Ուրբաթ, 23 Օգոստոսի 2013 15:33
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տեղեկատվությունը, թե հայ զինծառայողներն իրենք են միմյանց գնդակահարել: >>> |
Ուրբաթ, 23 Օգոստոսի 2013 15:32
Oգոստոսի 18-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում մեկնարկեց ՙMeeting di Rimini՚ ամենամյա ֆորումի 34-րդ հանդիպումը, որին մասնակցեցին Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտան, Իտալիայի արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության, ներքին գործերի եւ տնտեսական զարգացման նախարարները, Իտալիայի խորհրդարանի անդամներ, ԵՄ երկրների մի շարք նախարարներ, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, Իտալիայի ու մի շարք այլ երկրների քաղաքացիական հասարակության, մշակույթի ոլորտի եւ ակադեմիական շրջանակների հեղինակավոր ներկայացուցիչներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ: >>> |
Ուրբաթ, 23 Օգոստոսի 2013 15:31
ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2014թ. ապրիլի 20-ից 22-ը Երևանում կազմակերպում է ՙԱռաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը: >>> |
Ուրբաթ, 23 Օգոստոսի 2013 15:30
Երևան-Դիլիջան ճանապարհին ավտոբուսն ընկել է ձորակը, ինչի հետևանքով 18 մարդ է տուժել: Ինչպես հաղորդել են Ոստիկանության Դիլիջանի բաժնից, վթարը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, ժամը 09:15-ին մոտ Դիլիջանի ոլորաններում: >>> |
Ուրբաթ, 23 Օգոստոսի 2013 15:29
Sberbank CIB-ի համաղեկավար Ռուբեն Վարդանյանը դարձել է բանկի վարչության նախագահ Գերման Գրեֆի օգնականը, ասվում է բանկի հաղորդագրությունում: >>> |
Ուրբաթ, 23 Օգոստոսի 2013 15:28
Օգոստոսի 23-ին` ժամը 11:00-ից 11:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերվել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը և Արթուր Գառնիկի Ասոյանը: >>> |
Ուրբաթ, 23 Օգոստոսի 2013 15:27
Երևանի քաղաքապետարանի մոտ նստացույցի երկու մասնակից`Սուրեն Սահակյանը և Վահագն Մինասյանը, բերման են ենթարկվել ոստիկանություն: >>> |
Ուրբաթ, 23 Օգոստոսի 2013 11:34
Հունգարիայի և Հայաստանի միջև տեղի ունեցածը չի ազդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ Հունգարիայի դիրքորոշման վրա: Ինչպես հաղորդում է APA-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Հունգարիայի դեսպան Ժոլտ Չուտորան: >>> |
Ուրբաթ, 23 Օգոստոսի 2013 11:24
Ալեքսանդր Ավանեսով: Օգոստոսի 23-ին լրանում է Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 23-րդ տարեդարձը: >>> |
Ուրբաթ, 23 Օգոստոսի 2013 11:23
Ալեքսանդր Ավանեսով: 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հանցագործության փաստով ՀՀ ՊՆ Քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով 2013թ. օգոստոսի 14-ին ստացվել է համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը: >>> |
Ուրբաթ, 23 Օգոստոսի 2013 11:22
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 405,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 540 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,2 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 406,3 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 543 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,3 դրամ 1 ռուբլու դիմաց: >>> |
Ուրբաթ, 23 Օգոստոսի 2013 11:21
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով Հայաստանի անկախության համար պայքարող մարտիկներից մեկն է, անբավարար է համարում Անկախության հռչակագրի հիմնական կետերի իրագործմանը նպատակաուղվված Հայաստանի իշխանությունների ջանքերը, որի ընդունման 23-րդ տարեդարձն է այսօր: Այդ մասին Հայրիկյանը հայտարարել է օգոստոսի 23-ին մամուլի ասուլիսում: >>> |
Ուրբաթ, 23 Օգոստոսի 2013 11:20
Իր զեկույցում Ադրբեջանի նախընտրական իրավիճակը բացասաբար գնահատած Human Rights House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պատվեր է կատարում, որի հետևում կանգնած են հայերը: Այդպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը: >>> |
Ուրբաթ, 23 Օգոստոսի 2013 11:19
2014 թվականից Հայաստանում կսկսվի ՙԿայուն դպրոցական սնունդ՚ ծրագրի իրագործումը, որում կնեգրավվեն տարրական դասարանների աշակերտները: >>> |
Ուրբաթ, 23 Օգոստոսի 2013 11:17
Ադրբեջանական կողմից գնդակոծության հետևանքով մեկ հայ զինծառայող է զոհվել, ևս մեկը` վիրավորվել: Ինչպես հաղորդել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության) սահմանին: Միջադեպի մանրամասները պարզվում են: >>> |
Ուրբաթ, 23 Օգոստոսի 2013 11:16
ՀՀ ֆինանսների նախարարությունը համալրել է պետական վճարումների էլեկտրոնային (e-payments.am) համակարգը նոր ծառայությամբ: >>> |
Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2013 13:58
Եթե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը համարվում է ՙուղղակի բիզնես՚, Հայաստանի կողմից Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը միանշանակ կարելի է ընկալել որպես բիզնես: Այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն Արմնյուզին հարցազրույցում: >>> |
Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2013 13:57
Հայաստանը չի մտնում Եվրամիություն, ինչպես նաև` Մաքսային միություն: Օգոստոսի 22-ին լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: >>> |
Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2013 13:55
Հայաստանը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները` Հակոբ Ինջիղուլյանին հայրենիք վերադարձնելու համար: Այսօր այդ մասին լրագրողներին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա ասելով, աշխատանքներ են տավում բոլոր մակարդակներով և ուղղություններով: ՙԱնցկացվում են հանդիպումներ, բանակցություններ: Այդ հարցով զբաղվում է ոչ միայն արտաքին քաղաքական գերատեսչությունը, այլև այլ կառույցներ, որոնք այս կամ այն չափով կարող են գործարկվել այդ հարցի լուծման համար՚, - հայտարարել է նա: >>> |
Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2013 13:54
ՙAmnesty International՚ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել զեկույցով Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակի վերաբերյալ: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է հարգեն ազատ կարծիք արտահայտելու, խաղաղ հավաքների իրավունքը և թույլ չտան խտրականություն: >>> |