Ի
տարբերություն Ուկրաինայի` Վրաստանը դեսուդեն չի նետվում Ռուսաստանի և ԵՄ միջև և իր դիրքորոշումը սակարկության չի դնում
«ով ավելին տա» սկզբունքով: Այդպիսի կարծիք է հայտնել Արևելքի և Արևմուտքի միջև
շփումների եվրոպական կենտրոնի ասոցիացիայի անդամ Էրիկա Լերները` առցանց
հարցազրույցի ընթացքում պատասխանելով ԱրմԻնֆոյի հարցին:
«Ուկրաինայում
նախկինի պես դիմակայում են երկու ճամբարներ` նրանք, որքեր իրենց ապագան տեսնում են
Ռուսաստանի կողքին, և նրանք, ովքեր իրենց ապագան Ռուսաստանի հետ չեն պատկերացնում
և ձգտում են դեպի Եվրոպա: Ուկրաինական եվրոպացիների շրջանում, ովքեր այսօր
պահանջում են իշխանափոխություն, փոքր մաս չեն կազմում ազգայնականները: Հենց նրանք
են առանձակի ակտիվություն դրսևորում: Հազիվ թե կարելի է նրանց մեղադրել Ռուսաստանի
հետ կապերի համար` այդ իրադարձություններում Մոսկվայի ակտիվ դերի մասին խոսելու
նպատակով: Սակայն իրավիճակն առաջ մղեց վարկի համար նախագահ Վիկտոր Յանուկովիչի
դիմումը Ռուսաստանին: ԵՄ նույնպես պատրաստ էր վարկ տրամադրել Ուկրաինային, միայն
ԵՄ պայմանները, ըստ երևույթին, նախագահին դուր չեկան: Հենց դա էլ պայթեցրեց առանց
այդ էլ արդեն եռացող կաթսան», - ընդգծել է Լերները: Նրա գնահատմամբ, Ռուսաստանն
առանց այդ էլ բավականաչափ խնդիրներ ունի, և նա հարևան երկրների խնդիրներին
խառնվելու անհրաժշետություն չունի: Մյուս կողմից, Ռուսաստանը պետք է մերժեր վարկ
տրամադրել Յանուկովիչին, և, հնարավոր է, դրանով իսկ պահպաներ անդորրն
Ուկրաինայում: Լերները հիշեցրել է, որ պաշտոնապես, նույնիսկ ռուսական վարկն
ստանլաուց հետո Ուկրաինան չէր հրաժարվում ԵՄ հետ ասոցացումից, այլ միայն հետաձգեց
ստորագրումն ու շարունակեց բանակցությունները: Այդպիսով, ԵՄ նկատմամբ իրենց
ընդհանուր ռազմավարությունում Ուկաինան և Վրաստանը հավասար են, իսկ ռուսական վարկի
քաղաքական ազդեցությունը թվում է նվազագույն:
Հայաստանի
և Ադրբեջանի ԶԼՄ-ների համար արդի հրատապ հարցերի շուրջ տարբեր երկրների առաջատար
փորձագետների համատեղ առցանց մամուլի ասուլիսները կազմակերպվում են «Միմյանց
վերաբերյալ հայերի և ադրբեջանցիների գիտելիքների ընդլայնում և փոխվստահության
հաստատում առաջին ձեռքից ստացվող տեղեկատվության միջոցով» նախագծի
շրջանակում: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության և
ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) նախագծին աջակցում
են Հայաստանում և Ադրբեջանում Մեծ
Բրիտանիայի դեսպանությունները: