Դամասկոսի կենտրոնում սիրիացի ժողովրդին ուղղված Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուղերձը վկայում է այն մասին, որ նա կգնա մինչև վերջ, այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
ՙԱսադի կոշտ հայտարարությունը պատասխան էր շրջանառվող այն լուրերին, թե նրա իշխանավարմանը քիչ ժամանակ է մնացել: Այսպիսով`նա կրկին հայտարարել է այն մասին, որ դեռ այդ երկրի նախագահն է, դեռևս կառավարում է իրավիճակը և դիմանալու է մինչև վերջ՚,- հայտարարել է նա:
Նրա գործընկեր Արմեն Պետրոսյանն իր հերթին ընդգծել է, որ այն կետերը, որոնք Սիրիայի նախագահն ընթերցել է այս տարվա հունվարին Դամասկոսի կենտրոնում, որևէ նոր բան չէին պարունակում, այդ ամենը բազմիցս ասվել է արտասահմանյան տարբեր ԶԼՄ-ներին նրա հարցազրույցում:
ՙԱյդ ելույթը վկայում է այն մասին, որ Ասադը հետ չի կանգնել իր մտադրություններից և շարունակում է իր քաղաքական ուղեգիծը՚,- նշել է Պետրոսյանը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ Սիրիայում դիմակայությանը վերջ դնելու որոշումը գտնվում է երկրի սահմաններից դուրս, այն պետք է գա դրսից, և առայժմ պարզ չէ, թե հետագայում ինչպես կզարգանա իրավիճակը:
Հունվարի 6-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդես է եկել սիրիայից ժողովրդին ուղղված պաշտոնական հեռուստաուղերձով`ազգային երկխոսության ճանապարհով ներկայիս ճգնաժամի քաղաքական լուծման կոչ անելով: