Ռուսական ՙImperious Group՚ վենչուրային հիմնադրամը պատրաստ է շուրջ $500 հազար ներդնել հայկական start-up ընկերություններում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է ՙmLab ECA՚ մոբայլ հավելվածների տարածաշրջանային լաբորատորիայի տնօրեն Մարիամ Դավթյանը:
ՙԻնկուբատոր ձեռնարկությունների՚ հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն իր հերթին նշել է, որ հայկական առաջին վենչուրային հիմնադրամը պատրաստ է այդ ընկերություններում ներդնել մինչև $50 հազար:
ՙԱվելի քան 250 հայկական հավելվածներ ներկայացված են Windows Market Place-ում: Եթե նայենք մեր մրցակիցների հավելվածների քանակին, անշուշտ, մեզ մոտ ավելի քիչ է: Սակայն, պետք է հաշվի առնել, որ նրանց համեմատ մեկ քառորդով պակաս քանակի մենք հասել ենք շատ սեղմ ժամկետներում՚,- նշել է ՀՀ-ում Microsoft ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: