Առկա է ղարաբաղյան հակամարտության` իսրայելապաղեստինյան
դիմակայության վերածման վտանգ: Այդպիսի կարծիք է հայտնել Արևելքի և Արևմուտքի միջև
շփումների եվրոպական կենտրոնի ասոցիացիայի անդամ Էրիկա Լերները` առցանց
հարցազրույցի ընթացքում պատասխանելով ԱրմԻնֆոյի հարցին:
Հիշեցնենք, որ
վերջին շաբաթներին հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին ամեն օր
տեղի են ունենում փոխհրաձգություններ: Դրանք ուղեկցվում են ադրբեջական դիվերսիաներով, որոնց արդեն,
զինվորականներից բացի, զոհ են դառնում
խաղաղ բնակիչներ:
«Չնայած այն
հանգամանքին, որ իարվիճակը նշված սահմաններում պարբերաբար թեժանում է, ԵԱՀԿ-ն
հարցին կարող է միջամտել միայն դիվանագիտական եղանակներով, այսինքն, կոչերով և
հայտարարություններով, որոնք կողմերը բավականաչափ լրջորեն չեն ընկալում: Իսկ
լարվածությունը մեղմելու նպատակով ռազմական կամ, ավելի շուտ, փաստացի
միջամտություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե հրադադարի ռեժիմի խախտման
փաստերը վերաճեն լուրջ դիմակայության, թեկուզ` կարճատև: Հնարավոր է, կայացվի խաղաղապահներ
մտցնելու որոշում, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ դրանից զոհերի թիվն ավելի քիչ չի
լինի», - ընդգծել է Լերները:
Փորձագետը նաև
տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, որ լուրջ վտանգ ծագելու դեպքում ԱՄՆ և
Ֆրանսիան պատրաստ են միանշանակ Հայաստանի կողմը կանգնել: Նրա գնահատմամբ, Սիրիայի
հակամարտության նկատմամբ Վաշինգտոնի և Փարիզի դիրքորոշումը ցույց է տալիս, որ
նրանք կարող են փոխել իրենց դիրքորոշումները: Ընդ որում, պարտաիր չէ, որպեսզի այդ
դիրքորոշումները Սիրիայի իշխանությունները
կողմը լինեն: Եվ դա այն դեպքում, որ նույն Ֆրանսիան պատմական առումով Սիրիային շատ
ավելի մոտ է, քան` Հայաստանին:
Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ների համար արդի հրատապ
հարցերի շուրջ տարբեր երկրների առաջատար փորձագետների համատեղ առցանց մամուլի
ասուլիսները կազմակերպվում են «Միմյանց վերաբերյալ հայերի և ադրբեջանցիների
գիտելիքների ընդլայնում և փոխվստահության հաստատում առաջին ձեռքից ստացվող տեղեկատվության
միջոցով» նախագծի
շրջանակում: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության և
ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) նախագծին աջակցում
են Հայաստանում և Ադրբեջանում Մեծ
Բրիտանիայի դեսպանությունները: