Չորեքշաբթի, 29 Հունվարի 2014 14:38
Թուրքիայի իշխանությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը և չթողնեն այդ խնդիրն ապագա սերունդներին, հակառակ դեպքում` նրանք կգործեն ոչ պակաս հանցագործություն, քան երիտթուրքական կառավարությունը: Այդ մասին հունվարի 29-ին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությունը: >>> |
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2014 14:35
Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների միջև երկխոսությունը կարող է իր ներդրումն ունենալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռովշան Ռզաևը, հաղորդում է Trend-ը: >>> |
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2014 14:32
ՎՏԲ խումբը «ՄուլտիԿարտա» պրոցեսինգային ընկերության հետ համատեղ հայտարարում է Windows Phone համակարգով աշխատող սարքերի համար բանկոմատների բջջային գեոլոկացիայի ծառայության ներդրման մասին: >>> |
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2014 14:30
2014 թ. Հայաստանը վեցերորդ անգամ կմասնակցի Կաննի կինոփառատոնի Կինոշուկային, ԱրմԻնֆո-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը: >>> |
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2014 14:29
Հայաստանի եվրաբոնդերի եկամտաբերությունը, սկսած սեպտեմբերին կայացած թողարկման օրից մինչև 2014 թվականի հունվարը, 6.250%-ից նվազել է մինչև 5.800%: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: >>> |
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2014 14:29
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը խոստովանել է, որ չի հիշում հիշյալ կառույցի ընդունած բոլոր բանաձևերը: >>> |
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2014 14:27
Հարկավոր է Հայաստանի մասնակցության գաղափարը եվրասիական ինտեգրացիոն նախագծին դարձնել ավելի գրավիչ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, ելույթ ունենալով «Եվրասիական ԶԼՄ-ներ. Կոնտենտի առաջխաղացման և ձևավորման տեխնոլոգիաները» լրագրողական վարպետության դպրոցի բացման արարողությանը, որը կազմակերպվել էր «Հյուսիս-Հարավ» (Մոսկվա) քաղաքագիտական կենտրոնի կողմից: >>> |
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2014 10:52
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն ճանաչելու վերաբերյալ: >>> |
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2014 10:25
Ի տարբերություն Ուկրաինայի` Վրաստանը դեսուդեն չի նետվում Ռուսաստանի և ԵՄ միջև և իր դիրքորոշումը սակարկության չի դնում «ով ավելին տա» սկզբունքով: Այդպիսի կարծիք է հայտնել Արևելքի և Արևմուտքի միջև շփումների եվրոպական կենտրոնի ասոցիացիայի անդամ Էրիկա Լերները` առցանց հարցազրույցի ընթացքում պատասխանելով ԱրմԻնֆոյի հարցին: >>> |
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2014 10:24
2014 թվականի հիմնական խնդիրները կլինեն բժշկական ծառայությունների որակի բարձրացումն ու պայքարն ընդդեմ կոռուպցիայի: Այդ մասին հաղորդել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հունվարի 29-ի մամուլի ասուլիսում, հավելելով, որ տարվա ընթացքում այդ ուղղություններով կիրականացվեն համապատասխան միջոցառումներ: >>> |
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2014 09:20
Ադրբեջանն այնպիսի շահավետ վիճակում է, որ ոչ ոքի և ոչինչ ապացուցելու կարիք չունի: Թող ուզածի չափ խոսեն այն մասին, թե շուտով նավթը կսպառվի, որ այդ երկրում չկա ժողովրդավարություն, սակայն իրավիճակն առայժմ Ալիևի օգտին է, և նա կարող է իրեն թույլ տալ ընտրել համագործակցության ձևաչափեր: Այդպիսի կարծիք է հայտնել Արևելքի և Արևմուտքի միջև շփումների եվրոպական կենտրոնի ասոցիացիայի անդամ Էրիկա Լերները` առցանց հարցազրույցի ընթացքում պատասխանելով ԱրմԻնֆոյի հարցին: >>> |
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2014 08:52
Հունվարի 29-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ինչպես ԱրնԻնֆոյին հաղորդել են ԱԻՆ մամուլի ծառայությունից, դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքի որոշ հատվածներ, առկա է թանձր մառախուղ: >>> |
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2014 08:49
Չարժե մոռանալ, որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունն առայժմ ընդամենը մտադրություն է: Այն վերջին պատմությունը, թե ինչպես նախագահ Սարգսյանը հանկարծ հայտարարեց ՄՄ-ին անդամակցելու որոշման մասին, ապացուցում է, որ մինչև անդամակցության կամ համաձայնագրի ստորագրման բուն փաստը, ավելի լավ է, ենթադրություններ չկառուցել: Այդպիսի կարծիք է հայտնել Արևելքի և Արևմուտքի միջև շփումների եվրոպական կենտրոնի ասոցիացիայի անդամ Էրիկա Լերները` առցանց հարցազրույցի ընթացքում ԱրմԻնֆոյի խնդրանքով մենաբանելով Հայաստանի եվրահեռանկարը Մաքսային միությանն անդամակցելու մտադրության հրապարակումից հետո: >>> |
Չորեքշաբթի, 29 Հունվարի 2014 08:12
Առկա է ղարաբաղյան հակամարտության` իսրայելապաղեստինյան դիմակայության վերածման վտանգ: Այդպիսի կարծիք է հայտնել Արևելքի և Արևմուտքի միջև շփումների եվրոպական կենտրոնի ասոցիացիայի անդամ Էրիկա Լերները` առցանց հարցազրույցի ընթացքում պատասխանելով ԱրմԻնֆոյի հարցին: >>> |
Շաբաթ, 25 Հունվարի 2014 13:30
Հունվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ ռազմաբժշկական խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին նվիրված խորհրդակցություն: >>> |
Ուրբաթ, 24 Հունվարի 2014 17:44
Մեծ Բրիտանիան աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և սպասում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների փարիզյան հանդիպմանը, այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը`մեկնաբանելով ղարաբաղյան և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում ադրբեջանական դիվերսիաների հարցը: |
Ուրբաթ, 24 Հունվարի 2014 17:43
Իրականում կենսաթոշակային պարտադիր կուտակային այս համակարգը պակաս վտանգավոր չէ, քան պատերազմը, գենոցիդը, երկարամյա երաշտը և այլն, Facebook-ի իր էջում գրել է ՀԱԿ խմբակցությունից ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: >>> |
Ուրբաթ, 24 Հունվարի 2014 17:42
2013թ. արագ դրամական փոխանցումների համակարգի շուկայում ցուցաբերած ակտիվության արյունքներով MoneyGram ընկերությունը պարգևատրեց ՎՏԲ-Հայաստան Բանկին ՙԷական աճի համար՚ (ՙFor significant growth՚) դիպլոմով: >>> |