Չարժե
մոռանալ, որ Մաքսային
միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունն առայժմ ընդամենը մտադրություն է: Այն
վերջին պատմությունը, թե ինչպես նախագահ Սարգսյանը հանկարծ հայտարարեց ՄՄ-ին
անդամակցելու որոշման մասին, ապացուցում է, որ մինչև անդամակցության կամ
համաձայնագրի ստորագրման բուն փաստը, ավելի լավ է, ենթադրություններ չկառուցել:
Այդպիսի կարծիք է հայտնել Արևելքի և Արևմուտքի միջև շփումների եվրոպական կենտրոնի
ասոցիացիայի անդամ Էրիկա Լերները` առցանց հարցազրույցի ընթացքում ԱրմԻնֆոյի խնդրանքով մենաբանելով Հայաստանի
եվրահեռանկարը Մաքսային միությանն անդամակցելու մտադրության հրապարակումից հետո:
«Ինչ վերաբերում
է Հայաստանի հեռանկարներին Մաքսային միությունում, ապա շատ բան կախված կլինի այն
բանից, թե նա ինչպիսի որոշակի տնտեսական պայմաններով կանդամակյցի այդ միավորմանը:
Այդ որոշակի ասպեկտի շուրջ Երևանում առայժմ քննարկում չկա: Այդուհանդերձ, ԵՄ
կփորձի ըստ ամենայնի Երևանին ցույց տալ, որ նա սխալվել է` ընտրելով եվրասիական
ինտեգրումը: Կարող են առաջարկվել նոր ծրագրեր: Ինչ վերաբերում է Հայաստանի
եվրաինտեգրմանը` ԵՄ-ին անդամակցելու վերջնական նպատակով, ապա այդ հեռանկարն այնքան
մշուշոտ է, որ առաջիկա տասնամյակներին այդ
մասին խոսելը ճիշտ չէր լինի: Դրանք, պարզապես, գոյություն չունեն», - ընդգծել է
Լերները:
Ելնելով դրանից`
արդյունքում, նրա գնահատմամբ, Հայաստանն իրեն հանձնել է Ռուսաստանի ձեռքը, նրա վրա
բարդելով իրեն պահելու բոլոր ծախսերը, ինչը ԵՄ-ում նրան թույլ չէին տա: Իսկ
Ադրբեջանը փորձում է ցուցադրել իր ինքնուրույնությունն ու անկախությունն
ինտեգրացիոն միավորումներից` հասկանալով իր տնտեսության բոլոր շահերը: Փորձագետը
համոզված է, որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ցանկությունը
Ռուսսատանի ճնշման արդյունք չէ: Սակայն Լերները հատկապես ընդգծել է, որ եթե վերջին
20-25 տարում Անդրկովկասում ոչ մի պատերազմ չլիներ, այդ տարածաշրջանը վաղուց
կլիներ ՆԱՏՕ և ԵՄ հավաքական անդամ: Եվ փնտրել իրական պատճառները, թե ինչու դա տեղի
չի ունեցել, հարկավոր է` հեռանալով այդ իրողությունից:
Հայաստանի
և Ադրբեջանի ԶԼՄ-ների համար արդի հրատապ հարցերի շուրջ տարբեր երկրների առաջատար
փորձագետների համատեղ առցանց մամուլի ասուլիսները կազմակերպվում են «Միմյանց
վերաբերյալ հայերի և ադրբեջանցիների գիտելիքների ընդլայնում և փոխվստահության
հաստատում առաջին ձեռքից ստացվող տեղեկատվության միջոցով» նախագծի
շրջանակում: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության և
ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) նախագծին աջակցում
են Հայաստանում և Ադրբեջանում Մեծ
Բրիտանիայի դեսպանությունները: