Arminfo.info



Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանըՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Լրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբԼրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբ
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35
"Մայր Հայաստան" դաշինքն ուսանողությանը կոչ է անում ոտքի կանգնել՝ ի աջակցություն տավուշցիների
DG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համարDG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համար
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ
Ընդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրելԸնդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրել
Ղազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններումՂազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններում
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը Հայաստանի իրավապահ մարմիններից պահանջում է հետաքննել Բագրատ Սրբազանի հանցագործության մասին հաղորդումը
Ընդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրանԸնդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրան
Հայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. ԹաթոյանՀայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. Թաթոյան
Հայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետՀայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետ
Մկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ էՄկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ է
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. ԱլիևՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. Ալիև
Վերսկսվել են գործողությունները՝ ի պաշտպանություն Տավուշի գյուղերի բնակիչներիՎերսկսվել են գործողությունները՝ ի պաշտպանություն Տավուշի գյուղերի բնակիչների
Դեսպան. Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը դեպի ԵՄ սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համարԴեսպան. Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը դեպի ԵՄ սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համար
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացըՓաշինյանն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացը
Բլինքենն առանձնազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետԲլինքենն առանձնազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
Պրոֆեսոր. եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, ապա նահանջ է սկսվելուՊրոֆեսոր. եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, ապա նահանջ է սկսվելու
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան
Կրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտինԿրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետԹբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետ
Բագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվինԲագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվին
Մի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասինՄի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
Փաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթովՓաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասինՀայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբ
ԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համարԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համար
Կիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքովԿիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով
Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից 
Միջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ ՎարդանյանՄիջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ Վարդանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-իՀայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-ի
Հայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթՀայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթ
Անհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր ԽաչատրյանըԱնհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
Բեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայովԲեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայով
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցություններըԱլիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները
Պատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուցՊատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուց
Հայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունըՀայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունը
Կարդալ ավելին





Հայաստանի նախագահության ևս մեկ թեկնածու էլ է առաջարկում բոյկոտել ընտրությունները
 Ուրբաթ, 11 Հունվարի 2013 11:57

 Հայաստանի նախագահության ևս մեկ թեկնածու, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանն առաջարկում բոյկոտել 2013 թվականի մարտի 18-ի նախագահական ընտրությունները:

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հանդես է եկել բաց նամակով, որը ներկայացնում ենք ստորև.

ՙՀՀ նախագահի թեկնածուներ Արամ Հարությունյանին, Արման Մելիքյանին, Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին, Վարդան Սեդրակյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին.

Հարգարժա՛ն պարոնայք, հանրությունը, որի իրավունքները երաշխավորված չեն, իսկ պետական իշխանությունը ամբողջությամբ գտնվում է մեկ քաղաքական ուժի ձեռքում, ըստ էության զրկված է իր Սահմանադրությունից։

 Քաղաքական գործիչը նա է, ով իր վրա է վերցնում է հանրության շահերը պաշտպանելու պարտքը։ Այսօր մենք ունենք իրավունք` ձեւավորելու Հայաստանի համար նոր քաղաքական օրակարգ։ Դրա հետ մեկտեղ, մեզ վրա է դրված երկրի քաղաքական ապագան որոշելու պատասխանատվությունը։ Առաջարկում եմ միասնաբար դուրս գալ ՀՀԿ-ի կողմից նախագծված ու կանխորոշված ընտրությունների ընտրապայքարից եւ միահամուռ նախաձեռնել երկրում համընդհանուր քաղաքացիական շարժում` հանուն արմատական փոփոխությունների։ Համոզված եմ, որ քրեաօլիգարխիկ համակարգի դեմ ուղղված քաղաքացիական շարժումը, որի առաջնորդները կլինեն Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը, հաջողությամբ կպսակվի։ Նաեւ հավատում եմ, որ Նախագահի մյուս թեկնածուները եւս, ճիշտ գնահատելով իրավիճակը, ազգային շահը կգերադասեն անձնական շահից։ Հանրությունը մեզանից գործնական քայլեր է սպասում, այլ ոչ թե անիմաստ պայքար, այսպես կոչված, երկրորդ տեղի համար: Կոչ եմ անում` մինչեւ ս.թ. հունվարի 15-ը միասնական ինքնաբացարկով սկիզբ դնել Հայաստանի Հանրապետությունում նոր քաղաքական իրադրության՚,-նշել է նա ՙՖեյսբուքի՚ իր էջում։

Նշենք, որ նախօրեին նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՙԱզգային համաձայնություն՚ կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը: Իսկ նախագահական ընտրություններին մասնակցում է 8 թեկնածու, այդ թվում, Սերժ Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ինչպես նաև Արամ Հարությունյանը:

>>>
Հրանտ Բագրատյանը ներկայացրել է իր նախընտրական տնտեսական ծրագիրը
 Ուրբաթ, 11 Հունվարի 2013 11:55

 ՙԱզատություն՚ կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իր կայքը, որում ներկայացված է նրա տնտեսական ծրագիրը:

ՙԲարեկամներ։ Կարող եք այցելել www.bagratyanpresident.am կայքը և ծանոթանալ իմ նախընտրական տնտեսական ծրագրի հետ՝ ՙԸնդամենը 100 քայլ մինչև սոցիալական արդարություն՚։ Բացի այդ, շուտով կայքում կլինեն նաև արտաքին քաղաքականության ուրվագծերը և ՀՀ քաղաքական բարեփոխումների կոնցեպտները։ Վերը նշված տնտեսական ծրագիրը ես համարում եմ այն ձեռնոցը, ինչը նետում եմ իշխանությանը։ Այն ծրագիր է բառի բուն իմաստով. կարգախոսների կամ ցանկությունների շարան չէ, կոնցեպրիա չէ, ծրագրային դրույթներ չէ։ Այն սահմանափակ ժամանակի և ռեսուրսների մեջ գործուղությունների համակցություն է, ելքային կոնկրետ արդյունքներով։

Նշժվում է, որ առաջիկայում կտպագրվի դրա գրքույկային տարբերակը, կլինի պաշտոնական շնորհանդես։ Այնպես որ ծրագրում որոշակի, ոչ շատ էական, փոփոխություններ կլինեն։ ՙՇնորհակալություն եմ հայտնում ընկերներիս և ուսանողներիս, թանկագին դիտողությունների համար։ Իշխանությունը չներկայացնող թեկնածուներին՝ խնդրեմ եթե դուք էլ ինձ տրամադրեք ձեր ծրագրերը (կրկնում եմ, սահմանափակ ժամանակի ու ռեսուրսների մեջ մակրոտնտեսական գործունեության պլան, այլ ոչ թե պարզապես ցանկություններ), ապա մեծ հաճույքով կմասնակցեմ ցանկացած բանավեճի՚,- գրել է Բագրատյանը։

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ
 Ուրբաթ, 11 Հունվարի 2013 11:54

ԱրմԻնֆո գործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 408.5 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`541.5 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`13.15 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 410 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 541.5 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13.6 դրամ:

>>>
Ստամբուլում սպանել են հերթական հային
 Ուրբաթ, 11 Հունվարի 2013 08:04

 Ստամբուլում սպանել են հերթական հային: Ինչպես հաղորդում է Haberturk-ը, հայկական դպրոցի ուսուցիչ, 40-ամյա ուսուցիչ Իլքեր Շահինը, գտնվել է Քադրքյոլ թաղամասի իր բնակարանում, վիզը կտրված:

Արամյան դպրոցում 9 տարի դասավանդած 40-ամյա Իլքեր Շահինից օրեր շարունակ որևէ տեղեկություն չստացած գործընկերները որոշել են այցելել նրա տուն։ Դուռը փակ տեսնելով` նրանք կասկածել են և դիմել ոստիկանություն։ Ոստիկանությունը, մտնելով տուն, սարսափելի պատկերի է ականատես եղել. նրանք հայտնաբերել են հայ տղամարդու դին՝ վիզը կտրված։ Նրանք ենթադրում են, որ սպանության զոհ դարձած Շահինը երկար ժամանակ պայքարել է մարդասպանի կամ մարդասպանների դեմ։

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Ստամբուլում տարեց հայուհի էր սպանվել։  Մարդասպանը դարձյալ կտրել էր նրա պարանոցը։ Մեկ այլ հարձակում էր իրականացվել ևս մեկ տարեց հայուհու վրա. թեև վերջինիս կյանքը հաջողվել էր փրկել, սակայն նա կորցրել էր մի աչքը։

>>>
Թերթ. Հայաստանի նախկին արտգործնախարարը ձեռնարկել է Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու անհաջող փորձ
 Ուրբաթ, 11 Հունվարի 2013 08:03

Հայաստանի նախկին արտգործնախարար, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունից ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը ձեռնարկել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու անհաջող փորձ:

Ինչչես գրում է ՙԺամանակ՚ թերթը, հղումներ կատարելով սեփական աղբյուրներին, հունվարի 10-ին Օսկանյանը ԲՀԿ գրասենյակ է գնացել, որը գտնվում է Երևանի կոնյակի-գինու-օղու գործարանում, կուսակցության առաջնորդի հետ հանդիպելու նպատակով: Ըստ հրապարակման, սպասելով այնտեղ մոտ 2 ժամ, Օսկանյանն այդպես էլ չի արժանացել Ծառուկյանի ընդունելությանը: ՙՊարզ չէ, թե ինչ հարց է նախատեսել քննարկել Ծառուկյանի հետ Օսկանյանը՚,-գրում է թերթը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ԲՀԿ առաջնորդը հրաժարվել էր առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելուց, հայտարարելով, որ չի սատարելու որևէ թեկնածուի:

>>>
Բավրա-Աշոցք ճանապարհին 50 ավտոմեքենա է հայտնվել խցանման մեջ
 Հինգշաբթի, 10 Հունվարի 2013 19:14

Բավրա-Աշոցք ավտոճանապարհին ՙՖորդ՚ մակնիշի մարդատար և ևս  50 ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ն:

Հունվարի 10-ի` ժամը 17.00-ի դրությամբ, բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են: Փակ են Սելիմի լեռնանցքը, Ամասիա-Աշոցք-Գյումրի, Թորոս-Բավրա, Առափի-Հայկավան-Ոսկեհասկ, Թալին-Արթիկ-Ապարան, Վերին Գետաշեն-Մադինա, Ալագյազ-Սպիտակ, Հրազդան-Մեղրաձոր, Հատիս-Զովաշեն, Մեղրաձոր-Հանքավան, Արագածի և Ապարանի միջհամայնքային բոլոր ավտոճանապարհները:

Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Տիգրանաշեն գյուղի ՙՔյարքիի ոլորաններ՚ կոչվող հատվածը, Երևան-Գյումրի, Գյումրի-Ցողամարգ, Բերդ-Ճամբարակ, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Երևան-Վանաձոր, Գավառ-Մարտունի-Վարդենիս, Երևան-Մեղրի ավտոճանապարհի ՙԶանգեր՚ կոչվող ճանապարհահատվածը, Երևան-Սևան ավտոճանապարհը, ինչպես նաև Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի և Անիի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

>>>
Հայաստանի գլխավոր մարքսիստ. Ես եղել եմ ու կմնամ նախագահական աթոռի լավագույն թեկնածուն
 Հինգշաբթի, 10 Հունվարի 2013 19:11

Հայստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը հրաժրվեց մասնակցել նախագահական աթոռի համար մղվող պայքարին: Չնայած դրան, Հայաստանի գլխավոր մարքսիստն իր կողմնակիցներին կոչ է արել չհուսահատվել: ՙԱնհրաժեշտության դեպքում ես թատերաբեմ դուրս կգամ` ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին՚,-ընդգծել է նա այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում:

Ըստ մարքսիստի, ՙքաղաքական լուսավորության՚ տեսանկյունից իր մասնակցությունը նախագահական ընտրություններին կլիներ անհրաժեշտություն: ՙԵս եղել եմ ու կմնամ նախագահական աթոռի լավագույն թեկնածուն՚,-համեստորեն ասել է նա: Սակայն, ինչպես պարզվեց, նրան առաջին հերթին հիասթափեցրել է Հայաստանի Ընտրական օրենսգիրքը, ՙորը հենված է կոռուպցիայի, պռոտեկցիայի և բարոյա-հոգեբանական տեռորի վրա՚:

ՙՔաղաքական որոշ թութակներ պնդում են, որ Սերժ Սարգսյանն ընտրություններում չունի մրցակից: Սակայն դա կարելի պնդել միայն նրա հնարավորությունների ու ընտրական տեխնոլոգիաների առումով, որոնք կօգտագործվեն թագը գրավելու համար՚,-հայտարարել է նա:

Միևնույն ժամանակ մարքսիստը նկատել է, որ վերընտրվելուց արդեն մեկ տարի անց Սարգսյանի համար բավականին դժվար կլինի առանց գաղափարական և տնտեսական փորձ ունեցող շրջապատի իշխանությունը պահպանելը: ՙԵթե նրան չօգնեն, ապա նա կհայտնվի քաղաքական ցայտնոտում՚,-ասել է նա: Այսպիսով, ըստ Հակոբյանի, ներքաղաքական իրավիճակը պահանջում է ազգի կոնսոլիդացում:

Միևնույն ժամանակ, մարքսիստն ուղղակիորեն չի խոսել այն մասին, թե ինքն անձամբ պատրա՞ստ է արդյոք այդ կոնսոլիդացիային: ՙԵթե իմ գլխավոր պահանջը` գաղափարական և տնտեսական նոր ուղեղներից կազմված շրջապատի ստեղծումը չկատարվի, ապա ես առաջինը դուրս կգամ Սարգսյանի դեմ՚,-հայտարարել է մարքսիստը:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2012 թվականի փետրվարի 18-ին:

>>>
Նախարար. Հայաստանում չկա դոնորական օրգանների վաճառքի մաֆիա
 Հինգշաբթի, 10 Հունվարի 2013 19:09

 Հայաստանում չկա դոնորական օրգանների վաճառքի մաֆիա, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: ՙՆման բան չկա և չի կարող լինել՚,-ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աշտարակի բնակիչ Կարապետ Կարապետյանը կասկածներ է հայտնել իր կնոջ երիկամի հեռացման ցուցումների առկայության առնչությամբ: Փաստացի նա բշիշկներին մեղադրել է մարդկային օրգանների ապօրինի վաճառքի մեջ: Սակայն, Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Կարապետյանի նախաձեռնությամբ Գերմանիայում անցկացված անկախ դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ վիրաբուժական միջամտության ծավալը ճիշտ է ընտրվել, և տվյալ դեպքը վերաբերում է բարդությունների, այլ ոչ թե բժշկական սխալի թվին:

>>>
Արաբագետ. Սիրիայի գործող նախագահը կգնա մինչև վերջ
 Հինգշաբթի, 10 Հունվարի 2013 19:07

 Դամասկոսի կենտրոնում սիրիացի ժողովրդին ուղղված Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուղերձը վկայում է այն մասին, որ նա կգնա մինչև վերջ, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

ՙԱսադի կոշտ հայտարարությունը պատասխան էր շրջանառվող այն լուրերին, թե նրա իշխանավարմանը քիչ ժամանակ է մնացել: Այսպիսով`նա կրկին հայտարարել է այն մասին, որ դեռ այդ երկրի նախագահն է, դեռևս կառավարում է իրավիճակը և դիմանալու է մինչև վերջ՚,- հայտարարել է նա:

Նրա գործընկեր Արմեն Պետրոսյանն իր հերթին ընդգծել է, որ այն կետերը, որոնք Սիրիայի նախագահն ընթերցել է այս տարվա հունվարին Դամասկոսի կենտրոնում, որևէ նոր բան չէին պարունակում, այդ ամենը բազմիցս ասվել է արտասահմանյան տարբեր ԶԼՄ-ներին նրա հարցազրույցում:

ՙԱյդ ելույթը վկայում է այն մասին, որ Ասադը հետ չի կանգնել իր մտադրություններից և շարունակում է իր քաղաքական ուղեգիծը՚,- նշել է Պետրոսյանը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ Սիրիայում դիմակայությանը վերջ դնելու որոշումը գտնվում է երկրի սահմաններից դուրս, այն պետք է գա դրսից, և առայժմ պարզ չէ, թե հետագայում ինչպես կզարգանա իրավիճակը:

Հունվարի 6-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդես է եկել սիրիայից ժողովրդին ուղղված պաշտոնական հեռուստաուղերձով`ազգային երկխոսության ճանապարհով ներկայիս ճգնաժամի քաղաքական լուծման կոչ անելով:

>>>
Երևանյան երեկոն կողողվի երաժշտությամբ`տանգոյի ոճով
 Հինգշաբթի, 10 Հունվարի 2013 18:55

 Հունվարի 14-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և իտալացի աշխարհահռչակ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի համատեղ համերգը:

Ինչպես նշել է Պիետրոդարկին այսօր մամլո ասուլիսի ժամանակ, համերգի շրջանակներում տեղի կունենան Մարտին Պալմերի ստեղծագործության համաշխարհային պրեմիերան: Երեկոյի ընթացքում կհնչեն նաև Ռոբերտո Մոլինելլիի, Էնրիկո Բլատտիի, Էննիո Մորրիկոնեի, ինչպես նաև անզուգական Աստոր Պիացոլլայի ստեղծագործությունները: ՙԳիտեմ, որ Հայաստանում շատ են սիրում ՙLibertango՚-ն, սակայն կոմպոզիտորի մյուս աշխատանքները նույնպես ոչ պակաս ուշադրության են արժանի՚,- նշել է ակորդեոնահարը:

Համերգից շահույթի 10%-ը Երիտասարդական նվագախումբը կփոխանցի ՙՆվիրիր կյանք՚ սպիտակարյունությամբ հիվանդ երեխաներին օգնության բարեգործական հիմնադրամին:

>>>
Հունվարի 16-ին ԵԽԽՎ պատվիրակությունը կայցելի Հայաստան`նախընտրական գործընթացներին ծանոթանալու նպատակով
 Հինգշաբթի, 10 Հունվարի 2013 12:24

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը հունվարի 16-17-ը կայցելի Հայաստան` նախընտրական գործընթացներին ծանոթանալու նպատակով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Երևանում Եվրախորհրդի գրասենյակում, այցի ընթացքում պատվիրակությունը հունվարի 17-ին հանդես կգա մամլո ասուլիսով:

Նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին: Դրանց կմասնակցեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ՙԱզգային ինքնորոշում՚ միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը,   Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և ՙԱզգային համաձայնություն՚ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

>>>
Հայաստանի նախագահի պաշտոնի համար կպայքարի 8 թեկնածու
 Հինգշաբթի, 10 Հունվարի 2013 12:22

Հայաստանի նախագահի պաշտոնի համար կպայքարի 8 թեկնածու: Սա թեկնածուների վերջնական ցուցակն է, ովքեր արդեն գրանցվել են ՀՀ ԿԸՀ կողմից: Մնացած 7 հավակնորդները, ովքեր նույնպես որոշել էին մասնակցել նախագահական մրցապայքարին, դուրս են մնացել պայքարից. նրանից երեքը`Ռուբեն Այվազյանը, Ռոբերտ Ահարոնյանը և Տարոն Աբրահամյանը հանել են իրենց թեկնածությունները, չորսը`Ռոբերտ Սիմոնյան, Պավլիկ Սարգսյան, Մհեր Հայրապետյան և Նարինե Մկրտչյանը չեն կարողացել սահմանված ժամկետում`մինչև հունվարի 10-ը`14:00-ն, վճարել ընտրագրավը: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ ԿԸՀ մամլո ծառայությունում:

Անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են 8 թեկնածու` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ՙԱզգային ինքնորոշում՚ միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը,   Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և ՙԱզգային համաձայնություն՚ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

>>>
ՙՎերին Լարս՚ հսկիչ անցակետը կարող է անցնել աշխատանքի շուրջօրյա ռեժիմի
 Հինգշաբթի, 10 Հունվարի 2013 12:20

 Ռուս-վրացական սահմանում գտնվող ՙՎերին Լարս՚ հսկիչ անցակետը կարող է անցնել աշխատանքի շուրջօրյա ռեժիմի: Այդ մասին ասվում է ՙՌուսաստանի և Հայաստանի միջև պարենային ապրանքների ներմուծման և արտահանման  կարգավորման, ինչպես նաև դրանց անվտանգության ապահովման համար պետական միջոցների ծախսման նկատմամբ Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի և Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի համատեղ վերահսկողության արդյունքների վերաբերյալ՚ հաշվետվությունում:

ՀՀ Վերահսկիչ պալատի և ՌԴ Հաշվիչ պալատի համատեղ ուսումնասիրությունում առաջարկվում է աշխատանքի շուրջօրյա ռեժիմ սահմանել ՙՎերին Լարս՚ հսկիչ անցակետում և ավելացնել անձնակազմի թվաքանակը, ինչը ծախսերի նվազեցման և ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակ է հետապնդում:

>>>
Էպոսագետը նախկինի պես մտադիր է գրոհել Բաղրամյան 26-ը, իսկ կարատեիստը և սոցիալիստը հրաժարվում են շարունակել ՙճակատամարտը՚ Հայաստանի նախագահի պաշտոնի համար
 Հինգշաբթի, 10 Հունվարի 2013 12:09

 ՙՀայ-ռուսական հասարակական միավորման՚ առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանը և Հայաստանի կոբուդո մարտական կարատեի ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը հունվարի 10-ին հայտարարել են, որ չեն շարունակելու նախագահական մրցարշավը:

Նրանք իրենց որոշումը պայմանավորել են այն հանգամանքով, որ հայ հասարակությունը պատրաստ չէ արմատական փոփոխությունների: Որպես օրինակ սոցիալիստական գաղափարախոսության կողմնակից Ահարոնյանը նշել է, թե Հայաստանն իր քաղաքական վեկտորը պետք է ուղղի դեպի Ռուսաստան և վերստեղծի ԽՍՀՄ ժամանակների բարքերը, անտեսելով այն փաստը, որ ՌԴ-ում տիրում է կապիտալիզմ, իսկ ՀՀ և ՌԴ հարաբերություններն առանց այդ էլ գործընկերային են: Մարզիկ և կարատեիստ Տարոն Աբրահամյանն իր հերթին հայտարարել է, թե ինքն ունի  նախագահական ընտրություններին մասնակցելու բոլոր հնարավորությունները` թե ֆինանսական միջոցներ, թե ՙոգի՚, սակայն բացակայում է հասարակական և քաղաքական աջակցությունը: Նրա ասելով, ինքն ակնկալում էր իշխանություններից վիրավորված բարձրաստիճան պաշտոնյաների աջակցությունը, որոնք իր հույսերը չարդարացրեցին` հրաժարվելով աջակցել իրեն:

Հիշեցնենք, որ նախօրեին նախագահական մրցարշավին մասնակցությունից հրաժարվելու մասին հայտարարել էր ԲՀԿ անդամ, փաստաբան Ռուբեն Այվազյանը` դա պատճառաբանելով ֆինանսական խնդիրներով:

Մինչդեռ, այն դեպքում, երբ քիչ հայտնի երեք թեկնածուները հանձնեցին դիրքերը և ՙդադար՚ վերցրեցին մինչև հաջորդ նախագահական ընտրությունները, էպոսագիր Վարդան Սեդրակյանը, ով, ինչպես պարզվեց, իրականում ճարտարապետ շինարար է և ոչ մի բանասիրական կամ պատմական կրթություն չունի, շարունակում է հարձակումը Բաղրամյան 26-ի ուղղությամբ: Ընդ որում նա բազմիցս հայտարարել է, որ ընտրվելու է ձայների 81 տոկոսով և հայ հասարակությանն ու երրորդ հանրապետության բոլոր երեք նախագահներին խորհուրդ է տվել որպես նախընտրական ծրագիր  կարդալ ՙՍասնա ծռեր՚ էպոսը: Հավակնոտ Սեդրակյանն ավելի վաղ նաև հայտարարել էր, թե Հայաստանի երեք նախագահները` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, փետրվարի 18-ից հետո կլինեն իր ավագ խորհրդականները: Արժե նաև նշել էպոսագրի բարձր մարտական ոգին, որն ուժ է ստանում հայկական էպոսից: Նա նաև հայտարարել է, թե ՀՀ նախագահի պաշտոնում անհապաղ կճանաչի Աբխազիան և Հարավային Օսիան և կնվաճի Թբիլիսին, որպեսզի Հայաստանը ցամաքային կապ ունենա Ռուսաստանի հետ:

Անհայտ թեկնածուների և նրանց անհեթեթ գաղափարների ցանկը սրանով չի սահմանափակվում. նախընտրական շոուին իր մասնակցությունը շարունակում են ՙՔաշաթաղ՚ հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը, կենսաթոշակառու Պավլիկ Սարգսյանը, գործազուրկ Մհեր Հայրապետյանը` եթե, այնուամենայնիվ, կարողանան վճարել ընտրագրավը:

Հաշվի առնելով առաջիկա ընտրությունների ՙլրջությունն՚ ու նախընտրական ծրագրերի ՙվիթխարիությունը՚` մնում է միայն հաջողություն մաղթել բոլոր թեկնածուներին և, մասնավորապես, հայտնի թեկնածու-քաղաքական գործիչներին, որպեսզի նրանք, այնուամենայնիվ, կարողանան ներկայացնել հումորի տեսանկյունից մրցունակ նախընտրիական ծրագրեր և վարել աշխույժ քարոզարշավ` ԶԼՄ-ների լուսաբանման տեսանկունից: Քանզի գոնե մի փոքր հումոր ունեցող լրագրողի համար դժվար է անցնել այն թեկնածու կողքով, որը պատկերացում չունի Հայաստանի պետական ինստիտուտների և Սահմանադրության մասին:

>>>
Հայաստանի հյուսիսում ձյան ծածկույթի բարձրությունը գերազանցել մեկ մետրը
 Հինգշաբթի, 10 Հունվարի 2013 12:08

 Հունվար ամիսը նշանավորվեց առատ տեղումներով և ձյան բարձր ծածկույթով:

>>>
ՀՀ վարչապետ. Տնտեսական ազատության վարկանշային աղյուսակում Հայաստանի դիրքերի բարելավումը խոսում է հանրապետության գործարար մթնոլորտի էական բարելավման մասին
 Հինգշաբթի, 10 Հունվարի 2013 10:43

 Հայաստանի դիրքերի բարելավումը Heritage Foundation-ի եւ Wall Street Journal-ի համատեղ հաշվետվության տվյալներով կազմված տնտեսական ազատության ինդեքսի վարկանշային աղյուսակում խոսում է հանրապետության գործարար մթնոլորտի էական բարելավման մասին և կարևոր նշանակություն ունի տնտեսական բարեփոխումների խորացման համար: Այդ մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում` մեկնաբանելով ՙՏնտեսական ազատության ինդեքս 2013՚ զեկույցը։

Վարչապետը նշել է, որ Հայաստանի դիրքերի բարելավումը լավատեսություն է ներշնչում ապագայի հանդեպ և հանրապետությունն ավելի հրապուրիչ դարձնում օտարերկրյա ներդրողների համար: Նա ավելացրել է, որ կառավարությանը 2013-ին լարված  և արդյունավետ աշխատանք է սպասում, ինչի համար լավ հիմք է դրվել նախորդ տարում:

Հիշեցնենք, որ Հայաստանը 38-րդ տեղն է զբաղեցրել ամերիկյան Heritage Foundation-ի եւ Wall Street Journal-ի` երկրների տնտեսական ազատության մակարդակի համատեղ հետազոտության արդյունքում կազմված վարկանշային աղյուսակում: Զեկույցի հեղինակները Հայաստանի ՙՏնտեսական ազատության ինդեքսը՚ գնահատել են 69,4 բալ, այդպիսով` նախորդ հետազոտության համեմատ երկիրն  իր դիրքը բարելավել է 0.6 կետով: Հայտնվելով 38-րդ տեղում` Հայաստանն ընդգրկվել է չափավոր ազատ տնտեսությամբ երկրների շարքում: Տարածաշրջանի երկրների շրջանում լավագույն ցուցանիշ է գրանցվել Վրաստանում, որն զբաղեցրել է 21-րդ տեղը: Վրաստանը ներառվել է ՙհիմնականում ազատ տնտեսություն ունեցող՚ երկրների շարքում: Ադրբեջանի ցուցանիշներն ավելի վատ են. այդ երկրի տնտեսական ազատության ինդեքսը գնահատվել է 59,7 բալ:

>>>
Կովկասի մահմեդականների վարչությունը պնդում է Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպման անցկացումը հայ-ադրբեջանական սահմանում
 Հինգշաբթի, 10 Հունվարի 2013 10:34

 Կովկասի մահմեդականների վարչությունը (ԿՄՎ) պնդում է Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպման անցկացումը հայ-ադրբեջանական սահմանում, այլ ոչ թե` ԼՂՀ և Ադրբեջանի  զինված ուժերի շփման գծում:

ՙՀանդիպումը, եթե այն տեղի ունենա, կարող է կայանալ միայն ադրբեջանահայկական սահմանում՚, - նշվում է ԿՄՎ հաղորդագրությունում, որը վկայակոչում  են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին առաջարկություն է հղել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հանդիպում անցկացնելուը վերաբերյալ: Առաջարկությունը շեյխին է հանձնվել Վրաստան նրա այցի ընթացքում` վիրահայ թեմի եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանի կողմից:

>>>
ՀՀ ոստիկանություն. Վերջին ութ ամիսներին Հայաստանի ընտրողների ցուցակն ավելացել է 25 հազար մարդով
 Հինգշաբթի, 10 Հունվարի 2013 10:33

 2012 թվականի մայիսի 5-ից մինչև 2013  թվականի հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ընտրողների նախնական ցուցակը համալրվել է 25 053 քաղաքացիով: Այդ մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Աղբյուրի համաձայն, 2012 թվականի մայիսի 5-ին կայացած խորհրդարանական ընտրությունների պահին հանրապետության ընտրողների թիվը կազմել է 2 485 844 մարդ: Անձնագիր ստանալու, զորացրման, չափահաս դառնալու առնչությամբ ընտրողների ցուցակում ներառվել է 60 645 քաղաքացի (նրանցից 29 986-ի 18 տարին լրացել է): Միևնույն ժամանակ, մահվան պատճառով, դիմումի հիման վրա և այլ պատճառներով հաշվառումից հանվել է 35 592 մարդ (նրանցից 15 572-ը մահացել է):

>>>
ԱՄՆ Պետդեպարտամենտ. ՙՄենք Ռուսաստանի հետ կհամագործակցենք այնպիսի տարածաշրջանային հարցերի շուրջ, ինչպիսին է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՚
 Հինգշաբթի, 10 Հունվարի 2013 10:31

ԱՄՆ վարչակազմը, չնայած Ռուսաստանի հետ առկա տարաձայնություններին, պատրաստ է երկու երկրների միջև համագործակցության տարբեր հարցերի շուրջ: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, ում խոսքերը վկայակոչում է ՙԱմերիկայի ձայնը՚:

ՙՄենք ձգտում ենք հնարավորինս գործուն կերպով համագործակցել Ռուսաստանի հետ  փոխադարձ հետաքրքրություն  ներկայացնող հարցերի հնարավորինս լայն շրջանակի շուրջ, լինեն դրանք երկկողմ հարաբերություններին առնչվող կամ տարածաշրջանային հարցեր, ինչպիսին է, օրինակ, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, կամ` գլոբալ հարցեր, ինչպիսիք են Իրանը, Աֆղանստանը, Սիրիան և այլն: Միևնույն ժամանակ մենք մտադիր ենք միանգամայն հստակ և բացահայտ կերպով հայտարարել մեր դիրքորոշման մասին տարաձայնությունների դեպքում, որոնք գոյություն ունեն, մասնավորապես, Ռուսաստանում մարդու իրավունքների, ժողովրդիավարության որակի, ինչպես նաև Սիրիայում առկա իրավիճակի և այլ հարցերի առնչությամբ՚, - ընդգծել է Նուլանդը:

>>>
ԱԺ խոսնակ. Ադրբեջանը խեղաթյուրում է ղարաբաղյան հակամարտության էությունն ու հետեւանքների բուն պատճառները
 Հինգշաբթի, 10 Հունվարի 2013 10:30

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունվարի 9-ին Բրյուսել պաշտոնական այցի ընթացքում հանդիպում է ունեցել Եվրոպական ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները, բարձր գնահատել արդեն իսկ արձանագրված քաղաքական երկխոսության դրական դինամիկան եւ երկուստեք այն պահպանելու եւ շարունակելու պատրաստակամություն հայտնել:
Նշվել է, որ առաջընթաց է արձանագրվել ՀՀ-ԵՄ բանակցային գործընթացում` Ասոցացման համաձայնագրի եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու ուղղությամբ, միեւնույն ժամանակ բանակցությունները 2013 թվականին ավարտին հասցնելու պատրաստակամություն է հայտնվել, ինչը նոր որակ կհաղորդի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին: Անդրադարձ է եղել նաեւ ՀՀ-ի տնտեսական եւ ժողովրդավարական ներքին բարեփոխումների ընթացքի վրա այդ գործընթացի դրական ազդեցությանը: Խոսվել է մուտքի արտոնագրերի եւ հետընդունման բանակցային գործընթացն ավարտելու եւ պայմանագրերի շուտափույթ վավերացման անհրաժեշտության մասին: Կարեւորվել է այդ պայմանագրերի իրագործումը, ինչը ճանապարհ կհարթի դեպի մուտքի արտոնագրերի ազատականացումը ՀՀ քաղաքացիների համար: Շտեֆան Ֆյուլեն իր հերթին երախտագիտություն է հայտնել ՀՀ կառավարության որոշման համար, որով ԵՄ քաղաքացիները կարող են առանց վիզաների ձեռքբերման մուտք գործել Հայաստան: Կարեւորվել է նաեւ ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը ազատ եւ եվրոպական չափանիշներին համապատասխան նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Հանդիպման վերջում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ եւս շնորհակալություն է հայտնել ակտիվ համագործակցության համար եւ հավաստիացրել, որ Հայաստանը պատրաստակամ է հնարավորինս կիրառելու համագործակցության հնարավորություններն ու գործիքները:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նույն օրը հանդիպել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Սաբին դը Բեթյունի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Անդրե Ֆլաոյի հետ: Հանդիպման ժամանակ կարեւորվել են երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությունն ու շփումների ակտիվացումը, այդ թվում` խորհրդարանական բարեկամական խմբերի եւ մշտական հանձնաժողովների անդամների փոխայցելությունները: Կարեւորվել է նաեւ միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում խորհրդարանականների սերտ համագործակցության հաստատումը: Քննարկման ժամանակ կարեւորվել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարը, այդ թվում` այն փաստը, որ ԵՄ Արեւելյան գործընկերության նոր գաղափարախոսության հիմքում ընկած է ՙավելին` ավելիի դիմաց՚ սկզբունքը, որը նախատեսում է Եվրամիության կողմից գործընկեր երկրներին ավելի շատ աջակցության տրամադրում` ավելի շատ բարեփոխումների դիմաց: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին` ԱԺ նախագահը վստահեցրել է, որ, անկախ տարածաշրջանում առկա խնդիրներից եւ մարտահրավերներից, Հայաստանը հաստատակամորեն ընտրել է պետականաշինության ժողովրդավարական ճանապարհը: Հայաստանը հաստատակամ է եվրոպական չափանիշներին համապատասխան խորքային եւ համակողմանի բարեփոխումները շարունակելու հարցում: Եվրամերձեցման քաղաքականությունը Հայաստանի համար ոչ միայն ներքին բարեփոխումների, այլեւ արտաքին քաղաքական օրակարգի առանցքներից է:

Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, նշելով, որ հայկական կողմի դիրքորոշումը հիմնված է միջազգայնորեն ընդունված երեք սկզբունքների վրա. դրանք են` ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառումը, ազգերի ինքնորոշումը եւ տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է այս գործընթացին՝ կառուցելով իր քաղաքականությունը միայն մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: ԱԺ նախագահի գնահատմամբ` այս մոտեցմամբ հնարավոր չէ խոսել փոխզիջումների մասին:
Հովիկ Աբրահամյանը նշել է նաեւ, որ Ադրբեջանը, խեղաթյուրելով հակամարտության էությունն ու հետեւանքների բուն պատճառները, նաեւ քայլեր է ձեռնարկում հակամարտության կարգավորման մեջ ներքաշելու այլ միջազգային կազմակերպությունների, փորձելով խոչընդոտել բանակցային գործընթացը եւ հետապնդելով քարոզչական նպատակներ, ինչը միանգամայն անընդունելի է:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հաջորդ հանդիպումը ԵԽ ԵԺԿ խմբակցության ղեկավար Ժոզեֆ Դոլի հետ էր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցին: ԱԺ նախագահը նշել է, որ այս հարցում Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, հավատարիմ է մնացել Ցյուրիխում ստորագրած արձանագրությունների ոգուն եւ պատրաստակամ է առանց նախապայմանների կատարելու իր ստանձնած պարտավորությունները: Այնինչ Թուրքիան շարունակում է առաջ քաշել արձանագրություններում բացակայող նախապայմաններ, որոնք ի սկզբանե անընդունելի են Հայաստանի համար: 
Հունվարի 10-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական հանդիպումներ կունենա Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպուի հետ:

>>>



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով