Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը`Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Արտաշես Գեղամյանի գլխավորությամբ, կմասնակցի Բաքվում հունիսի 28-ից հուլիսի 2-ը կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նիստին:
Նշենք, որ վերջերս Բաքվում էր գտնվում մեկ այլ հայկական պատվիրակություն, որը մասնակցում էր ՆԱՏՕ-ի ՙՌոուզ Ռոթ՚ սեմինարին: Սեմինարի ընթացքում լարված մթնոլորտ էր տիրում, որն ուղեկցվում էր ադրբեջանցի և հայ խորհրդարանականների փոխադարձ մեղադրանքներով: