ԲՀԿ և ՀՀԿ միջև ոչ մի քննարկում չի եղել Երևանի ավագանու խորհրդի ընտրությունների առնչությամբ: Այդ մասին հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում:
ՙԲՀԿ հանդիպումներ չի անցկացնում հասարակության թիկունքում և չի զբաղվում մանդատներ բաժանելով: Կուսակցությունը կպայքարի հանուն արդար ընտրությունների անցկացման և քաղաքացիների ձայների, որոնք մնում են անլսելի, այլ ոչ թե` ինչ-որ եվրապաշտոնյայի կերատաշտի մոտ տեղի համար՚, - նշել է նա:
Ընդ որում Զոհրաբյանը հրաժարվել է մեկնաբանել Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի դադարեցումը` դա համարելով Հովհաննիսյանի և նրա կուսակցության անձնական գործը: ՙՆման հարցերը հարկավոր է դիտարկել մարդկային տեսանկյունից, այլ ոչ թե մեկնաբանել քաղաքական գործընթացներին զուգընթաց: Դա իր գործն է, և եթե նա անհրաժեշտ է համարել հացադուլ սկսել, իսկ հետո դադարեցնել, նշանակում է` այդպես էր պետք՚, - հայտարարել է պատգամավորը: