Հայաստանը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները` Հակոբ Ինջիղուլյանին հայրենիք վերադարձնելու համար: Այսօր այդ մասին լրագրողներին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա ասելով, աշխատանքներ են տավում բոլոր մակարդակներով և ուղղություններով: ՙԱնցկացվում են հանդիպումներ, բանակցություններ: Այդ հարցով զբաղվում է ոչ միայն արտաքին քաղաքական գերատեսչությունը, այլև այլ կառույցներ, որոնք այս կամ այն չափով կարող են գործարկվել այդ հարցի լուծման համար՚, - հայտարարել է նա:
Փոխարտգործնախարարի ասելով, կարևոր չէ, թե ինչպես տեղի կունենա Ինջիղուլյանի վերադարձը: ՙՄեզ համար դետալներն էական չեն, գլխավորը` որպեսզի նա վերադառնա՚, - նշել է նա: Հիշեցնենք, որ զինծառայողը մոլորվել և գերի էր ընկել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը: ԿԽՄԿ Բաքվի պատվիրակությանն օգոստոսի 20-ին է միայն հաջողվել հանդիպել Ինջիղուլյանի հետ: ԿԽՄԽ աշխատակիցների միջոցով Ինջիղուլյանը կարողացել է կապվել ընտանիքի հետ: