Sberbank CIB-ի համաղեկավար Ռուբեն Վարդանյանը դարձել է բանկի վարչության նախագահ Գերման Գրեֆի օգնականը, ասվում է բանկի հաղորդագրությունում:
Բանկում ավարտվում է ՙԿորպորատիվ բիզնես՚ բլոկի վերակառուցքավորման գործընթացը, ինչի առնչությամբ փոխվում են մի շարք թոփ-մենեջերների գործառույթները, նշվում է հաղորդագրությունում: ՙՍբերբանկն արտադրանքի և ծառայությունների վրա կենտրոնանալուց անցում է կատարում հաճախորդների յուրաքանչյուր սեգմենտի հետ համալիր աշխատանքի՚,-ընդգծել է Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆը, հաղորդում է ՙՎեդոմոստին՚:
Նշենք, որ Ռուբեն Վարդանյանը հայազգի ռուսաստանաբնակ գործարար է, ում կարողությունը, ըստ Forbes–ի, կազմում է շուրջ 0.5 մլրդ դոլար։