Հայաստանի նախկին արտգործնախարար, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունից ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը ձեռնարկել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու անհաջող փորձ:
Ինչչես գրում է ՙԺամանակ՚ թերթը, հղումներ կատարելով սեփական աղբյուրներին, հունվարի 10-ին Օսկանյանը ԲՀԿ գրասենյակ է գնացել, որը գտնվում է Երևանի կոնյակի-գինու-օղու գործարանում, կուսակցության առաջնորդի հետ հանդիպելու նպատակով: Ըստ հրապարակման, սպասելով այնտեղ մոտ 2 ժամ, Օսկանյանն այդպես էլ չի արժանացել Ծառուկյանի ընդունելությանը: ՙՊարզ չէ, թե ինչ հարց է նախատեսել քննարկել Ծառուկյանի հետ Օսկանյանը՚,-գրում է թերթը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ԲՀԿ առաջնորդը հրաժարվել էր առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելուց, հայտարարելով, որ չի սատարելու որևէ թեկնածուի: