Հայաստանի կառավարությանը հուսադրում է Ախթալայի
լեռնահարստացման կոմբինատի նոր սեփականատիրոջ հայտնվելը: Այդ մասին լրագրողներին
հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 6-ին կոմբինատ այցելության
ընթացքում: Վարչապետի ասելով, կոմբինատի սեփականատիրոջ փոփոխությունից հետո արդեն
700 նոր աշխատատեղ է բացվել, և 200-ը կբացվի առաջիկայում:
ԱրմԻնֆո-ի
հավաստի տեղեկությունների համաձայն, կոմբինատի նոր սեփականատերը Զանգեզուրի
պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին գլխավոր տնօրեն, ներկայում ԶՊՄԿ խորհրդի
նախագահ Մաքսիմ Հակոբյանն է: Նախկինում Ախթալայի ԼՀԿ պատկանում էր «Մեթլ Փրինս
ԷլԹիԴի»-ին, որը գրանցվել էր բրիտանական Նևիս կղզում և Հայաստանում
գործունեությունն սկսել էր 2000 թվականին: «Մեթլ Փրինսը» պատկանում էր ամերիկահայ
գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, որին Լուռու մրազի ընդհանուր իրավասության
դատարանը 15 տարի ազատազրկման է դատապարտել
դեռահասների նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողությունների համար: