ՙAmnesty International՚ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել զեկույցով Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակի վերաբերյալ: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է հարգեն ազատ կարծիք արտահայտելու, խաղաղ հավաքների իրավունքը և թույլ չտան խտրականություն:
ՙՀայաստան. Զանազանության համար տեղ չկա՚ զեկույցում ներկայացված են քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների նկատմամբ բռնության և ճնշման դեպքեր« ովքեր վիճարկում են մի շարք հարցերի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումը, այդ թվում` բանակում չարաշահումների:
ՙԱզգային և միջազգային պարտավորությունների շրջանակներում Հայաստանի իշխանությունները պատասխանատվություն են ստանձնել ապահովելու ակտիվիստների անարգել աշխատանքը` նրանց համար չստեղծելով չխոչընդոտներ, չահաբեկելով և խտրականության չենթարկելով նրանց: Սակայն պետական պաշտոնյաներն արդարացնում են բռնությունը նրանց նկատմամբ, ում կարծիքը տարբերվում է: Նման գրոհների թիրախները հաճախ մնում են առանց համարժեք պաշտպանության, և նրանց նկատմամբ հանցագործությունները մնում են անպատիժ, ինչը բացասաբար է անդրադառնում մյուսների վրա՚, ասվում է փաստաթղթում:
Զեկույցում նաև նշվում են ԼԳԲՏ ներկայացուցիչների հանդեպ խտրականության, բռնության և իշխանությունների շրջանում նրանց պաշտպանելու ցանկության բացակայության դեպքեր: