վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններից հետո, քաղաքական գործիչը նշել է. ՙԵթե միասնական, ուրեմն պետք է համախմբվի ողջ ընդդիմությունը, իսկ ԲՀԿ-ն առաջին հերթին պետք է հայտարարի իր ընդդիմադիրության մասին՚,- ընդգծել է նա: Քաղաքական գործիչը նշել է, որ ժամանակն է մի կողմ դնել բոլոր ամբիցիաները և պայքար սկսել երկրի ապագայի համար: