Հինգշաբթի, 22 Մայիսի 2014 13:10
|
Հինգշաբթի, 22 Մայիսի 2014 09:09
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը ղարաբաղյան կողմի վրա որևէ ճնշում չի տեսնում Մինսկի խմբի միջնորդների կողմից: Այդ մասին նա հայտարարել է «Ազատության» հետ զրույցում, մեկնաբանելով վերջին շրջանում բարձրաձայնվող կարծիքները, թե ղարաբաղյան կարգավորման ողջ ընթացքում այսչափ ճնշումներ չեն եղել, հաշվի առնելով միջնորդների, միջազգային հանրության կոչերը, որոնք ըստ էության հակասում են ղարաբաղյան կողմի դիրքորոշումներին: >>> |
Հինգշաբթի, 22 Մայիսի 2014 09:08
Արցախը ներառվել է Gallup-ի «ոչ դրական զգացողություններով» երկրների ցուցակում: >>> |
Հինգշաբթի, 22 Մայիսի 2014 09:00
Մայիսի 21-ի` լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները կասեցրել են ադրբեջանական դիվերսիան: >>> |
Չորեքշաբթի, 21 Մայիսի 2014 15:27
ՎՏԲ-Հայաստան Բանկը երկու տարում կրկնապատկել է ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը: >>> |
Չորեքշաբթի, 21 Մայիսի 2014 14:39
Գործարարությունը իշխանությունից տարանջատելու անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ նախագահի հայտարարությունից 2 տարի անց ձևավորվում է նոր կառավարությունը, որի անդամներից առնվազն հինգը կարող է հավակնել երկրի 20 ամենահարուստ մարդկանց ցուցակում տեղ զբաղեցնելուն. վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն առաջատարների եռյակի մեջ են մտնում, կառավարության նոր ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: >>> |
Չորեքշաբթի, 21 Մայիսի 2014 13:53
Այս պահից սկսած Հայաստանում վերացվում է ԱՄՆ մուտքի ոչ ներգաղթային արտոնագրերի (վիզաների) տրամադրման համար հարցազրույց անցնելու պարտադիր պահանջը մինչև 10 տարեկան երեխաների ու 79 տարեկանից բարձր անձանց համար, ինչպես նաև արտոնագիրը երկարաձգելու որոշ դեպքերում, տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը: >>> |
Չորեքշաբթի, 21 Մայիսի 2014 13:51
ՙՍևան ազգային պարկից՚ միայն անունն է մնացել, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է WWF-Հայաստանի ղեկավար Կարեն Մանվելյանը: >>> |
Չորեքշաբթի, 21 Մայիսի 2014 13:50
Հայաստանում մեծացել է հայկական մուֆլոնների և բեզոարյան այծերի պոպուլյացիան, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է WWF-Հայաստանի ղեկավար Կարեն Մանվելյանը: >>> |
Չորեքշաբթի, 21 Մայիսի 2014 13:46
Երկար տարիներ անց վերջապես ՀՀ կառավարության ծրագրերից սկսում է ծրագրի հոտ գալ: Նման կարծիքի է ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, մայիսի 21-ին խորհրդարանի ամբիոնից արտահայտելով իր դիրքորոշումը կառավարության 2014-2017 թվականների ծրագրի առնչությամբ: >>> |
Չորեքշաբթի, 21 Մայիսի 2014 11:29
Մահացել է Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով Ադրբեջանում գերության մեջ էր և մարտի 4-ին հանձնվել էր հայկական կողմին: >>> |
Չորեքշաբթի, 21 Մայիսի 2014 11:28
Հայաստանի խորհրդարանը 53 «կողմ», 66 «դեմ» և 3 «ձեռնպահ» ձայներով դեմ է քվեարկել «Ընտրական օրենսգրքի մասին», « Ազգային ժողովի կանոնակարգի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում առաջարկված փոփոխություններին: >>> |
Չորեքշաբթի, 21 Մայիսի 2014 11:27
Հայաստանի եվրաասոցացման այնպիսի հատուկ մոդել գտնելու անհրաժեշտության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը, որը չխոչընդոտի Մաքսային միությանը երկրի անդամակցությանը, լսելի էր ոչ միայն Հայաստանում, այև նրա սահմաններից շատ հեռու: Լրագրողների հետ զրույցում այդպիսի համոզմունք է հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: >>> |
Չորեքշաբթի, 21 Մայիսի 2014 11:26
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը Հայաստանի եվրաասոցացման այնպիսի հատուկ մոդել գտնելու անհրաժեշտության մասին, որը չհակասի Մաքսային միությանը նրա անդամությանը, բավականին ուժեղ էր և համոզիչ Հայաստանի համար: Լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան: >>> |
Չորեքշաբթի, 21 Մայիսի 2014 11:20
Հայաստանի վարչապետը մտադիր է իր գործն անել, անկախ այն բանից, թե որքան և ինչ կասի ընդդիմությունը: Մայիսի 21-ին Ազգային ժողվում այդ մասին հայտարարել է ինքը` վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հարցին, թե որտեղից են կուտակվել պետական այրերի բազմամիլիոնանոց կարողությունները: >>> |
Չորեքշաբթի, 21 Մայիսի 2014 11:19
Մայիսի 20-ին Ղարաբաղի և Արբեջանի զինված ուժերի շփման գծում հակառակորդի արձակած գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը: Այդ մասին հաղորդել է ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստի ծանր վիշտը և ցավակցություն հայտնում Արթուր ՕՀանջանյանի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն», - նշվում է հաղորդագրությունում: >>> |
Չորեքշաբթի, 21 Մայիսի 2014 11:18
Լեռնային Ղարաբաղին հատուկ կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հայտարարությունները հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերակենդանացման է փորձ են: Մայիսի 21-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: >>> |
Երեթշաբթի, 20 Մայիսի 2014 19:54
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD), Առևտրի Միջազգայի Պալատի (ICC) համատեղ, Արմսվիսբանկին շնորհել է «Առևտրի ֆինանսավորման ծրագրում ակադեմիական գերազանց առաջադիմություն» սերթիֆիկատը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Արմսվիսբանկի մամուլի ծառայությունից, սերթիֆիկատը հանձնվել է EBRD տարեկան ընդհանուր ժողովում, որը տեղի է ունեցել 2014 թվականի մայիսի 14-16-ը Վարշավայում: >>> |
Երեթշաբթի, 20 Մայիսի 2014 16:00
Ռուսական ՙImperious Group՚ վենչուրային հիմնադրամը պատրաստ է շուրջ $500 հազար ներդնել հայկական start-up ընկերություններում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է ՙmLab ECA՚ մոբայլ հավելվածների տարածաշրջանային լաբորատորիայի տնօրեն Մարիամ Դավթյանը: >>> |
Երեթշաբթի, 20 Մայիսի 2014 15:58
2014 թվականի մայիսի 30-31-ը երևանյան ամենասիրված հանրային տարածքներից մեկում`Սիրահարների այգում տեղի կունենա Mobile App Expo 2014 ցուցահանդեսը: Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում լրագրողներին տեղեկացրել է mLab ЕКА ընկերության տնօրեն Մարիամ Դավթյանը, ցուցահանդեսին կմասնակցեն Orange Armenia, Instigate Mobile, ArmTab, SFL, iDram, Samsung և այլ ընկերություններ: >>> |