Եթե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը համարվում է ՙուղղակի բիզնես՚, Հայաստանի կողմից Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը միանշանակ կարելի է ընկալել որպես բիզնես: Այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն Արմնյուզին հարցազրույցում:
ՙԵրբ մեկնաբանություններ ես լսում այն մաիսն, որ սպառազինությունների մատակարարումներն իրականացվում են`ռազմական հավասարակշռության պահպանման նպատակով և հանդիսանում են բիզնես, ցանկություն է առաջանում ասելու, որ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումն առավել ևս պետք է դիտարկել որպես բիզնես՚,- ասել է Քոչարյանը: Ըստ որում, նա ավելացրել է, որ ի տարբերություն Ասոցացման համաձայնագրի, սպառազինությունների մատակարարումներում միշտ կարելի է քաղաքական ենթատեքստ գտնել: ՙՀաշվի առնելով աշխարհաքաղաքական բարդ իրադրությունը, որում գտնվում է Հայաստանը, երկրի իշխանություններն արտաքին շուկաներ ելքի ուղիներ են փնտրում, այդ թվում`եվրոպական՚,- նշել է փոխարտգործնախարարը: