Բավրա-Աշոցք ավտոճանապարհին ՙՖորդ՚ մակնիշի մարդատար և ևս 50 ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ն:
Հունվարի 10-ի` ժամը 17.00-ի դրությամբ, բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են: Փակ են Սելիմի լեռնանցքը, Ամասիա-Աշոցք-Գյումրի, Թորոս-Բավրա, Առափի-Հայկավան-Ոսկեհասկ, Թալին-Արթիկ-Ապարան, Վերին Գետաշեն-Մադինա, Ալագյազ-Սպիտակ, Հրազդան-Մեղրաձոր, Հատիս-Զովաշեն, Մեղրաձոր-Հանքավան, Արագածի և Ապարանի միջհամայնքային բոլոր ավտոճանապարհները:
Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Տիգրանաշեն գյուղի ՙՔյարքիի ոլորաններ՚ կոչվող հատվածը, Երևան-Գյումրի, Գյումրի-Ցողամարգ, Բերդ-Ճամբարակ, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Երևան-Վանաձոր, Գավառ-Մարտունի-Վարդենիս, Երևան-Մեղրի ավտոճանապարհի ՙԶանգեր՚ կոչվող ճանապարհահատվածը, Երևան-Սևան ավտոճանապարհը, ինչպես նաև Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի և Անիի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: