ՎՏԲ խումբը «ՄուլտիԿարտա» պրոցեսինգային ընկերության հետ համատեղ հայտարարում է Windows Phone համակարգով աշխատող սարքերի համար բանկոմատների բջջային գեոլոկացիայի ծառայության ներդրման մասին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը
տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, «ՎՏԲ բանկոմատներ» հավելվածը, որի միջոցով կարելի է ստանալ տեղեկություն մոտակա բանկոմատների գտնվելու վայրի մասին, տարածվում է ՎՏԲ խմբի Միասնական բանկոմատային ցանցի վրա: Դա նշանակում է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են անվճար ներբեռնել հավելվածը Windows Phone խանութից և գտնել ՎՏԲ Խմբի իրենց անհրաժեշտ բանկոմատը ԱՊՀ երկրներում ու Վրաստանում: Նախկինում նմանատիպ ծառայություն առաջարկվում էր միայն Android և iOS համակարգերից օգտվողներին, և մինչ օրս ծառայությունից օգտվել է ավելի քան 71 հազ. մարդ:
Հաշվի առնելով վերջին թարմացումները` հաճախորդներին հասանելի է ՎՏԲ խմբի ավելի քան 10 հազ. բանկոմատների գտնվելու վայրի մասին տեղեկատվություն:
Ծառայությունը
թույլ է տալիս բջջային հեռախոսի կամ սմարթֆոնի միջոցով առցանց գտնել մոտակա
աշխատող բանկոմատը, ստանալ տեղեկություն դրա աշխատանքային ժամերի և հասանելի
ծառայությունների մասին, ինչպես նաև իմանալ` ինչպես հետիոտն կամ ավտոմեքենայով
հասնել դրան:
Նոր հավելվածից
օգտվելու համար պետք է հեռախոսի «Խանութ» հավելվածի փնտրելու համար նախատեսված
պատուհանում հավաքել «ՎՏԲ» բառը և, ընտրելով «ՎՏԲ-բանկոմատներ» հավելվածը,
ներբեռնել այն կամ միանգամից այդ անել հետևյալ հղումով:
2011թ. հունիսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը իր VISA
Gold, VISA Business и VISA
Platinum քարտապաններին ընձեռում է բացառիկ հնարավորություն ստանալու կանխիկ միջոցներ ԱՊՀ երկրներում (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Ղազախստան) և Վրաստանում գործող ՎՏԲ խմբի դուստր ընկերությունների բանկոմատների միջոցով ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող սակագբերով: Բացի այդ, Միասնական բանկոմատային ցանցի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը արտերկրում աշխատող և հանգստացող հաճախորդներին տրամադրում է ՎՏԲ-Աշխարհ փաթեթային առաջարկը, որը ներառում է Visa
Classic դեբետային քարտ` 0% կանխիկացում ԱՊՀ երկրներում և Վրաստանում ՎՏԲ խմբի անդամ բանկերի բանկոմատներում, VTB-Transfer անվճար քարտ, որի միջոցով դրամական փոխանցումը կարելի է ակնթարթորեն մուտքագրել քարտին, ինչպես նաև ԱՊՀ երկրներ ճանապարհորդելու ընթացքում բժշկական և ուղեբեռի ապահովագրություն, sms-բանկինգ ծառայություն, որը թույլ է տալիս sms-հաղորդագրությունների միջոցով իրականացնել քարտով կատարվող գործարքների շուրջօրյա վերահսկողություն:
Նշենք,
որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: