Սիթին և Օվերսիս Փրայվիթ Ինվեսթմնթ Քորփորեյշնը ("ՕՓԻՔ”) հունիսի
24-ին հայտարարել եին, որ կիրառելով իրենց առկա գործակցական շրջանակը, ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ
ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ տրամադրում են 10 մլն. դոլար վարկային գործիք՝ նպատակ ունենալով
օժանդակություն ապահովել Հայաստանի Հանրապետությունում ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ
գյուղատնտեսական միկրոֆինանսական պորտֆելին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը
տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, վարկային գործիքը բաղկացած է $5 մլն.
ԱՄՆ դոլար և 2012թ-ին տրամադրված առանձին $5 մլն. ԱՄՆ վարկային գործիքիների
երկարաձգված մասերից:
Աղբյուրի համաձայն,
ֆինանսավորմանն ուղղված գործակցությունը կխթանի ՀՀ միկրոձեռնարկատերերի և փոքր
ձեռնարկատիրության ֆինանսականը և ներգրավմանը գյուղատնտեսական սեկտորում:
Վերոգրյալը հանդիսանում է Սիթիի և ՕՓԻՔ-ի համագործակցությամբ իրականացվող
գործունեության մի մաս, որի նպատակն է օժանդակել աշխարհի զարգացող շուկաների
միկրոֆինանսական վարկավորմանը: Համագործակցելով ՕՓԻՔ-ի հետ, Սիթին մշակել է
ֆինանսական միջոցների բաշխման նոր մոդել՝ ուղղված զարգացող շուկաներում միկրո
ձեռնարկատիրության համար ֆինանսավորման բարելավմանը, և 2012թ.-ին Գերազանց Բիզնեսը
Համայնքում մրցանակաբաշխության Միջազգային կատեգորիայում զբաղեցրել է առաջին տեղը:
«Հասանելիության
ընդլայնումը հանդիսանում է Սիթիի ֆինանսական ներգրավման աշխատանքի հիմնաքարը, և
մենք ուրախ ենք շարունակել մեր ազդեցիկ համագործակցությունը ՕՓԻՔ-ի հետ՝
ընդլայնելով ֆինանսական ներգրավվածությունը, խթանելով տնտեսական կարողություններին
և խրախուսելով հայաստանյան գյուղատնտեսական սեկտորի կայուն զարգացումը»,- ասաց
Սիթի Քոմյունիթի Դիվելոփմենթ ընդ Ֆայնենս ընկերության համաշխարհային տնօրեն Բոբ
Անիբալը:
«Փոքր բիզնեսների և
գյուղացիական տնտեսությունների համար, անվտանգ և մատչելի կապիտալի
հասանելիությունը թույլ է տալիս նրանց կայանալ և ապահովել կայուն կենսամիջոցներ:»
«Վերջին տարիներին, ՕՓԻՔ-ի
գործակցությունը Սիթիի հետ թույլ է տվել ՕՓԻՔ-ին էլ ավել առաջ գնալ իր
աշխատանքներում՝ ուղղված Սիթիի զարգացող շուկաներում մասնավոր վարկավորման
ընդլայնման միջոցով ամբողջ աշխարհում զարգացման խթանմանը»-ասաց ՕՓԻՔ-ի նախագահ և գործադիր տնօրեն Էլիզաբեթ
Լիթլֆիլդը: «Վարկավորման այս նոր գործիքը, որը կխթանի հայաստանյան գյուղատնտեսական
սեկտորի զարգացումը, այն գործակցության ևս
մեկ կարևոր արդյունք է, որը թույլ է տալիս օգտագործել մասնավոր կապիտալը հանրային
շահի օգտին:»
«Մենք բարձր ենք գնահատում
Սիթիի և ՕՓԻՔ-ի զարգացող համագործակցությունը միկրոֆինանսավորման և հատկապես մեր
երկրի գյուղական սեկտորի ֆինանսավորման ոլորտում:»,-ասաց ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ
ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: «Այս համագործակցությունը թույլ
կտա առաջին հերթին հզորացնել գյուղատնտեսական հաճախորդների վարկավորման մեր
կարողությունները, ինչը կենսական է Հայաստանի գյուղական շրջանների զարգացման
համար:»
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`
Հայաստանի Բանկրի Ֆինանսական Վարկանիշի,
Հայաստանի բանկերի պատրաստել ԱրմԻնֆոյին, ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իր
գործունեության առաջին օրվանից հանդիսանում է գյուվարկավորման անվիճելի առաջատարը,
2014 թվականի ապրիլի 1 – ի դրությամբ ընդգրկելով վարկավորման այս հատվածի ավելի
քան 50% - ը: Բանկի կողմից այդ ոլորտին է ուղղվել մոտ 62 մլրդ դրամ, որը կազմում է
բանկի վարկային պորտֆելի ավելի քան 32% - ը: Միայն 2014 թվականի առաջին
եռամսյակում բանկի գյուղատնտեսական վարկերի պորտֆլն ավելացել է 15%, իսկ տարեկան կտրվածքով`30%:
Բանկի զուտ շահույթը 2013 թվականին կազմել է 5.1 մլրդ դրամ, տարեկան աճը`24,4%:
Նշենք, որ Overseas
Private Investment Corporation (OPIC) կորպորացիան հիմնադրվել է 1971 թվականին,
որպես ԱՄՆ կառավարության կազմում գործող անկախ կառույց: Կորպորացիան ամերիկյան
ընկերություններին օգնում է արտասահմանում ներդրումների կատարման հարցում,
օժանդակում նոր և զարգացող շուկաների տնտեսական զարգացմանը, օգնում մասնավոր
հատվածին` ռիսկերի կառավարման հարցերում, որոնք կապված են արտասահմանյան
երկրներում իրականացվող ուղղակի ներդրումների հետ, ինչպես նաև սատարում է ԱՄՆ
արտաքին քաղաքականությանը:
Հիշեցնենք,
որ Citibank-ը խոշորագույն միջազգային բանկ է, որը հիմնադրվել է 1812 թվականին,
որպես City Bank of New York, իսկ այնուհետև` որպես First National City Bank of
New York: ներկայումս Citibank –ը գտնվում Citigroup-ի կազմում, որը հանդիսանում է
ֆինանսական ծառայությունների ոլորտի խոշորագույն միջազգային կորպորացիա: 2007
թվականի մարտից հանդիսանալով ԱՄՆ խոշորագույն բանկը հոլդինգների շրջանում:
Citibank-ը գործում է ավելի քան 100 երկրներում: