Arminfo.info


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
"Հայաքվե"-ն Հայաստանի գլխավոր դատախազից պահանջում է քրեական վարույթ հարուցել ՀՀ վարչապետի նկատմամբ
Հայաստանում սկսում է արմատավորվել «Դիմակների պատռման» բրենդը. քաղաքագետՀայաստանում սկսում է արմատավորվել «Դիմակների պատռման» բրենդը. քաղաքագետ
Ամերիաբանկն արժանացել է FEAS Champions League մրցանակաբաշխության բրոնզե մրցանակինԱմերիաբանկն արժանացել է FEAS Champions League մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին
Էդմոն Մարուքյան. իշխանափոխությունից հետո ես վերաբանակցելու եմ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստըԷդմոն Մարուքյան. իշխանափոխությունից հետո ես վերաբանակցելու եմ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստը
Վրաստանի նախագահ. Հարավային Կովկասի տարածաշրջանն օազիս դառնալու ներուժ ունիՎրաստանի նախագահ. Հարավային Կովկասի տարածաշրջանն օազիս դառնալու ներուժ ունի
Երեւանում տեղի է ունեցել Երեւանում տեղի է ունեցել "Երկխոսություն Ռուբենի հետ" երեկո-քննարկում՝ նվիրված Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
ՀՀ ԱԺ պատգամավոր. Բաքվի մեծ կեղծարարության շրջանակներում որպես մեղադրվող կողմ հանդես է գալու ՀայաստանըՀՀ ԱԺ պատգամավոր. Բաքվի մեծ կեղծարարության շրջանակներում որպես մեղադրվող կողմ հանդես է գալու Հայաստանը
Ռուսաստանի հայերի միությունն անթույլատրելի է համարում ՀԱԵ սպասավորների հասցեին վիրավորական արտահայտություններըՌուսաստանի հայերի միությունն անթույլատրելի է համարում ՀԱԵ սպասավորների հասցեին վիրավորական արտահայտությունները
ՀՀ վարչապետը կրկին վիրավորանքներ է հնչեցրել ՀԱԵ հոգևորականների հասցեինՀՀ վարչապետը կրկին վիրավորանքներ է հնչեցրել ՀԱԵ հոգևորականների հասցեին
Սթիվ Դեյնզ. ԱՄՆ-ը վերահաստատում է տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված իր պատրաստակամությունըՍթիվ Դեյնզ. ԱՄՆ-ը վերահաստատում է տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված իր պատրաստակամությունը
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանովՀայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով
Կոնվերս Բանկ. Tabadul-ին միացած բորսայական առևտրով զբաղվող առաջին կազմակերպությունը ՀՀ-ումԿոնվերս Բանկ. Tabadul-ին միացած բորսայական առևտրով զբաղվող առաջին կազմակերպությունը ՀՀ-ում
ԱրարատԲանկի աջակցությամբ կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ բարեգործական մրցաշարըԱրարատԲանկի աջակցությամբ կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ բարեգործական մրցաշարը
Հասարակական կազմակերպությունները պահանջում են, որպեսզի Փաշինյանը հրապարակավ ներողություն խնդրի այսօրվա գրառման համար և հեռացնի այնՀասարակական կազմակերպությունները պահանջում են, որպեսզի Փաշինյանը հրապարակավ ներողություն խնդրի այսօրվա գրառման համար և հեռացնի այն
IDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունըIDBank-ը Cashless Forum Uzbekistan 2025-ում․ տեխնոլոգիաներ, որ փոխում են բանկային փորձառությունը
Հայաստան է ժամանել սենատոր Սթիվ ԴեյնզըՀայաստան է ժամանել սենատոր Սթիվ Դեյնզը
Գագիկ Ծառուկյանը չի բացառում իր մասնակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, սակայն՝ Գագիկ Ծառուկյանը չի բացառում իր մասնակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, սակայն՝ "լավագույն մասնագետներին միավորող ծրագրով"
Հայաստանում կարևորում են Գերմանիայի աջակցությունը ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցումՀայաստանում կարևորում են Գերմանիայի աջակցությունը ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում
Հայաստանում կներդրվի «Արհեստական սիրտ» ծրագիրըՀայաստանում կներդրվի «Արհեստական սիրտ» ծրագիրը
ՆԳՆ. Երևանի կենտրոնում շտապօգնության աշխատակիցները հարձակման են ենթարկվել մի խումբ անձանց կողմիցՆԳՆ. Երևանի կենտրոնում շտապօգնության աշխատակիցները հարձակման են ենթարկվել մի խումբ անձանց կողմից
Կառավարող ուժի պատգամավորն արդարացրել է Փաշինյանի հարձակումները ՀԱԵ վրա և նոր սպառնալիքներ հնչեցրել հոգևորականների հասցեինԿառավարող ուժի պատգամավորն արդարացրել է Փաշինյանի հարձակումները ՀԱԵ վրա և նոր սպառնալիքներ հնչեցրել հոգևորականների հասցեին
ԱԺԲ խորհուրդը ՀԱԵ հասցեին  Փաշինյանի վերջին հայհոյախոսությունները որակել է ազգային արժեքների և հաստատությունների դեմ համակարգված և դրսից կառավարվող հարձակումների մասԱԺԲ խորհուրդը ՀԱԵ հասցեին  Փաշինյանի վերջին հայհոյախոսությունները որակել է ազգային արժեքների և հաստատությունների դեմ համակարգված և դրսից կառավարվող հարձակումների մաս
Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանական համագործակցության առաջիկա երկու տարիների ծրագիրըՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանական համագործակցության առաջիկա երկու տարիների ծրագիրը
Ընդդիմադիր. Իշխանությունները ցանկանում են սահմանին նոր էսկալացիայի հնարավորության համար պատասխանատվությունը բարդել ՀԱԵ վրաԸնդդիմադիր. Իշխանությունները ցանկանում են սահմանին նոր էսկալացիայի հնարավորության համար պատասխանատվությունը բարդել ՀԱԵ վրա
ԱԺ պատգամավոր. Ռազմական գործողությունների վերսկսման վտանգի մասին խոսում են բոլորը, բացի Հայաստանի իշխանություններիցԱԺ պատգամավոր. Ռազմական գործողությունների վերսկսման վտանգի մասին խոսում են բոլորը, բացի Հայաստանի իշխանություններից
Գագիկ Խաչատրյանին թույլ կտան մեկնել Գերմանիա՝ վիրահատությանԳագիկ Խաչատրյանին թույլ կտան մեկնել Գերմանիա՝ վիրահատության
Եպիսկոպոս. ՀՀ վարչապետի ակնարկը՝ իբր մեր եկեղեցիներում մահճակալներ կան, պարզապես, չի համապատասխանում իրականությանըԵպիսկոպոս. ՀՀ վարչապետի ակնարկը՝ իբր մեր եկեղեցիներում մահճակալներ կան, պարզապես, չի համապատասխանում իրականությանը
Փաստաբան. ՀՀ վարչապետը փորձում է լռեցնել մեր Եկեղեցու արդար ձայնը՝ որպես չհայերի կողմից պետության զավթման պայմաններում հայկականության գլխավոր պաշտպանՓաստաբան. ՀՀ վարչապետը փորձում է լռեցնել մեր Եկեղեցու արդար ձայնը՝ որպես չհայերի կողմից պետության զավթման պայմաններում հայկականության գլխավոր պաշտպան
Քաղաքապետարանը հաղորդել է Երևանի և Նիցցայի միջև առողջապահության ոլորտում համագործակցության շարունակականության մասինՔաղաքապետարանը հաղորդել է Երևանի և Նիցցայի միջև առողջապահության ոլորտում համագործակցության շարունակականության մասին
ՀՅԴ ներկայացուցիչներն Իրանի դեսպանին ներկայացրել են կուսակցության դիրքորոշումը տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալՀՅԴ ներկայացուցիչներն Իրանի դեսպանին ներկայացրել են կուսակցության դիրքորոշումը տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ
ՀՀ ԱԺ պատգամավոր. ՀԱԵ վրա հարձակումները երկրում տեղի են ունենում ադրբեջանական կողմի հայտարարություններին զուգընթացՀՀ ԱԺ պատգամավոր. ՀԱԵ վրա հարձակումները երկրում տեղի են ունենում ադրբեջանական կողմի հայտարարություններին զուգընթաց
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը Երևանից մեկնել է ԲաքուԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը Երևանից մեկնել է Բաքու
Թշնամին շարունակում է ահաբեկել սահմանամերձ Սյունիքի բնակչությանը. գնդակոծության հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, խոցվել է մանր եղջերավոր կենդանիԹշնամին շարունակում է ահաբեկել սահմանամերձ Սյունիքի բնակչությանը. գնդակոծության հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, խոցվել է մանր եղջերավոր կենդանի
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանում տեղի է ունեցել Հայաստանում տեղի է ունեցել "Յուվենտուս" ֆուտբոլային ակումբի ակադեմիայի շնորհանդեսը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Հունիսի 2-ին կբացվի Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակը ԳորիսումՀունիսի 2-ին կբացվի Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակը Գորիսում
Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծողը վարչապետին է ներկայացրել ֆիզիկական ենթակառուցվածքի ուղղությամբ նախատեսվող միջոցառումներըԱկադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծողը վարչապետին է ներկայացրել ֆիզիկական ենթակառուցվածքի ուղղությամբ նախատեսվող միջոցառումները
Հայաստանի պատմության թանգարանը կներկայացնի Նիդերլանդների Դրենց թանգարանի ցուցանմուշներ. ԿԳՄՍՆՀայաստանի պատմության թանգարանը կներկայացնի Նիդերլանդների Դրենց թանգարանի ցուցանմուշներ. ԿԳՄՍՆ
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը հանդիպումներ է ունեցել Հայաստանի ԱԳՆ-ում եւ ԱԽ-ումԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը հանդիպումներ է ունեցել Հայաստանի ԱԳՆ-ում եւ ԱԽ-ում
Հայերն ու ադրբեջանցիներն ապրելու են կողք կողքի։ Համակերպվեք դրա հետ․կոչ է արել Ալեն ՍիմոնյանըՀայերն ու ադրբեջանցիներն ապրելու են կողք կողքի։ Համակերպվեք դրա հետ․կոչ է արել Ալեն Սիմոնյանը
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետն ու նրա հետ փոխկապակցված 9 անձ հրավիրվել են դատախազությանՔաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետն ու նրա հետ փոխկապակցված 9 անձ հրավիրվել են դատախազության
Ռեալ խնդիր՝ ռեալ ժամանակում լուծելու համար. UI/UX Design Battle մրցույթն արդեն իրականություն էՌեալ խնդիր՝ ռեալ ժամանակում լուծելու համար. UI/UX Design Battle մրցույթն արդեն իրականություն է
Էրդողանն Իրանից աջակցություն է ակնկալում Հայաստանի Սյունիքի մարզով միջանցք ստանալու հարցումԷրդողանն Իրանից աջակցություն է ակնկալում Հայաստանի Սյունիքի մարզով միջանցք ստանալու հարցում
Արմեն Գրիգորյան. Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին դիմումը՝ նույն օրը, երբ ստորագրվի խաղաղության պայմանագիրըԱրմեն Գրիգորյան. Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին դիմումը՝ նույն օրը, երբ ստորագրվի խաղաղության պայմանագիրը
Մայրաքաղաքի դատարանն արդարացրել է պաշտոնեական դիրքի չարաշահման համար մեղադրվող Դավիթ ՍանասարյանինՄայրաքաղաքի դատարանն արդարացրել է պաշտոնեական դիրքի չարաշահման համար մեղադրվող Դավիթ Սանասարյանին
Հայաստանի ԱԽ քարտուղար. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը կանգ չի առելՀայաստանի ԱԽ քարտուղար. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը կանգ չի առել
Հայաստանի կառավարությունը պաշտոնական վարձավճար կսահմանի պետական հաստատությունների համարՀայաստանի կառավարությունը պաշտոնական վարձավճար կսահմանի պետական հաստատությունների համար
Հայաստանում կխստացվի զինվորական հավաքներին ներկայանալուց խուսափելու համար պատասխանատվությունըՀայաստանում կխստացվի զինվորական հավաքներին ներկայանալուց խուսափելու համար պատասխանատվությունը
Երևանի քաղաքապետարանում հաղորդել են, թե ով է գլխավորել Նոր Նորք վարչական շրջանըԵրևանի քաղաքապետարանում հաղորդել են, թե ով է գլխավորել Նոր Նորք վարչական շրջանը
Պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր բոլոր եկեղեցիները չուլանացված են․ՓաշինյանՊաշտոնապես հայտարարում եմ, որ մեր բոլոր եկեղեցիները չուլանացված են․Փաշինյան
Տնային կալանքի տակ գտնվող անձինք կկարողանան շարունակել իրենց աշխատանքային գործունեությունըՏնային կալանքի տակ գտնվող անձինք կկարողանան շարունակել իրենց աշխատանքային գործունեությունը
ԱՊՀ երկրները միջպետական հետախուզման ժամանակ կօգտագործեն փաստաթղթերի էլեկտրոնային պատճեններըԱՊՀ երկրները միջպետական հետախուզման ժամանակ կօգտագործեն փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները
Մահվան ելքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ապարան-Քուչակ ճանապարհին, ևս 12 մարդ հոսպիտալացվել է.  ՆԳՆՄահվան ելքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ապարան-Քուչակ ճանապարհին, ևս 12 մարդ հոսպիտալացվել է.  ՆԳՆ
Հայաստանի ՊՆ պատվիրակությունը Չեխիայի Բռնո քաղաքում մասնակցում է պաշտպանության և անվտանգության տեխնոլոգիաների «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսինՀայաստանի ՊՆ պատվիրակությունը Չեխիայի Բռնո քաղաքում մասնակցում է պաշտպանության և անվտանգության տեխնոլոգիաների «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին
Թրամփն Ալիևին հղած ուղերձում աջակցություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանըԹրամփն Ալիևին հղած ուղերձում աջակցություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը
Եվս մեկ ցիկլոն Հայաստան է բերել նոր անձրևներ՝ ամպրոպով և կարկուտովԵվս մեկ ցիկլոն Հայաստան է բերել նոր անձրևներ՝ ամպրոպով և կարկուտով
ԽՍՀՄ-ը նպատակ էր հետապնդում ոչնչացնել անկախ պետության այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լինել Առաջին Հանրապետությունը. Նիկոլ ՓաշինյանԽՍՀՄ-ը նպատակ էր հետապնդում ոչնչացնել անկախ պետության այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լինել Առաջին Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան
Կարդալ ավելին





Փորձագետ. Հայաստանի մանրածախ շուկա Carrefour-ի մուտքի խնդիրը վկայում է հայրենական օլիգարխ-մենաշնորհատերերի երկչոտության մասին
 Շաբաթ, 30 Մարտի 2013 14:12

 Շարունակվում են քննարկումները համաշխարհային խոշորագույն մանրածախ ցանցերից մեկի` ֆրանսիական Carrefour SA-ի հայկական շուկա մուտքի շուրջ: Այն հարցը, թե արդյոք Dalma Garden Mall առևտրի-զվարճալիքների կենտրոնում կբացվի Carrefour հիպերմարկետ, անհանգստացնում է ոչ միայն ԶԼՄ-ներին, այլև բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, անկախ փորձագետների և կառավարող վերնախավին:

ՙԷկոնոմիկայի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում աջակցում է բոլոր խոշոր ներդրողներին: Հայաստանի շուկա Carrefour ցանցի մուտքին պետական մակարդակով ոչ ոք խոչընդոտ չի հարուցում՚, - նշել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Կարեն Վարդանյանը մարտի 29-ին մամուլի ասուլիսում: Նա ավելացրել է, որ Carrefour հիպերմարկետը, հնարավոր է, բացվի մինչև տարեվերջ: Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը ժամկետների ձգձգումը բացատրում է բացառապես պայմանագրերի կնքմանը, տարածքի վարձակալությանն առնչվող գործարար բանակցությունների ընդհատմամբ: ՙCarrefour-ն արդեն Հայաստանում է և աշխատում է մեր երկրում բիզնեսի ծավալման ուղղությամբ՚, - ընդգծել է Վարդանյանը: Carrefour-ի մուտքը հայկական շուկա, նրա կարծիքով, դրականորեն կազդի մրցակցային միջավայրի, բիզնեսի մշակույթի և սպասարկման վրա: Վարդանյանը չի բացառել, որ ցանցում կվաճառվի նաև տեղական արտադրանք, կամ էլ Carrefourժը կզբաղվի հայկական արտադրության ապրանքների ներկայացմամբ արտասահմանում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն իր հերթին տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, թե Carrefour SA-ի Հայաստան մուտքի հարցն  ինչու է այդքան հաճախ քննարկվում: ՙԽոսքը վերաբերում է ընդամենը նոր մանրածախ ցանցի, և անիմաստ է այն համեմատել ազգային կարևորություն ունեցող հարցերի հետ՚, - նշել է խորհրդարանականը: Նրա ասելով, նոր խաղացողի մուտքը, բնականաբար, մտահոգություն է հարուցում երկրի գործարար շրջանակներում, քանի որ հայկական ռիթեյլերներն ստիպված են լինելու մրցակցել համաշխարհային մասշտաբի փորձռառու գործընկերոջ հետ: Սակայն մի բան է շուկայի մասնակիցների արձագաննքը, այլ բան` օրենքը: ՙՀայաստանի օրենսդրությունը ներդրողին թույլ է տալիս 30 րոպեում գրանցել իր ֆիրման և սկսել աշխատանքը մեր երկրում՚, - ընդգծել է խորհրդարանականը: Նա հարց է տվել, թե ինչով կարելի է խոչընդոտել  օտարերկրյա ներդրողին բիզնես ծավալել Հայաստանում: Նրա հարցին պատասխանել է կառավարման բնագավառի փորձագետ  Հարություն Մեսրոպյանը. ՙԱնհեթեթ հարկերով: Եկեք այժ մոռանանք այն տեսլական, ստերիլ Հայաստանը, որի մասին մենք բոլորս երազում ենք. իրական Հայաստանը` դա անբաժան պետական իշխանությունն ու բիզնեսն է, ՙթղթե օրենքները՚ և առողջ շուկայական հարաբերությունների բացակայությունը՚, - նշել է փորձագետը: Նրա կարծիքով, ՙՀայաստանի մանրածախ շուկա Carrefour-ի մուտքի խնդիրը վկայում է հայրենական օլիգարխ-մենաշնորհատերերի երկչոտության մասին: Նրանք վախենում են ցանկացած մրցակցությունից, քանի որ սովոր չեն աշխատել շուկայի կանոններով, այլ սովոր են արտոնությունների և վարչական լծակների կիրառման, ուստի նրանց այդպես մտահոգում է Հայաստան Carrefour-ի մուտքի հեռանկարը՚:

ՙՄյուս կողմից, եթե պատկերացնենք, որ մեր շուկան մենաշնորհված չէ, և Carrefour-ն սկսում է աշխատել Հայաստանում, ինքնին տնտեսավարման  տեղական սուբյեկտներին պետության կողմից ՙպաշտպանության՚ հարց է ծագում՚, - կարծում է փորձագետը: Նրա կարծիքով, ցանկացած խոշոր խաղացողի ի հայտ գալիս այդ սուբյեկտների պաշտպանության հարցը միշտ պետք է բարձրացվի` որպես տնտեսական մրցակցության պաշտպանության միջոց, իսկ ՙօլիգարխներին պաշտպանելու հարկ չկա: Տեսնենք` արդյոք նրանք իրականում այդքան ՙկրուտոյ՚ են՚:

Քննարկման ընթացքում ելույթ է ունեցել նաև ֆրանսահայ ձեռներեց, ՙՓարիզյան սուրճ՚ ընկերության նախկին սեփականատեր Վալերի Աշխեն Գործունյանը: ՙՀայաստանում աշխատելու իմ փորձը ցույց է  տվել, որ երկրում օրենքները չեն գործում, իսկ գործարարները պետության կողմից պաշտպանված չեն՚:

Պատասխանելով այն հարցին թե արդյոք այդ ցանցը կարող է գերիշխող դիրք զբաղեցնել Հայաստանի մանրածախ շուկայում, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը նշել է, որ դա միանգամայն հնարավոր է, եթե տեղական տնտեսավարող սուբյեկտներն իրենց համար համապատասխան հետևություններ չանեն և չբարելավեն իրենց մենեջմենթն ու իրենց ցանցերում սպասարկման որակը: ՙԱյդուհանդերձ, գերիշխող  դիրքի
չարաշահումը հանգեցնում է համապատասխան պատասխանատվության, և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կոչված է կարգավորելու այդ հարցերը՚, - ընդգծել է Կիրակոսյանը:

Նշենք, որ որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայւն, Dalma Garden Mall առևտրի կենտրոնի ղեկավարությունը` ի դեմս ձեռներեց Սամվել Կարապետյանի, այնուըմենայնիվ, չեղյալ է հայտարարել հիպերմարկետի համար առևտրային տարածքի վարձակալության շուրջ պայմանագիրը Carrefour եվրոպական մանրածախ ցանցի հետ: Իսկ այդ իրադարձության գլխավոր ՙմեղավորը՚ հայ օլիգրախ, առաջին անհրաժեշտության ապրանքներ ներմուծող, ՙԵրևան-Սիիթի՚ սուպեմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Աալեքսանյանն է: Dalma Garden Mall-ում այդ տեղեկատվությունը չեն մեկնաբանում, լռում են նաև Հայաստանում Carrefour ներկայացուցիչները: ԱրմԻնֆոյի հավաստի աղբյուրների համաձայն, Երևանում Carrefour հիպերմարկետը պետք է աշխատեր ԱՄԷ շուկայի խոշոր դիվելոփեր-ընկերության` Majid Al Futtaim Holding (MAF) ֆրանչայզինգի (վստահագրման) սկզբունքներով, որը Carrefour սուպերմարկետների ցանցի տարածաշրջանային վստահագրյալն է:

Նշենք, որ ֆրանսիական Carrefour խումբը խանութների թվով (ավելի քան 15 հազար) առաջին տեղն է զբաղեցնում Եվրոպայում և երկրորդը` աշխարհում: Carrefour հիպերմարկետների տեսականին ներառում է մինչև 80 հազար պարենային և ոչ պարենային ապրանքատեսակներ: Ցանցի անձնակազմի ընդհանուր թիվն անցնում է 400 հազարից:

>>>
Hurriyet Daily News. Երևան-Վան չվերթը չեղյալ է հայտարարվել ցածր պահանջարկի առնչությամբ
 Շաբաթ, 30 Մարտի 2013 13:54

 BoraJet ընկերությունը չեղյալ է հայտարարել Երևան-Վան չվերթը` ուղևորների ոչ մեծ թվի առնչությամբ: Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, այդ մասին հայտարարել է Վանի փոխնահանգապետ Մեհմեթ Յուզերը:

BoraJet-ն ընդգծում է, որ այդ որոշումը կայացվել է բացառապես ընկերության կողմից և քաղաքական ենթատեքստ չունի: Թուրքական Ayanis զբոսաշրջային գործակալության ղեկավար Աբդուլլահ Թունչդեմիրն իր հերթին հիասթափություն է արտահայտել չվերթի չեղյալ հայտարարման առնչությամբ, քանի որ արդեն միջոցառումներ էին նախապատրաստել առաջիկա սեզոնի համար: Նա ընդգծել է, թե դա կարող էր կարևոր քայլ դառնալ տարածաշրջանում տնտեսության աշխուժացման համար: ՙՀայկական և  իրանական շուկաներն այնքան մոտ են մեզ, սակայն երկար տարիներ շարունակ մենք հնարավորություն չենք ունեցել բացել դռներն այդ երկրների համար՚, - նկատել է նա:

Մինչդեռ մարտի 29-ին հայկական ՙՆարեկավանք՚ զբոսաշրջային գործակալությունը   հայտարարություն է տարածել` հերքելով այդ տեղեկատվությունը: ՙԱյդ նախագծի նախաձեռնողները նախկինում հեռու էին քաղաքականությունից, սակայն դա երկար չտևեց, և ցավալի է, որ նման խոստումնալից նախաձեռնությունը ձախողվեց՚, - նշվում է հայտարարության մեջ:

Ավելացնենք, որ հայկական ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի պետական վարչությունը ապրիլի 1-ից կդադարեցնի նաև Երևան-Ստամբուլ չվերթը:

>>>
Նաիրա Զոհրաբյան. Բարգավաճներն ու հանրապետականները չեն բանակցում Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների առնչությամբ
 Շաբաթ, 30 Մարտի 2013 13:52

 ԲՀԿ և ՀՀԿ միջև ոչ մի քննարկում չի եղել Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների առնչությամբ: Այդ մասին հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում:

ՙԲՀԿ հանդիպումներ չի անցկացնում հասարակության թիկունքում և չի զբաղվում մանդատներ բաժանելով: Կուսակցությունը կպայքարի հանուն արդար ընտրությունների անցկացման և քաղաքացիների ձայների, որոնք մնում են անլսելի, այլ ոչ թե` ինչ-որ եվրապաշտոնյայի կերատաշտի մոտ տեղի համար՚, - նշել է նա:

Ընդ որում Զոհրաբյանը հրաժարվել է մեկնաբանել Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի դադարեցումը` դա համարելով Հովհաննիսյանի և նրա կուսակցության անձնական գործը: ՙՆման հարցերը հարկավոր է դիտարկել մարդկային տեսանկյունից, այլ ոչ թե մեկնաբանել քաղաքական գործընթացներին զուգընթաց: Դա իր գործն է, և եթե նա անհրաժեշտ է համարել հացադուլ սկսել, իսկ հետո դադարեցնել, նշանակում է` այդպես էր պետք՚, - հայտարարել է պատգամավորը:

>>>
Թերթ. ԱԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում
 Շաբաթ, 30 Մարտի 2013 13:42

 Հայաստանի արտգործնախարարությունում աշխուժորեն քննարկվում են կադրային փոփոխությունների հարցեր, մասնավորապես, ներկայիս արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ապագա պաշտոնը: Այդ մասին գրում է ՙ168 ժամը՚` վկայակոչելով սեփական աղբյուրները:

Ըստ թերթի, Նալբանդյանը կնշանակվի Շվեյցարիայում Հայաստանի դեսպան` Շառլ ազնավուրի փոխարեն: Իսկ նրա պաշտոնում կնշանակվի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով, թերթի տեղեկությունների համաձայն, վաղուց երազում է այդ պաշտոնի մասին:

>>>
Հանրապետականները ողջունում են Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի դադարեցումը և չեն բացառում Սերժ Սարգսյանի հետ երկրորդ հանդիպումը
 Շաբաթ, 30 Մարտի 2013 10:48

Հայաստանի հանրապետական կուսակցությունը ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի դադարեցումը: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

>>>
Առաջիկա օրերին Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
 Շաբաթ, 30 Մարտի 2013 08:48

 Մարտի 30-31-ին, ինչեպս նաև ապրիլի 1-3-ին Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 30-31-ին և ապրիլի 1-ին արևելյան շրջաններում սպասվում է ամպամածություն և մառախուղ:

Ինչպես հաղորդում է ՙՀայհիդրոմետ կենտրոնը՚, քամին կլինի հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա՝ 4-6, արևելյան շրջաններում` 8-10 աստիճանով: Երևանում մարտի 30-31-ին, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

>>>
Թերթ. Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկել են գլխավորել Վերահսկիչ պալատը
 Շաբաթ, 30 Մարտի 2013 08:47

 ՙԺողովուրդ՚ թերթը, վկայակոչելով լավատեղյակ աղբյուրները, գրում է, որ ՀՀ նախագահի պաշտոնի նախկին թեկնածու, ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին գրեթե բաց տեքստով առաջարկվել է գլխավորել, օրինակ, ՀՀ վերահսկիչ պալատը:

Բանն այն է, որ նոյեմբերին լրանալու է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի` Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման 6-ամյա ժամկետը: Մևնույն ժամանակ, ՙԺառանգության՚ փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը, աղբյուրի հավաստմամբ, հերքել է այդ լուրերը:

>>>
Արոնյանը, գործնականում, կորցրեց հավակնորդների մրցաշարում հաղթելու հնարավորությունը
 Շաբաթ, 30 Մարտի 2013 08:46

 Նախօրեին Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտվեց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին: Այդպիսով նա, գործնականում, կորցրեց Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում հաղթելու հնարավորությունը։

Մրցաշարի 12-րդ տուրի մյուս պարտիայում իսրայելցի Բորիս Գելֆանդը միավորները կիսեց Պետեր Սվիդլերի հետ: Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)-Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) և Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)-Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) պարտիաները շարունակվում են: Արոնյանի նկատմամբ հաղթանակից հետո Կրամնիկը հավաքել է 8 միավոր և դարձել մրցաշարի առաջատար: Կարլսենն առայժմ ունի 7,5 միավոր` 11 տուրից հետո: Նրան հետևում է Լևոն Արոնյանը` 6,5 միավորով, Պետեր Սվիդլերը`6 միավորով, Բորիս Գելֆանդը` 5,5 նմիավորով, Ալեքսանդր Գրիշչուկը` 5 միավորով, Վասիլի Իվանչուկը`4 միավորով, Թեյմուր Ռաջաբովը`3,5 միավոր:

Բրիտանական մայրաքաղաքում ընթացող մրցաշարը կավարվի ապրիլի 1-ին: Մրցաշարում հաղթողն իրավունք կստանա խաղալ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ` շախմատային թագը նվաճելու համար:

>>>
Երևանը Բաքվին խորհուրդ է տալիս դադարեցնել նոր բաժանարար գծեր ստեղծելու անհեռանկար քաղաքականությունը
 Շաբաթ, 30 Մարտի 2013 08:45

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն Ադրբեջանին խորհուրդ է տվել դադարեցնել նոր բաժանարար գծեր ստեղծելու անհեռանկար քաղաքականությունը:

Քոչարյանը մեկնաբանել է Բաթումում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի խոսքերը, ով փորձել է եռակողմ համագործակցությունը ներկայացնել որպես Հայաստանի դեմ ուղղված ուղերձ: ՙՕրինաչափ է, որ հակաժողովրդավարական գաղափարախոսությամբ առաջնորդվող երկրի արտգործնախարարը չի հասկանում, որ ժամանակակից աշխարհում ինչ-որ մեկի հետի փոխարեն, ինչ-որ մեկի դեմ բարեկամություն անելն անհեռատեսական է: Վաղուց ժամանակն է, որ Ադրբեջանը դադարեցնի նոր բաժանարար գծեր ստեղծելու իր անհեռանկար քաղաքականությունը, որի նպատակն է ժառանգական ավտորիտար իշխանության պահպանումը՚, - ընդգծել է Քոչարյանը:

>>>
Արամ Կարապետյան: Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է:
 Ուրբաթ, 29 Մարտի 2013 12:55


Պրն. Կարապետյան, փոխզիջումների և երկխոսության պատրաստակամություն ցուցաբերելով`Հայաստանի իշխանությունները և ընդդիմությունը`ի դեմս ՙԺառանգություն՚ կուսակցության ու վերջինիս առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի, այնուամենայնիվ, չեն կարողանում փոխըմբռնման հանգել թվում է, թե տեխնիկական հարցերում: Որքանո՞վ է իրական բանակցությունների սեղանի շուրջ նստելու կողմերի ցանկությունը, և ինչպիսի՞ խնդիրներ է դրանցից յուրաքանչյուրը լուծում: 

Կարծում եմ, որ Հայաստանն այսօր այլ խնդիրներ ունի, ավելի մասշտաբային և էական, քան Սարգսյանի և Հովհաննիսյանի միջև ծավալված նամակագրական ժանրի երկխոսությունը: Այդ նամակագրությունը սոսկ գործող իշխանության փիար է: Սերժ Սարգսյանը ցանկանում է ցույց տալ, որ ինքն օրինական նախագահ է, ընդ որում դրսևորում է կառուցողականություն և ընդդիմությանը` ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, ինչ-ինչ զիջումների գնալու պատրաստակամություն, պատրաստ է ինչ-որ բան փոխել կառավարությունում, մի խոսքով` համազգային իմաստուն առաջնորդի կերպար ստեղծել: Թե ինչ խնդիր է լուծում Րաֆֆի Հովհաննիսյանը, ես չեմ կարող ասել: Իմ քաղաքական գիտելիքներն ինձ հնարավորություն չեն տալիս մինչև վերջ հասկանալ, թե ինչ է ուզում ՙԺառանգության՚ առաջնորդը, ինչու է որոշել հացադուլ հայտարարել, առավել ևս, որ նա արդեն մեկ անգամ Ազատության հրապարակում հացադուլ արել է: Այդ ամենն ինձ համար աղոտ է և անհասկանալի: Ինչևէ, մեկ բան կարող եմ վստահ ասել. Րաֆֆի Հովհաննիսյանն օրինականացրել է Սերժ Սարգսյանի իշխանությունը՝  կամա թե ակամա: Սարգսյանի լեգիտիմությունը Րաֆֆի Հովհաննիսյանի խղճի վրա է: Եթե Հովհաննիսյանի նպատակը Հայաստանում իրավիճակը փոխելն է, ապա նա վաղուց պետք է հասկացած լիներ, որ նույնիսկ եթե Սերժ Սարգսյանը լիովին փոխի կառավարության կազմը, լուծի խորհրդարանը և նշանակի նոր մարզպետներ, ապա այդ դեպքում նույնպես ոչինչ չի փոխվի, եթե համակարգը մնա նախկինը: Հարկավոր է փոխել տնտեսական քաղաքականությունը, կողմնորոշվել աշխարհաքաղաքական վեկտորի առնչությամբ, զարգացնել ժողովրդավարությունը` այդ խոսքի ոչ թե վիրտուալ, այլ իրական իմաստով: Այն, ինչ այսօր տեղի է ունենում, չես անվանի այլ կերպ, քան` ներկայացում, և խելոք մարդիկ դա հասկանում են:

Օրինակ`ԱՄՆ, Գերմանիայի և Լեհաստանի դեսպանները, ովքեր քննադատել են իշխանությունների գործողությունները ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի և վերջինիս հիմնադիր Վարդան Օսկանյանի նկատմամբ...

Կարծում եմ, որ նույնիսկ աֆրիկական որևէ խուլ երկրում չես հանդիպի նման երևույթի, երբ օտարերկրյա  դեսպանները նման բացահայտ և անկողմնակալ ձևով քննադատեն այն երկրի իշխանություններին, որտեղ գտնվում են: Երբ մարդն սկսում է անտեսել խաղի բոլոր կանոնենրը, նա սկսում է խաղալ ինքն իր հետ`գտնվելով ինչ-որ վիրտուալ իրականության մեջ: Կարծում եմ`Հայաստանի իշխանությունների գործողություններն ամբողջովին տեղավորվում են այդ տրամաբանության մեջ: Նրանք անցել են բոլոր սահմանները, իսկ ՙՍիվիլիթասի՚ գործն այդ անհեթեթության, անարխիայի և քաղաքական անգրագիտության դրսևորումներից մեկն է միայն: Նման քաղաքականությունը վերջին հաշվով հանգեցնում է ցնցումների, չեմ վախենում ասել`հեղափոխության:

Կան արդյո՞ք մարդիկ, ուժեր, որոնք կարող են իրենց վրա վերցնել այդ հեղափոխության ղեկը:

Կարծում եմ, որ նրանք այն մարդիկ են, ովքեր այդ ողջ թատերական ներկայացմանը չեն մասնակցում: Դա կլինի ընդհանուր գաղափարով միացած մարդկանց խումբ, այլ ոչ թե քաղաքական ուժ: Հեղափոխություն անում են ոչ թե քաղաքական ուժերը, այլ անձերը, անհատները, կադրերը:

Թույլ տվեք վերադառնալ Օսկանյանի և ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի թեմային:

Կարծում եմ, որ Ազգային անվտանգության ծառայությունն Օսկանյանի և նրա հիմնադրած հիմնադրամի միջոցով փորձում է հայտնաբերել այն մոդուլային հիմնադրամները ու կազմակերպությունները, որոնք ֆինանսավորել են ՙՍիվիլիթասին՚:  Իսկ դրանք թե’ ամերիկյան, թե’ նորվեգական, թե’գերմանական կազմակերպություններ են: Այստեղ նմանություններ եմ տեսնում ռուսական իրավապահ մարմինների հետ, որոնք խուզակություններ են կատարում ոչ առևտրային կազմակերպությունների շենքերում: Հայաստանյան իշխանությունների գործողությունները Արևմուտքի գործադրած վիթխարի ճնշմանը դիմադրելու փորձ է: Իսկ այդ ճնշումը գործադրվում է ընտրախավի և Սերժ Սարգսյանի վրա, ով Արևմուտքի աչքում երբեք օլիգարխիկ համակարգից առանձին չի դիտվում: Արևմուտքը ճնշում է գործադրում գումարի միջոցով, ինչը հայկական օլիգարխիայի կյանքի իմաստն է: Օլիգարխների կուտակած գումարները հիմնականում պահվում են արևմտյան բանկերում, և այսօր արևմտյան ընտրախավերը, ըստ երևույթին, որոշել են թաքցնել այդ գումարները կամ լավագույն դեպքում վերադարձնել միայն 20-30%-ը: Կիպրոսի շուրջ աժիոտաժը և Մոսկվայի նյարդային արձագանքը շատ բան են մեզ ասում: Կիպրոսյան բանկերում ավանդների վրա հարկեր կիրառելու վերաբերյալ Կիպրոսի իշխանությունների որոշումն ուղղակի հարված է ռուսաստանյան օլիգարխների և նրանց հետ փոխկապակցված հայ օլիգարխների շահերին: Հասկանալի է, որ Հայաստանի իշխանությունը դիմադրելու է: Եվ ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի հետապնդումը դիմադրության արդյունք է:

Այս համատեքստում պետք է ուշադրություն դարձնենք նաև Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը: Իր բոլոր առավելություններով և թերություններով հանդերձ, նա կարողացել է Սարգսյանի իշխանության քննադատության դիրքերից հանդես եկող հզոր արևմտամետ ընդդիմադիր կառույց ստեղծել: Այս պայմաններում Սարգսյանը զարմանում է, որ Արևմուտքը գումար չի տալիս վերջինիս: Ավելին, Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար Հայաստանի առջև խիստ պայմաններ են դրվում, և Կիպրոսից հետո Բրյուսելն էլ ավելի կխստացնի իր դիրքորոշումը: Ասեմ ավելին, որքանով ինձ հայտնի է, Եվրամիությունը մտադիր է պայմաններ առաջադրել նաև Ղարաբաղյան հարցում: Իսկ դա արդեն գումարներ չեն: Դա սպառնում է Սերժ Սարգսյանի համար շատ լուրջ հետևանքներով:

Դուք հիշատակեցիք տնտեսական խնդիրները`որպես ամենաարդիականն այսօրվա դրությամբ: Ի՞նչ համարժեք միջոցներ պետք է ձեռնարկի երկրի ղեկավարությունը դրանց լուծման համար:

Առաջին հերթին խոսքը վերաբերում է Աբխազական երկաթուղու բացմանը, արդյունավետ տնտեսական մոդելների մշակմանը, ներդրումների ներգրավմանը: Պետք է ամեն կերպ հասնել երկաթուղու բացմանը: Բայց այսօր ես հայկական կողմից բավարար ջանքներ, նախաձեռնություններ չեմ տեսնում: Դրանք չկան երկու պարզ պատճառով`քաղաքական անհեռատեսություն և վրացական կողմի, Ռուսաստանի, Աբխազիայի հետ, մեր իշխանությունների տեսակետից, երկարատև և տանջալից բանակցությունների մեջ խառնվելու ցանկության բացակայություն. հանկարծ ԱՄՆ-ն էլ կմիջամտի իրավիճակին: Հայաստանի կառավարության համար իրականում ավելորդ գլխացավանք, երկաթուղու բացման շուրջ բանակցությունների տեսքով, հարկավոր չէ: Եթե մենք խելացի լինենք, կկարողանանք խաղալ աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի վրա`քաղելով սեփական օգուտը, ինչպես ժամանակին Իսրայելն արեց:

>>>
Րաֆֆի Հովհաննիսյանը Զատկի օրը հացադուլը կդադարեցնի
 Ուրբաթ, 29 Մարտի 2013 17:23

 Մարտի 31-ին, Զատկի օրը ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը և կսկսի այցելել Հայաստանի մարզեր: Այդ մասին նա հաղորդել է մարտի 29-ի հանրահավաքում:

ՙՀացադուլն այս պայքարում վերջակետ չի դնի: Այն կշարունակվի մինչև ապրիլի 9-ը, իսկ մինչ այդ մենք կայցելենք Հայաստանի մարզեր և կհավաքենք բանակ, որը հետագայում կնվաճի իշխանհությունը՚, - նշել է նա: Ընդ որում Հովհաննիսյանն ընդգծել է, որ չի վախենում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի այն հայտարարությունից,  թե ՙհնարավոր է Հովհաննիսյանի գլուխը ջարդեն քարերով` ինչպես վայել է օձերին՚, և Խաչատրյանին հրավիրում է ՙմենամարտի՚` ապրիլի  1-ին Կապանի հրապարակում:

Հովհաննիսյանի ելույթի ժամանակ Ազատության հրապարակ են եկել կանաչ ակտիվիստները` Եղիա Ներսիսյանի ղեկավարությամբ: Նրանք բարձրացել են  Ալեքսանդր Սպենդիարովի հուշարձանի վրա և այնտեղից աջակցություն հայտնել Հովհաննիսյանին, սակայն քաղաքային ոստիկանության աշխատակիցները նրանց խնդրել են վայր իջնել,  ինչը դժգոհություն է հարուցել հավաքվածների շրջանում: Արդյունքում` միջամտել է Րաֆֆի Հովհաննիսյանը և  ակտիվիստներին խնդրել միանալ հավաքվածներին ու այդպես լսել իր ելույթը, ինչից հետո ակտիվիստները հաճույքով զիջել են դիրքերը:

>>>
Global Finance ամսագիրը նշել է Հայաստանի լավագույն բանկը
 Ուրբաթ, 29 Մարտի 2013 17:22

 Global Finance ամսագիրը Հայաստանում լավագույն բանկ է ճանաչել  Ամերիաբանկը, իսկ Ասիա-Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի բանկերի շրջանում լավագույն է ճանաչվել HSBC. Global Finance-ը Վրաստանի լավագույն բանկ է ճանաչել TBC Bank, Ադրբեջանի լավագույն բանկ` AccessBank: Ինչպես հաղորդում է Global Finance կայքը, հաղթողների պարգևատրման արարողությունը  կկայանա ս.թ. հոկտեմբերի 12-ին Վաշինգտոնում: Զարգացող շուկաների լավագույն բանկերի մանրամասն ցուցակը կհրապարակվի ամսագրի մայիսյան թողարկման էջերում:

Ընտրությունը կատարվել է 22 երկրների բանկերի շրջանում: Հաղթողները որոշվել են ըստ այնպիսի չափանիշների, ինչպես` ակտիվների աճը, շահութաբերությունը, ռազմավարական փոխհարաբերությունները, հաճախորդների սպասարկման որակը, մրցունակ գներն ու ինովացիոն ապրանքները:

Արդեն 20 տարի է, ինչ Global Finance ընտրում և հրապարակում է զարգացող երկրների լավագույն բանկերին: Ամսագրի տեսությունն առնչվում, է Լատինական Ամերիկայի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Ասիա-Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի, Մերձավոր արևելքի և Աֆրիկայի լավագույն բանկերին: ՙՅուրաքանչյուր տարածաշրջան և առանձին երկիր եզակի մարտահրավեր են բանկերի և նրանց հաճախորդների համար, հատկապես, բարդ պայմաններում, որոնցում գտնվում են համաշխարհային ֆինանս ական շուկաները՚, - ընդգծել է Global Finance հրատարակիչ Ջոզեֆ Ջիարեպուտոն: 

>>>
ՀՖՖ նախագահ. Հայկական ֆուտբոլը ՙվերականգնման՚ կարիք չունի, այն վաղուց վերականգնված է
 Ուրբաթ, 29 Մարտի 2013 17:21

 Չափսոսալով Վարդան Մինասյանին հասցեագրված իմ հայտարարությունների և գովասանքի համար, չնայած Չեխիայի հետ խաղում հավաքականի պարտությանը, և չկարծելով, թես սխալվել եմ, համոզված եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը կշարունակի աշխատել այդ պաշտոնում: Այդ մասին մարտի 29-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

ՙՊահպանելով Մինասյանի պրոֆեսիոնալիզմի մասին բարձր կարծիքը, ով կարողացել է ստեղծել կոլեկտիվ, նոր ոճ, ճիշտ չեմ համարում, որ նա այն լքել է այս փուլում: Գլխավոր մարզիչը մեղավոր չէ, որ ֆուտբոլիստները երեք խաղ անընդմեջ չեն կարողացել լիարժեք խաղ ցուցադրել, իրենց դրսևորել: Նա զուսպ պրոֆեսիոնալ է՝ նվիրված իր թիմին: Հայկական ֆուտբոլը բնավ վերականգնման կարիք չունի, այն վաղուց վերականգնվել է, թեև կան ֆուտբոլիստներ, որոնք իրենց պատշաճ չեն դրսևորել, բացթողումներ, սակայն դրանք մեր ներքին հարցերն են, որոնք կլուծվեն: Ինձ համար անհամեմատ ավելի հաճելի է խոսել երիտասարդ ֆուտբոլիստների մասին, որոնք, չնայած որոշակի սխալներին, իրենց լավ են դրսևորել, օրինակ, Տարոն Ոսկանյանը՚, -  նկատել է Հայրապետյանը:

Պատասխանելով լրագրողների այն հարցերին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են լուրերն այն մասին, որ թիմը բաժանված է խմբավորումների, Հայրապետյանը հայտարարել է, թե իր գլխավորած կառույցում խմբավորումներ չեն կարող լինել:

>>>
Եվրատեսիլում Հայաստանը հանդես կգա 11 համարի ներքո
 Ուրբաթ, 29 Մարտի 2013 14:53

 Մայիսի 16-ին Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչում Հայաստանը հանդես գկա 11 համարի ներքո: Այս տարի, ի տարբերություն նախորդների, Եվրատեսիլի մասնակից երկրների ելույթների կարգը որոշել է ոչ թե վիճակահանությունը, այլ` մրցույթի պրոդյուսերները:

Մայիսի 16-ին առաջինը ելույթ կունենա Լատվիան, այնուհետև` Սան Մարինոն, Մակեդոնիան, Ադրբեջանը,  Ֆինլանդիան, Մալթան , Բուլղարիան, Իսլանդիան, Հունաստանը,  Իսրայելը, Հայաստանը, Հունգարիան, Նորվեգիան, Ալբանիան, Վրաստանը, Շվեյցարիան,  Ռումինիան:

ՙԵվրատեսիլ-2013՚-ը կընթանա մայիսի 14-18-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում:

>>>
Հայտնի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին Երևանին խոստանում է երեկո տանգոյի ոճով
 Ուրբաթ, 29 Մարտի 2013 14:50

Մարտի 30-ին Երևանում ելույթ կունենա հայտնի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին` Հայաստանի կամերային նվագախմբի հետ: Երեկոյի ծրագիրը խոստանում է լինել հագեցած ու հետաքրքիր` Գլազունովից մինչև Նինո Ռոտա, Գերշվինից մինչև Էնիո Մորիկոնե:

Ինչպես Մոնդելչին խոստովանել է մարտի 29-ի մամուլի ասուլիսում, նա, որպես երաժիշտ, բաց է տանգոյի և ջազի համար: Լինի դասական երգացանկ, կամ էլ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, սաքսոֆոնահարը միշտ պատրաստ է իր ելույթներում սիրտ ու հոգի ներդնել: Մոնդելչին նշել է, որ դուդուկի մեծ երկրպագու է, և, ի նշան հայկական երաժշտության հանդեպ իր  սիրո, նա հանդիսատեսի համար անակնկալ է պատրաստել, համերգի ընթացքում կհնչի հայտնի հայկական ստեղծագործության իր մշակումը: Երաժիշտն առաջին անգամ չէ հանդես գալիս Հայաստանում, և առաջիկա համերգը կլինի նրա երրորդ համագործակցությունը Կամերային նվագախմբի հետ:

Ֆեդերկո Մոնդելչին համարվում է ժամանակակից առաջատար սաքսաֆոնահարներից: Հայրենի Իտալիայում նա ելույթ է ունեցել որպես մենակատար բոլոր գլխավոր նվագախմբերի հետ` ներառյալ Լա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Մոնդելչիի ՙհյուրախաղերի ցանկը՚ ներառում է Եվրոպան, ԱՄՆ, Ճապոնիան, ինչպես նաև Ռուսաստանը, որտեղ նա  հասցրել է հանդես գալ Մոսկվայի  կամերային նվագախմբի հետ` Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, և Յուրի Բաշմետի ՙՄոսկվայի մենակատարների՚ հետ:

>>>
Հայաստանի օմբուդսմենը ոչ մի պարտավորություն չունի իշխանության կուսակցության հանդեպ, և անհրաժեշտության դեպքում իրավունք ունի նրան քննադատել
 Ուրբաթ, 29 Մարտի 2013 13:24

Հայաստանի օմբուդսմենը ոչ մի պարտավորություն չունի իշխանության կուսակցության հանդեպ, և անհրաժեշտության դեպքում իրավունք ունի նրան քննադատել: Այդ մասին մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարել է այսօր մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե 2011  թվականին պաշտպանի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրած ՀՀԿ որքանով գոհ է նրա գործունեությունից:

Անդրեասյանը հիշեցրել է, որ  2011 թվականի մարտին իրեն ընտրել է խորհրդարանական մեծամասնությունը, նրա օգտին քվեարկել է այն ժամանակվա կոալիցիան` ի դեմս ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի, և եթե Ազգային ժողովը մի պահ դժգոհ լինի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից, ապա կարող է կազմակերպել նոր օմբուդսմենի ընտրություններ: ՙԵս երախտապարտ եմ կառավարող կոալիցիային իմ նկատմամբ վստահության հնամար, սակայն ես նրան ոչնչով պարտական չեմ՚, - ասել է Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ իր ամենամյա զեկույցում օմբուդսմենը քննադատության էր ենթարկել Երևանի քաղաքապետի գործունեությունը, ինչը բավականին բացասական արձագանք է հարուցել իշխանության կուսակցության մի շարք ներկայացուցիչների շրջանում:

>>>
ԼՂՀ վարչապետ. Երևանի և Ստեփանակերտի միջև առաջին չվերթը կարող է կայանալ արդեն 2013 թվականի գարնանը
 Ուրբաթ, 29 Մարտի 2013 13:21

 Երևանի և Ստեփանակերտի միջև առաջին չվերթը կարող է կայանալ արդեն 2013  թվականի գարնանը: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ֆրանսիական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը կայացել է նրա Փարիզ այցի շրջանակում, գրում է Le Monde-ը:

Նա նշել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի շինարարությունն ավարտվել է, սակայն չվերթների ամսաթվերը դեռ չեն  հստակեցվել: ՙՍտեփանակերտի օդանավակայանի հարցն անհրաժեշտ է լուծել ոչ թե քաղաքական, այլ հումանիտար տեսանկյունից, քանի որ մարդն ազատ տեղաշարժի իրավունք ունի` ինչպես ցամաքով, այնպես էլ օդով՚, - ասել է Հարությունյանը:

>>>
ՙԱրմավիան՚ որոշում է կայացրել 2013թ. ապրիլի 1-ից դադարեցնել թռիչքները
 Ուրբաթ, 29 Մարտի 2013 13:19

ՙԱրմավիան՚ որոշում է կայացրել 2013թ. ապրիլի 1-ից դադարեցնել թռիչքները: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ընկերության մամլո ծառայությունում:

Նշենք, որ նախօրեին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Արտյոմ Մովսիսյանը նշել էր, որ ՙԱրմավիայի՚ կապիտալին պետության մասնակցության հարցը չի քնարկվում:  Բացի այդ, չի բացառվում, որ ավիաընկրության ֆինանսական վիճակը կարող է տանել սնանկացման: Նա հիշեցրել է, որ կառավարության և ՙԱրմավիայի՚ միջև
տասնամյա պայմանագրի գործողության վերջնաժամկետը, որով ընկերությանը տրամադրվել է բոլոր ուղություններով ավիափոխադրումներ իրականացնելու բացառիկ իրավունք, լրանում է 2013 թվականի ապրիլի 22-ին: Մովսիսյանը փաստորեն բացառել է ՙԱրմավիայի՚ հետ նոր պայմանագիր կնքելու հնարավորությունը: Նա հաղորդել է, որ ներկայումս կառավարությոնում ինտենսիվ քննարկումներ են ընթանում Հայաստանում քաղաքացիական ավիացիայի զարգացման քաղաքականության ուղղություններն ընտրելու շուրջ: Միաժամանակ նա նշել է, որ
արտասահմանյան ոչ մի ընկերություն դեռ չի դիմել ՔԱԳՎ`ուղևորափոխադրումների կազմակերպման բացառիկ իրավունք ստանալու համար:

ՙԱրմավիա՚ ազգային ավիաընկերությունն ստեղծվել է 1996 թվականին Միխայիլ Բաղդասարովի կողմից, ով այն վաճառել է ռուսական S7-ին: 2005 թվականին S7 ընկերության բարժետոմսերի ողջ փաթեթը վերադարձվել է ՙՄիկա Լիմիթիդի՚ նախագահին` հարկային ծառայությունների խիստ ճնշման ներքո: Այսօրվա դրությամբ ՙԱրմավիան՚ 40 ուղղություններով ավելի քան 100 չվերթ է իրականացնում դեպի աշխարհի 20 երկրներ: Ընկերության պարտքերը, տարբեր տվյալներով, գնահատվում են 50-ից մինչև 110 մլն ԱՄՆ դոլար: Վերջերս ԱրմԻնֆո-ին բացառիկ հարցազրույցում Միխայիլ Բաղդասարովը նշել է, որ ՙԱրմավիայի՚ 127 մլն դոլար պարտքի մասին հաղորդումներն ակնհայտորեն չափազանցված են: ՙՊարզապես, մենք մտադիր ենք ավիաընկերությունը վաճառել նշված գումարով, որում ներառված են թե ընկերության պարտքերը, թե ներդրումները, թե շահույթը, թե ինձ հասանելիք գումարը՚, - նշել է Մ.Բաղդասարովը:

>>>
Armavia airline adopts a decision to suspend flights starting April 1 2013
 Ուրբաթ, 29 Մարտի 2013 12:58

Armavia national air carrier of Armenia has adopted a decision to suspend flights starting April 1 2013, the company's press-service told ArmInfo. 

Earlier on Thursday, Head of the Chief Civil Aviation Department of Armenia Artyom Movsesyan said that the Armenian Government is not going to obtain a stake in Armavia. He said that the company's current credit standing may push it to bankruptcy.  Movsesyan said that the company's ten-year contract with the Government expires on Apr 22 2013. "I don't think that a new contract will be signed as Armavia does not have enough funds for meeting its obligations.  He
said that the Armenian authorities are considering how to further develop civil aviation: to create a state-owned air company, to invite a private operator, to liberalize the market or to adopt the open sky policy. He said that no single foreign air company has yet applied for the right to provide civil air services in Armenia.

Bagdasarov set up Armavia in 1996 and. In 2005 pressured by the Armenian tax authorities, S7 gave the company back to Bagdasarov. Today Armavia carries out over 100 flights to over 40 destinations in 20 countries.  As of today the total debt of the national air carrier of Armenia, Armavia, is no more than $50mln, the owner of Armavia, President of Mika Limited Mikhail Bagdasarov said in an interview with ArmInfo. He said that the reports that the company owes $127mln
are not true.  "Simply we would like to sell it for as much, and this sum includes not only our debts but also investments, profits and my dividends," Bagdasarov said.

>>>
Երևանում ելույթ կունենա Candoco բրիտանական համույթը
 Ուրբաթ, 29 Մարտի 2013 12:54

Մարտի 30 և 31-ին Երևանում ելույթ կունենա Candoco բրիտանական համույթը: 1991թ. ստեղծված Candoco պարային խումբը, որում ընդգրկված են նաև սահմանափակ հնարավորություններով պարողներ, կոտրում է մարդկային կարողությունների մասին կարծրատիպերը, ցույց տալիս մարդկային անսահման հնարավորությունները:

Հունվարի 31-ից մինչև փետրվարի 1-ը Candoco բրիտանական պարային համույթը Երևանում վարպետության դասեր է անցկացրել խուլուհամրերի համար: Հայկական ՄԻՀՐ թատրոնի մասնակիցների հետ միասին Candoco պարային խմբի անդամները կիսվել են իրենց փորձով և ներկայացրել ժամանակակից պարի տեխնիկան: Candoco անվանումն առաջացել է ՙcan do՚-ից`կարող եմ անել:

Candoco պարային համույթի հյուրախաղերը կազմակերպվել են British Counsil-ի աջակցությամբ:

>>>



Մեկնաբանվողներ
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում