2012 թվականի մայիսի 5-ից մինչև 2013 թվականի հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ընտրողների նախնական ցուցակը համալրվել է 25 053 քաղաքացիով: Այդ մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Աղբյուրի համաձայն, 2012 թվականի մայիսի 5-ին կայացած խորհրդարանական ընտրությունների պահին հանրապետության ընտրողների թիվը կազմել է 2 485 844 մարդ: Անձնագիր ստանալու, զորացրման, չափահաս դառնալու առնչությամբ ընտրողների ցուցակում ներառվել է 60 645 քաղաքացի (նրանցից 29 986-ի 18 տարին լրացել է): Միևնույն ժամանակ, մահվան պատճառով, դիմումի հիման վրա և այլ պատճառներով հաշվառումից հանվել է 35 592 մարդ (նրանցից 15 572-ը մահացել է):