Հայաստանի
Քաղաքացիական գործերի Վերաքննիչ դատարանն անօրինական է ճանաչել Կարեն Դեմիրճյանի
անվան Մարզահամերգային Համալիրի գույքի վաճառքի նպատակով կազմակերպված աճուրդը:
Այս մասին ԱրմԻնֆո գործակալության
թղթակցին հայտնել է Կ.Դեմիրճյանի
անվան ՄՀՀ փաստաբան Արմինե Հակոբյանը:
Նրա խոսքով,
անօրինականությունը կայանում է նրանում, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի
դատարանի որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, իսկ ԴԱՀԿ ծառայությունը ձեռնամուխ է եղել
աճուրդի անցկացմանը: Արդեն երեք աճուրդ է տեղի ունեցել, իսկ օրերս նախատեսվում է
չորրորդը, ասել է նա: Փաստաբանը նշել է, որ ոչ մի աճուրդ այդպես էլ չառաջացրեց
գնորդների հետաքրքրությունը, իսկ օրենքի տառը պահելու համար հարկավոր է դրանք կանգնեցնել,
ելնելով Վերաքննիչ դատարանի որոշումից:
Հիշեցնենք, որ Կարեն
Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրի գույքը գրավադրված է և առաջին անգամ
աճուրդի հանվեց 19.350 մլրդ.դրամ մեկնարկային գնով, մայիսի 29-ին:
Սակարկություններն անցան անարդյունք: Այնուհետև, հետագա յուրաքանրչյուր
սակարկություններում, մեկնարկային գինը նվազեցվում է 10%:
Իսկ ավելի վաղ ԴԱՀԿ հաղորդել էր, որ Երևանի Կարեն
Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրը պտությանը պարտք է 10.2 մլրդ.դրամ`
բյուջետային վարկի դիմաց:
Համալիրը
կառուցվել է 1983 թվականին, որի ընդհանուր մակերեսը կազմում է 46335.7 քմ, առանց
մերձակա տարածքների: 1985-ին համալիրը տուժեց ուժեղ հրդեհից, իսկ անուհետև կրկին
վերաբացվեց 1987 թվականին: Համալիրի վերակառուցումն իրականացրել է սեփականատերը`
ռուսաստանյան «ԲԱՄՕ» շինարարրական ընկերությունը: