Երևանի և Ստեփանակերտի միջև առաջին չվերթը կարող է կայանալ արդեն 2013 թվականի գարնանը: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ֆրանսիական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը կայացել է նրա Փարիզ այցի շրջանակում, գրում է Le Monde-ը:
Նա նշել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի շինարարությունն ավարտվել է, սակայն չվերթների ամսաթվերը դեռ չեն հստակեցվել: ՙՍտեփանակերտի օդանավակայանի հարցն անհրաժեշտ է լուծել ոչ թե քաղաքական, այլ հումանիտար տեսանկյունից, քանի որ մարդն ազատ տեղաշարժի իրավունք ունի` ինչպես ցամաքով, այնպես էլ օդով՚, - ասել է Հարությունյանը: