Կովկասի մահմեդականների վարչությունը (ԿՄՎ) պնդում է Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպման անցկացումը հայ-ադրբեջանական սահմանում, այլ ոչ թե` ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում:
ՙՀանդիպումը, եթե այն տեղի ունենա, կարող է կայանալ միայն ադրբեջանահայկական սահմանում՚, - նշվում է ԿՄՎ հաղորդագրությունում, որը վկայակոչում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին առաջարկություն է հղել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հանդիպում անցկացնելուը վերաբերյալ: Առաջարկությունը շեյխին է հանձնվել Վրաստան նրա այցի ընթացքում` վիրահայ թեմի եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանի կողմից: