Հայաստանի զինված ուժերը միայն ազատամարտիկների փորձի ու խորհուրդների կարիքն ունեն: Տեղային մարտական գործողություններին և սահմանին փոխհրաձգություններին նրանց ներգրավման անհրաժեշտություն այսօր չկա, լրագրողներին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՙՍահմանային զորամասերում ազատամարտիկների ներկայությունը, անշուշտ, նպաստում է զինծառայողների մարտական ոգու բարձրացմանը: Մեր տղաները պատրաստ եմ ամեն պահի հակահարված իրականացնել: Զինված ուժերն այսօր կատարում են իրենց առջև դրված խնդիրները՚,- ասել է նախարարը:
Մեկնաբանելով Ադրբեջանի սպառազինումը` Օհանյանը նշել է, որ մեծ քանակությամբ գերժամանակակից զենքի գնումն ամենևին դրա արդյունավետ օգտագործում չի ենթադրում: ՙՄեր տեղեկություններով, այսօր այդ սպառազինությունը պատրաստ չեն օգտագործել ոչ միայն հակառակորդի ԶՈւ զինծառայողները, այլ նաև մեր ուժերի դեմ դիվերսիաներին մասնակցող օտարերկրա զինվորները՚,- ասել է նախարարը: