Լեռնային
Ղարաբաղին հատուկ կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի
համանախագահի հայտարարությունները հակամարտության կարգավորման բանակցային
գործընթացի վերակենդանացման է փորձ են:
Մայիսի 21-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել «Կովկաս» ինստիտուտի
տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետը նշել է, թե չի հասկանում հայկական կողմի
իրարանցումն այդ հայտարարության շուրջ, քանզի այն ավելի հայամետ է, քան`
ադրբեջանամետ: «Այդ անորոշ հայտարարությունը ցույց է տալիս, որ ԼՂՀ այլևս երբեք չի
լինի Ադրբեջանի կազմում, և պաշտոնական Բաքուն դրան համաձայն է», - նշել է նա:
Քաղաքագեռտը նաև հայտարարել է, որ Ուորլիքի հայտարարությունը ոչ մի առնչություն
չունի ադրբեջանական իշխանությունների ճնշման հետ: «Պահանջելով փոխել ամերիկացի
համանախագահին` Բաքուն փորձում էր կանխել այդ հայտարարությունը, քանի որ նախագահ
Իլհամ Ալիևին և քաղաքական վերնախավին ձեռնտու չէ բարձրաձայնել ԼՂՀ կորուստը», -
նշել է նա:
Իսկանդարյանը
նաև ընդգծել է, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը հենց
ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան կազմով ձեռնտու է հակամարտող բոլոր կողմերին,
հետևաբար, դրա փոփոխման մասին խոսք անգամ չի կարող լինել: «Կամ
ԵԱՀԿ ՄԽ ձևաչափն անփոփոխ կլինի, կամ այն «կվերացնեն», առաջին տարբերակը ձեռնտու է
բոլորին, երկրորդը` ոչ մեկի, ուստի այն կմնա անփոփոխ», - եզրափակել է նա: