Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների միջև երկխոսությունը կարող է իր ներդրումն ունենալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռովշան Ռզաևը, հաղորդում է Trend-ը:
Նրա խոսքով, դեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծելիս որոշվել է, որ ՙկողմեր են հանդիսանում Ադրբեջանը և Հայաստանը՚, բայց միաժամանակ նախատեսվել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների միջև բանակցությունների անցկացում: ՙՎստահ եմ, որ դա կունենա իր ներդրումը: Մենք կշարունակենք այդ ուղղությամբ ջանքերը:
1990-ական թթ. սկզբին խնդրի կարգավորման նպատակով մենք առաջարկել ենք նման բանակցություններ սկսել: Սկզբնական շրջանում, թերևս, դա բարդ գործընթաց էր: Բայց ես լիովին վստահ եմ, որ եթե նստենք բանակցությունների սեղանի շուրջ և երկխոսություն սկսենք, կկարողանանք շատ բանի հասնել: Խնդրում եմ գործընկերներս աջակցել երկխոսություն հաստատելու մեր ցանկությանը՚,- նշել է Ռզաևը:
Իր ելույթում նա անդրադարձել է նաև շփման գծում իրավիճակի լարվածության հարցին: ՙԵրեք օր առաջ զորքերի շփման գծում ակտիվ փոխհրաձգություններ են տեղի ունեցել: Այդ հարցում ժամանակին օգնություն չցուցաբերելու դեպքում հետագայում սարսափելի հետևանքների կբախվենք: Այդ պատճառով դիմում եմ ձեզ և հուսով եմ, որ կկարողնաք օգնել մեզ այդ հարցում՚,- ընդգծել է պատգամավորը: