Շաբաթ, 30 Մարտի 2013

Արոնյանը, գործնականում, կորցրեց հավակնորդների մրցաշարում հաղթելու հնարավորությունը

Արոնյանը, գործնականում, կորցրեց հավակնորդների մրցաշարում հաղթելու հնարավորությունը

 Նախօրեին Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտվեց ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին: Այդպիսով նա, գործնականում, կորցրեց Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում հաղթելու հնարավորությունը։

Մրցաշարի 12-րդ տուրի մյուս պարտիայում իսրայելցի Բորիս Գելֆանդը միավորները կիսեց Պետեր Սվիդլերի հետ: Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)-Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) և Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)-Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) պարտիաները շարունակվում են: Արոնյանի նկատմամբ հաղթանակից հետո Կրամնիկը հավաքել է 8 միավոր և դարձել մրցաշարի առաջատար: Կարլսենն առայժմ ունի 7,5 միավոր` 11 տուրից հետո: Նրան հետևում է Լևոն Արոնյանը` 6,5 միավորով, Պետեր Սվիդլերը`6 միավորով, Բորիս Գելֆանդը` 5,5 նմիավորով, Ալեքսանդր Գրիշչուկը` 5 միավորով, Վասիլի Իվանչուկը`4 միավորով, Թեյմուր Ռաջաբովը`3,5 միավոր:

Բրիտանական մայրաքաղաքում ընթացող մրցաշարը կավարվի ապրիլի 1-ին: Մրցաշարում հաղթողն իրավունք կստանա խաղալ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ` շախմատային թագը նվաճելու համար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն