Շաբաթ, 28 Հունիսի 2014 10:40
Վերհսկիչ պալատը որոշել է արձագանքել Հայաստանի երկրարդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հրապարակած քննադատական հայտարարություններին: Վերահսկիչ պալատի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. >>> |
Շաբաթ, 28 Հունիսի 2014 10:15
Չարժե խուճապի մատնվել Հայաստանի գյուղերի գնդակոծության առնչությամբ, Հայաստանի զինված ուժերը վերահսկում են իրավիճակն առաջնագծում: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հայտարարել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: >>> |
Ուրբաթ, 27 Հունիսի 2014 20:24
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության`հայ գործընկերներին ձայնի իրավունքից զրկելու նախաձեռնությունը ձախողվել է: Ինչպես հայտնել են ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունում ԱրմԻնֆո-ի աղբյուրները, կազմակերպության Բյուրոն այսօր քննարկել է այդ նախաձեռնությունը և որոշել մերժել այն: >>> |
Ուրբաթ, 27 Հունիսի 2014 20:23
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը`Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Արտաշես Գեղամյանի գլխավորությամբ, կմասնակցի Բաքվում հունիսի 28-ից հուլիսի 2-ը կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նիստին: >>> |
Ուրբաթ, 27 Հունիսի 2014 20:21
ՙԴեմ եմ՚ քաղաքացիական նախաձեռնությունը պատասխանել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի`նախօրեին արած այն հայտարարությանը, որ նախարարների վրա մանրադրամներ նետելն ամենաթողություն է ու անարխիա: >>> |
Ուրբաթ, 27 Հունիսի 2014 20:20
Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ է հարուցել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը: >>> |
Ուրբաթ, 27 Հունիսի 2014 20:19
Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների տվյալ փուլում առաջնահերթություն է Ստեփանակերտի ներգրավումը բանակցությունների սեղանի շուրջ, հենց դրանով է պայմանավորված Հայաստանի և Արցախի խորհրդարանների համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Կարինե Աճեմյանը: >>> |
Ուրբաթ, 27 Հունիսի 2014 20:17
Ցավոք, կառավարությունում տասից ավելի տարիներ աշխատած նախարարը չի հասկացել /կամ ձևացնում է, որ չի հասկացել/ տարբերությունը կառավարության կողմից ձեռնարկության` իբրև գույքային համալիրի մասնավորեցման և կառավարության համաձայնությամբ ձեռնարկության իսկ կողմից ակտիվների օտարման միջև: Առաջին դեպքում դա օրինական մասնավորեցում է` գումարները մտնում են ՀՀ բյուջե և, համապատասխանաբար, ծախսվում Ազգային ժողովի վերահսկմամբ: Իսկ երկրորդում՝ թաքնված /ապօրինի ու անհասկանալի/ սեփականացում է, որի միջոցները գնում են ձեռնարկության սեփական հաշիվներին և, համապատասխանաբար, կարող են ծախսվել՝ շրջանցելով խորհրդարանը: Այս մասին ասվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի մեկնաբանությունների մեջ`կապված ՀՀ Էներգետիկայի նախկին նախարար, ներկայումս ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի Tert.am-ին տված հարցազրույցի հետ: >>> |
Ուրբաթ, 27 Հունիսի 2014 20:16
Ստեփանակերտի օդանավակայանը միջպետական ավիաչվերթներ չի իրականացնում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում այսօր հայտարարել է ԼՂՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Դմիտրի Ադբաշյանը, մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներն այն մասին, որ Ստեփանակերտի օդանավակայանից, իբր, թռիչքներ են իրականացվում և անգամ կայացել է Երևան-Ստեփանակերտ առաջին թռիչքը: >>> |
Ուրբաթ, 27 Հունիսի 2014 20:15
Հայաստանի Քաղաքացիական գործերի Վերաքննիչ դատարանն անօրինական է ճանաչել Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրի գույքի վաճառքի նպատակով կազմակերպված աճուրդը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտնել է Կ.Դեմիրճյանի անվան ՄՀՀ փաստաբան Արմինե Հակոբյանը: >>> |
Ուրբաթ, 27 Հունիսի 2014 20:15
Արցախում օդաչուների պատրաստման ուսումնական կենտրոն է ստեղծվում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմրիտրի Ադբաշյանը: >>> |
Ուրբաթ, 27 Հունիսի 2014 20:13
Սիթին և Օվերսիս Փրայվիթ Ինվեսթմնթ Քորփորեյշնը ("ՕՓԻՔ”) հունիսի 24-ին հայտարարել եին, որ կիրառելով իրենց առկա գործակցական շրջանակը, ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ տրամադրում են 10 մլն. դոլար վարկային գործիք՝ նպատակ ունենալով օժանդակություն ապահովել Հայաստանի Հանրապետությունում ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գյուղատնտեսական միկրոֆինանսական պորտֆելին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, վարկային գործիքը բաղկացած է $5 մլն. ԱՄՆ դոլար և 2012թ-ին տրամադրված առանձին $5 մլն. ԱՄՆ վարկային գործիքիների երկարաձգված մասերից: >>> |
Ուրբաթ, 27 Հունիսի 2014 20:13
Մարզահամերգային համալիրի աճուրդային գործընթացի կասեցման վերաբերյալ մամուլում հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից մարզահամերգային համալիրի աճուրդային գործընթացը կասեցնելու վերաբերյալ մամուլում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին է նշվում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանն ուղարկված մամուլի հաղորդագրության մեջ: >>> |
Ուրբաթ, 27 Հունիսի 2014 20:12
Աֆրիկյանների տունը թալանվել է, հաղորդել է «Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսում: >>> |
Ուրբաթ, 27 Հունիսի 2014 20:10
Արարատբանկը 2014 թվականի առաջին 5 ամիսների արդյունքում արձանագրել է 1.8 մլրդ.դրամի զուտ շահույթ: Ինչպես բանկի բաժնետերերի տարեկան ժողովի շրջանակներում նշել է Բանկի Վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, զուտ շահույթը գերազանցել է նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածների ցուցանիշները: >>> |
Ուրբաթ, 27 Հունիսի 2014 20:09
«Եվրոպական ընտրություն» նախաձեռնող խումբը Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի կողմից Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրերի ստորագրման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: ԱրմԻնֆո գործակալությանն ուղարկված փաստաթղթում նախաձեռնող խմբի անդամները նշում են, որ 2014 թվականի հունիսի 27-ին Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը հաջողությամբ ավարտեցին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրերի ստորագրման գործընթացը: >>> |
Ուրբաթ, 27 Հունիսի 2014 18:25
Շատերն ասում են, որ Ղարաբաղի շուրջ վերջին 20 տարում ոչինչ չի փոխվել: Մինչդեռ հակամարտության շուրջ աշխարհաքաղաքականությունն էական, եթե ոչ արմատական փոփոխություններ է կրել: Ուկրաինայի շուրջ հակամարտությունը, Ռուսաստանի նոր դերը, Մինսկի խմբի համանախագահող երկրների միջև ավելի խորը հակասությունները և այլն: Կարո՞ղ է արդյոք այս ամենը հանգեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ նոր իրավիճակի առաջացմանը: >>> |
Ուրբաթ, 27 Հունիսի 2014 11:49
Ստեփանակերտին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավելու անհրաժեշտության վերաբերյալ Հայաստանի և Արցախի խորհրդարանների համատեղ հայտարարությունը պայմանավորված է հայ-ադրբեջանական սահմանում և Ղարաբաղի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում լարվածության սրմամբ: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը: >>> |
Ուրբաթ, 27 Հունիսի 2014 11:45
Տավուշի մարզի Բերդ քաղաքից դեպի Մեհրաբ տանող ճանապարհին գտնվող Արծվաբերդ գյուղի տարածքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: >>> |
Ուրբաթ, 27 Հունիսի 2014 11:41
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին խոչընդոտներ չկան, կարծում է ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, Բաբուխանյանը նշել է, որ կառավարության ղեկավարը, բնականաբար, ավելի լավ է տեղյակ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզում ամրագրված պահանջների մաիսն: Եվ եթե Հովիկ Աբրահամյանը պնդում է, որ անդամակցումը վաղ թե ուշ կլինի, ապա այստեղ ոչ մի բարդություն չի դիտվում: >>> |