Մայիսի 20-ին Ղարաբաղի և Արբեջանի զինված ուժերի շփման գծում հակառակորդի արձակած գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը: Այդ մասին հաղորդել է ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: «ԼՂՀ
պաշտպանության նախարարությունը կիսում է կորստի ծանր վիշտը և ցավակցություն
հայտնում Արթուր ՕՀանջանյանի ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն», - նշվում է հաղորդագրությունում: