Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2014 21:39
Հայաստանի կառավարությանը հուսադրում է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի նոր սեփականատիրոջ հայտնվելը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 6-ին կոմբինատ այցելության ընթացքում: Վարչապետի ասելով, կոմբինատի սեփականատիրոջ փոփոխությունից հետո արդեն 700 նոր աշխատատեղ է բացվել, և 200-ը կբացվի առաջիկայում: >>> |
Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2014 21:38
Օգոստոսի 6-ին Orange-ը ներկայացրել է «My Orange» բջջային հավելվածի նոր՝ թարմացված տարբերակը, որն ունի մի շարք նոր հնարավորություններ` օգտատերերի առավել հարմարավետության համար: >>> |
Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2014 21:37
«Վալեքս» ընկերությունների խումբը 320 մլն դոլար է ներդրել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի հետազոտման և մշակման գործում: Այդ մասին օգոստոսի 6-ին լրագրողներին հաղորդել է «Վալեքս» ընկերությունների խմբի փոխնախագահ Գագիկ Արզումանյանը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի Թեղուտ այցի ընթացքում: Նրա ասելով, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 350 մլն դոլար: Մնացած միջոցները նախատեսվում է ներդնել մինչև տարեվերջ: Պղնձի և մոլիբդենի պաշարների ծավալով Թեղուտի հանքավայրը երկրորդն է հանրապետությունում` Քաջարանի պղնձամոլիբդենայինից հետո, ասել է նա: Ապրանքային արտադրության տարեկան ծավալը կարող է տատանվել 180-200 մլն դոլարի սահմաններում` կախված մետաղների գներից, ասել է փոխնախագահը: Բյուջեի հարկային մուտքերը կարող են կազմել տարեկան առնվազն 10 մլն դոլար, հավելել է Արզումանյանը: >>> |
Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2014 21:35
Ղրիմում նոր բջջային օպերատորի` ՙԿ-Տելեկոմի՚, որը հաճախություններ է ստացել և փոխարինել է թերակղզում աշխատանքը դադարեցրած ՙՄՏՍ-Ուկրաինային՚, սեփականատեր է դարձել Հայաստանում գրանցված ՙՍելլ գրուպ ուորդվայդ հոլդինգ՚ ՓԲԸ-ն: Ինչպես հայտնում է ՙՎեդոմոստի՚ թերթը, Հայաստանի իրավաբանական անձանց ռեեստրի տվյալների համաձայն, ՓԲԸ-ն պատկանում է Cell Group Worldwide ltd անհայտ իրավազորությամբ ընկերությանը: >>> |
Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2014 21:34
Հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում այս օրը նշանավորվեց հեղափոխական նորույթի գործարկմամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջին բջջային օպերատորն է, որն առաջարկում է օպտիկամանրաթելային և շարժական ժամանակակից տեխնոլոգիաներով մատուցվող համալիր լուծում: Հայաստանի առաջատար բջջային օպերատորի նոր առաջարկը՝ «Քառյակ» փաթեթն ապահովում է չորս ծառայություններ ներառված մեկ փաթեթում` չորսը մեկում սկզբունքով` IP հեռուստատեսություն, ինտերնետ, ֆիքսված և բջջային հեռախոսակապ: >>> |
Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2014 10:38
Խաղաղապահների կարիք մենք չունենք: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով Ղարաբաղում միջազգային զորակազմի տեղակայման նպատակահարմարության վերաբերյալ հարցին: >>> |
Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2014 10:37
Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ը կկատարի Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները, Լոռու մարզ այցի ընթացքում նման համոզմունք է հյատնել, պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով այն դիտարկմանը, որ ՆԱՏՕ-ն իր մտահոգությունն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ, մինչդեռ ՀԱՊԿ-ն մինչ այժմ լռում է: >>> |
Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2014 10:36
ՀԱՊԿ-ն բարոյապես աջակցում է Հայաստանին: Համենայն դեպս, այդ մասին են վկայում Կազմակերպության ղեկավարության հայտարարությունները, այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը`պատասխանելով Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական դիվերսիաների և մշտական կրակոցների պայմաններում ՀԱՊԿ լռության նպատակահարմարության վերաբերյալ հարցին: >>> |
Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2014 10:35
Իրավիճակն այսօր այնպիսին է, որ Հարավային Կովկասում հերթական պատերազմը ոչ ոքի պետք չէ, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը`մեկնաբանելով Ղարաբաղի շուրջ նոր պատերազմ սանձազերծելու արտաքին ուժերի շահագրգռվածությունը: >>> |
Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2014 10:34
Ադրբեջանցի հանցագործ դիվերսանտները կդատապարտվեն` Լեռնային Ղարաբաղի օրենսդրությանը և միջազգային օրենսդրությանը համապատասխան, լրագրողներին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների ճակատագիրը: >>> |
Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2014 10:33
Հայաստանի զինված ուժերը միայն ազատամարտիկների փորձի ու խորհուրդների կարիքն ունեն: Տեղային մարտական գործողություններին և սահմանին փոխհրաձգություններին նրանց ներգրավման անհրաժեշտություն այսօր չկա, լրագրողներին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: >>> |
Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2014 09:06
Ադրբեջանը գերագնահատել է իր Զինված ուժերի հնարավորությունները: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: >>> |
Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2014 08:33
Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում շփման գոտու երկարությամբ, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն: Հաղորդագրության համաձայն, թռիչքները պայմանավորված են ստեղծված օպերատիվ իրադրությամբ: >>> |
Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2014 08:26
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից լիարժեք խաղաղություն չի ակնկալում: Այդ մասին նա հայտարարել է այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում: >>> |
Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2014 08:24
Հայաստանի, Արցախի և Սփյուռքի 10986 քաղաքացիներ իրենց ստորագրությունն են դրել Սերժ Սարգսյանին հասցեագրած բաց նամակի տակ, որում կոչ է արվում օգոստոսի 8-9-ին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում բարձրացնել Մոսկվայում ձերբակալված բարերար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ առողջական վիճակի բերումով փոխելու հարցը: >>> |
Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2014 07:50
Օգոստոսի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ արևելյան՝ Մարտունու /Յուսուֆջանլու/ ուղղությամբ, ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: >>> |
Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2014 07:48
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճակատագիրը կախված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կամքից, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների Սոչիում հանդիպման նախօրեին նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին: >>> |
Չորեքշաբթի, 6 Օգոստոսի 2014 07:14
ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է միջազգային հանրությանը`Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ում ԱՀ դեսպանատան հայտարարության մեջ: >>> |
Երեթշաբթի, 5 Օգոստոսի 2014 18:02
Fitch-ը հաստատել է Հայաստանի համար երկրի առաստաղի վարկանիշը ՙBB՚ մակարդակում,իսկ օտարերկրյա արժույթով էմիտենտի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը՝ «Bե մակարդակում: Օտարերկրյա և ազգային արժույթով Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները հաստատվել են«BB-ե մակարդակում: Վարկանիշների կանխատեսումը ՙկայուն էՙ: Երկրի գերակա չապահովված պարտատոմսերի վարկանիշը օտարերկրյա և ազգային արժույթում հաստատված են «BB-ե մակարդակում: >>> |
Երեթշաբթի, 5 Օգոստոսի 2014 15:36
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է Telcell վճարային տերմինալների միջոցով տրամադրվող ծառայությունների տեսականին: Այսուհետ բանկի ավանդատուները հնարավորություն ունեն համալրելու ոչ միայն իրենց բանկային/քարտային հաշիվները, այլև ավանդները ժամանակի իրական ռեժիմում (ավանդը համալրվում է անմիջապես) առանց մասնաճյուղ այցելելու վրա ժամանակի լրացուցիչ ծախսի` Telcell վճարային տերմինալների միջոցով: >>> |