Հարկավոր է Հայաստանի մասնակցության գաղափարը եվրասիական
ինտեգրացիոն նախագծին դարձնել ավելի գրավիչ: Այս մասին այսօր կայացած մամուլի
ասուլիսում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, ելույթ ունենալով
«Եվրասիական ԶԼՄ-ներ. Կոնտենտի առաջխաղացման և ձևավորման տեխնոլոգիաները»
լրագրողական վարպետության դպրոցի բացման արարողությանը, որը կազմակերպվել էր
«Հյուսիս-Հարավ» (Մոսկվա) քաղաքագիտական կենտրոնի կողմից:
Ռուս դիվանագետը նշել է,
որ այսօր հայկական լրատվամիջոցներում քիչ չեն այնպիսիները, ովքեր եվրասիական
նախագծին երկրի մասնակցության հեռանկարների առումով ունեն կասկածներ, հետևաբար,
հարկավոր է ակտիվորեն աշխատել, որպեսզի այդ գաղափարն ավելի գրավիչ դարձնել երկրի
ողջ բնակչությանը, «հանգստացնել կասկածողներին և համոզել հոռետեսներին»:
Վերջին տարիները գլոբալ
ինտեգրման տարիներ դարձան ողջ աշխարհում, և եվրասիական ինտեգրացիոն նախագիծը
հանդիսանում է ամենադինամիկ զարգացողներից մեկը: Մենք հույս ունենք, որ Եվրասիական
միությունը շուտով կդառնա ետխորհրդային տարածաշրջանի ինտեգրացիոն մակարդակի
տնտեսական և արտաքին քաղաքական մի նոր բազիս, և, հնարավոր է` նաև ուժի
համաշխարհային մի նոր կենտրոններից մեկը»,-հայտարարել է Վոլինկինը:
Այս համատեքստում նա
ընդգծել է, որ ԶԼՄ-ներ կարևորագույն խնդիրը համապարփակ և օբյեկտիվ ինֆորմացիայի
տրամադրումն է` այդ նախագծին մասնակցելու առավելությունների ու հեռանկարների
մասին: Դեսպանը վստահ է, որ դա անհնար է անել առանձ միասնական տեղեկատվական դաշտ
ստեղծելու և ԶԼՄ-ների ակտիվ
գործունեության, հատկապես, եթե հաշվի առնենք ինֆորմացիոն այն հակազդեցությունը,
որը եվրասիական ինտեգրացիոն նախագծին ցուցաբերվում է ինչպես մեր գլոբալ
մրցակիցների, այնպես էլ տարբեր կարգի ազգայնականների կողմից, նշել է նա:
«Ցուցադրական են
Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի օրինակները, որտեղ բնակչության ավելի քան կեսի
կողմից աջակցվող` Մաքսային միությանն ինտեգրվելու գաղափարը գերիշխող չդարձավ, ի
տարբերություն Բրյուսելի այլընտրանքային խոստումներին, որոնք բավականին կասկածելի
են ադ ազգային տնտեսությունների համար»,-հիշեցրել է Վոլինկինը: «Պատճառներից մեկն
էլ մեր ԶԼՄ-ների անբարարար ինֆորմացիոն ակտիվությունն էր, մասնավորապես,
եվրասիական ինտեգրացիոն նախագծի պոզիտիվ կերպարի բացակայությունը»,-ասել է
դիվանագետը:
Վոլինկինը նաև բարձր է
գնահատել այն ջանքերը, որոնք Հայաստանը «գործադրում է, Ռուսաստանի, Բելառուսի և
Ղազախստանի Մաքսային միությանը միանալու և Եվրասիական տնտեսական տարածության
ձևավորմանը մասնակցելու իր պատմական ընտրությունից հետո»: