Երևանի քաղաքապետարանի մոտ նստացույցի երկու մասնակից`Սուրեն Սահակյանը և Վահագն Մինասյանը, բերման են ենթարկվել ոստիկանություն:
Վերջիններիս բերման ենթարկելու պատճառը բարձրախոսով արված հայտարարությունն է եղել` քաղաքապետարանը ՙքրեական տարրերից՚ ազատելու, մասնավորապես, քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Մխիթարյանին և ՙԵրևանՏրանս՚ ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին ազատելու պահանջով:
Հիշեցնենք, որ ՙՎճարում ենք 100 դրամ՚ շարժման ակտիվիստներն արդեն տևական ժամանակ նստացույց են անում քաղաքապետարանի մոտ`պահանջելով չեղյալ հայտարարել հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ որոշում, ինչպես նաև պաշտոնանկ անել Նավասարդյանին և Համբարձումյանին: