Ուրբաթ, 29 Մարտի 2013

Րաֆֆի Հովհաննիսյանը Զատկի օրը հացադուլը կդադարեցնի

Րաֆֆի Հովհաննիսյանը Զատկի օրը հացադուլը կդադարեցնի

 Մարտի 31-ին, Զատկի օրը ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը և կսկսի այցելել Հայաստանի մարզեր: Այդ մասին նա հաղորդել է մարտի 29-ի հանրահավաքում:

ՙՀացադուլն այս պայքարում վերջակետ չի դնի: Այն կշարունակվի մինչև ապրիլի 9-ը, իսկ մինչ այդ մենք կայցելենք Հայաստանի մարզեր և կհավաքենք բանակ, որը հետագայում կնվաճի իշխանհությունը՚, - նշել է նա: Ընդ որում Հովհաննիսյանն ընդգծել է, որ չի վախենում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի այն հայտարարությունից,  թե ՙհնարավոր է Հովհաննիսյանի գլուխը ջարդեն քարերով` ինչպես վայել է օձերին՚, և Խաչատրյանին հրավիրում է ՙմենամարտի՚` ապրիլի  1-ին Կապանի հրապարակում:

Հովհաննիսյանի ելույթի ժամանակ Ազատության հրապարակ են եկել կանաչ ակտիվիստները` Եղիա Ներսիսյանի ղեկավարությամբ: Նրանք բարձրացել են  Ալեքսանդր Սպենդիարովի հուշարձանի վրա և այնտեղից աջակցություն հայտնել Հովհաննիսյանին, սակայն քաղաքային ոստիկանության աշխատակիցները նրանց խնդրել են վայր իջնել,  ինչը դժգոհություն է հարուցել հավաքվածների շրջանում: Արդյունքում` միջամտել է Րաֆֆի Հովհաննիսյանը և  ակտիվիստներին խնդրել միանալ հավաքվածներին ու այդպես լսել իր ելույթը, ինչից հետո ակտիվիստները հաճույքով զիջել են դիրքերը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն